Ֆոռլանը նշանակումից 6 ամիս անց հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից - VNews
Բաժիններ

Ֆոռլանը նշանակումից 6 ամիս անց հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից

2876293 59233868 2560 1440 - Ֆոռլանը նշանակումից 6 ամիս անց հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից

Մադրիդի «Ատլետիկոյի» և Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Ֆոռլանը հեռացվել է ուրուգվայական «Աթենաս» թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: 42-ամյա մասնագետի հետ ակումբը լքել են նաև նրա օգնականները:

«Աթենասն» Ուրուգվայի 2-րդ դիվիզիոնի առաջնության մրցաշարային աղյուսակում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ անցկացրած 12 խաղից հետո իր ակտիվում ունենալով 17 միավոր:

Ֆոռլանը 2019 թվականի դեկտեմբերին նշանակվել էր իր համար հարազատ «Պենյարոլի» գլխավոր մարզիչ: Ուրուգվայցին անբավարար արդյունքների պատճառով այնտեղից հեռացել էր 2020 թվականի կեսերին:

Դիեգոն «Աթենասի» մարզչական ղեկը ստանձնել էր 2021 թվականի մարտին: Նա այդ պաշտոնում նորամուտը նշել էր հունիսի 30-ին, երբ թիմն Ուրուգվայի 2-րդ դիվիզիոնի առաջնության առաջին խաղում 1-1 հաշվով էր ավարտել «Ռամպլա Խունիորսի» դեմ հանդիպումը:

Փաստեր Դիեգո Ֆոռլանի մասին. Ճի՞շտ է, թե՞ սխալ. VNews-ի Quiz-ը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Սուարեսի՝ «Բարսելոնայից» հեռանալը հավասարազոր է Ռոնալդուի՝ «Ռեալը» լքելու հետ»․ Ֆոռլան

Խոակին Կապառոսը Վիսենտե դել Բոսկեի ու Դիեգո Ֆոռլանի հետ միջազգային համաժողովի կմասնակցի

Թոփ հարձակվողներ, որ ձախողել են Պրեմիեր լիգայում. The Sun-ի սև ցուցակը

Դիեգո Ֆոռլան. «Նա «Ռեալի» համար կարող է դառնալ նոր Սերխիո Ռամոս»

Ֆոռլանը մեկնաբանել է Կավանիի՝ «Ատլետիկո» հավանական տեղափոխությունը

«Ու հնչեց զանգը, հնչեց…». 2019-ի 10 գլխավոր հրաժեշտները ֆուտբոլում

Պաշտոնական․ Դիեգո Ֆոռլանը՝ «Պենյարոլի» գլխավոր մարզիչ

«Ռոնալդուն եսակենտրոն էր». Ֆոռլան

Փաստեր Դիեգո Ֆոռլանի մասին. Ճի՞շտ է, թե՞ սխալ. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական. Դիեգո Ֆոռլանն ավարտեց կարիերան

Հեթ-տրիկ, որից առաջին երկու գոլը տուգանայինից. Ֆոռլանը շարունակում է փայլել Հոնկոնգում (տեսանյութ)

Դիեգո Ֆոռլանը տուգանայինից ֆանտաստիկ գոլ է խփել (տեսանյութ)

«Վարդարը» կարծես վերջ է դնում «ոչ սազական» շարքին, Հայաստան է վերադառնում ակումբային ֆուտբոլը (տեսանյութ)

Հավաքականի համար տարին չի ավարտվել, իսկ կապանցիներն ընդհանուր 7-0 հաշվով հաջորդ փուլում են (տեսանյութ)

«Բանանցը» հաղթահարեց 1-ին կեսի «բարդույթը», իսկ Օզբիլիսը «Բեշիքտաշի» 2-րդ թիմում է. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Մոսկվայի «Արարատը» «վերածնվեց» և հաղթեց, իսկ հայազգի ֆուտբոլիստը Սլովակիայում հեթ-տրիկ գրանցեց. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը