«Ֆորմուլա 1-ի» միստեր-կայունությունը. պարբերաբար վաստակում է միավորներ ու երգում ռադիոհաղորդագրությունների ժամանակ - VNews
Բաժիններ

«Ֆորմուլա 1-ի» միստեր-կայունությունը. պարբերաբար վաստակում է միավորներ ու երգում ռադիոհաղորդագրությունների ժամանակ

lando norris 1 - «Ֆորմուլա 1-ի» միստեր-կայունությունը. պարբերաբար վաստակում է միավորներ ու երգում ռադիոհաղորդագրությունների ժամանակ

Լանդո Նորիսը ընդամենը 21 տարեկան է, բայց «Ֆորմուլա-1-ում» արդեն 3-րդ մրցաշրջանն է անցկացնում և վաղուց արժանացել է հանդիսատեսի համակրանքին։ Թիմակիցներ Կառլոս Սայնսի ու Դեն Ռիկիարդոյի հետ ռադիոյով արած կատակներն ու ուրախ երգերը Գրան-պրիի ժամանակ վայրկենապես պայթեցրել էին սոցցանցերը և դարձել մեմերի առիթ:

Ոչինչ չի կարողացել խանգարել Նորիսին դառնալ «Ֆորմուլա-1-ի» լավագույն ավտոարշավորդներից մեկը։ Նա լավ ելույթ ունեցավ առաջին մրցաշրջանում (49 միավոր և երկու անգամ թոփ-6) և իսկապես փայլեց 2020-ին՝ 5 անգամ հայտնվելով թոփ-5-ում: Այս մրցաշրջանում Մաքլարենի երիտասարդ տաղանդը գերազանցեց ինքն իրեն։

Նա կայուն միավորներ է հավաքում ու հայտնվում պատվո հարթակին։ Դրա հետ մեկտեղ նա շատ հանգիստ է ու հազվադեպ է վթարի ենթարկվում։

Նորիսի գաղտնիքը

Լանդոն մեկ լուրջ խնդիր ունի ՝ վատ մեկնարկը։ Այս մրցաշրջանում նրան գրեթե չի հաջողվել առաջ անցնել մրցակիցներից ստարտից հետո (բացառություն է Բահրեյնում Ռիկիարդոյի դեմ պայքարը): 21-ամյա ավտոարշավորդը ավելի հաճախ կորցնում է դիրքերը:

Սակայն Նորիսը դա փոխհատուցում է անվադողերի հիանալի աշխատանքով ու կայուն տեմպով:

Հիանալի օրինակ է Ֆրանսիայի Գրան-պրին, որտեղ նա մեկնարկել էր ութերորդ տեղից, սակայն հենց սկզբում թույլ էր տվել միանգամից 3 բոլիդի շրջանցել իրեն (Ալպինի 2 ավտոարշավորդ և Ռիկիարդոյին)։

928e4d59b11eb9d17b79f6b5077f4 960x535 - «Ֆորմուլա 1-ի» միստեր-կայունությունը. պարբերաբար վաստակում է միավորներ ու երգում ռադիոհաղորդագրությունների ժամանակ

0daced59b11ebbecac1f5dd2e4770 960x535 - «Ֆորմուլա 1-ի» միստեր-կայունությունը. պարբերաբար վաստակում է միավորներ ու երգում ռադիոհաղորդագրությունների ժամանակ

Բայց հենց առաջին շրջանում Լանդոյին հաջողվեց շրջանցել Օկոնին։ Այնուհետև, Մաքլարենում ռիսկի դիմեցին մարտավարության հարցում. նրանք որոշեցին ավելի երկար պահել Նորիսին , բայց փափուկ «մեդիումով», որպեսզի եզրափակիչ հատվածը ավտոարշավորդը անցկացնի ավելի կոշտ «հարդով»։

Առաջադրանքը հեշտերից չէր։ Պոլ Ռիկարում դեղին անվադողերը շատ արագ են մաշվում. oրինակ ՝ Յուկի Ցունոդան և Միկ Շումախերը, որոնք նույն անվադողերով էին, առաջին պիտ-ստոպը կատարեցին արդեն 15-րդ շրջանում։

Լանդոն կարողացավ հաղթահարել մաշված մեդիումից առաջացած հետևանքները և դրանցով անցավ 24 շրջան։ Բացի դրանից, բրիտանացի ավտոարշավորդը իսկական շոու կազմակերպեց ՝ 6 վազանց 6 շրջանի ընթացքում և Գրան-պրին ավարտեց 5-րդ հորիզոնականում։

Մեր ընտրանին.

Լանդոն ևս մեկ տարերք ունի

«Ֆորմուլա-1-ը» հատուկ դիրք ունի կիբերսպորտում, քանի որ վիրտուալ ավտոմրցարշավներն ավելի մոտ են իրականին, քան FIFA-ն կամ PES-ը՝ իսկական ֆուտբոլին։ Իհարկե, տարբերությունը մեծ է և պրոֆեսիոնալ օդաչուների նկատմամբ սիմռեյսերների («Ֆորմալու 1» համակարգչային խաղի սիրահարներ) հաղթանակներն ընդգծում են դա։

«Ֆորմուլա-1-ում» առցանց մրցարշավների գլխավոր ջատագովը հենց Մաքլարենի պիլոտն է։ Կիբերսպորտի հանդեպ իր հետաքրքրության շնորհիվ նա լրջորեն ընդլայնել է լսարանը և լուրջ գումարներ աշխատել։ Բացի այդ, նա զբաղվում է բարեգործությամբ, երբեմն էլ Թվիչ հարթակում ուղիղ հեռարձակումներ է ունենում: 1b8d3f add1e23a61764dcf853762b024f56b07 mv2 960x540 - «Ֆորմուլա 1-ի» միստեր-կայունությունը. պարբերաբար վաստակում է միավորներ ու երգում ռադիոհաղորդագրությունների ժամանակ

Բրիտանացին մի գլուխ բարձր է հայտնի թիմակցից

2021 մրցաշրջանից առաջ Մաքլարենը լրջորեն թարմացերել է բոլիդը՝ անցնելով Մերսեդեսի շարժիչին ու պայմանագիր ստորագրելով Դանիել Ռիկիարդոյի հետ՝ 20 մլն դոլարի տարեկան աշխատավարձով:

Սակայն մեծ հաջողություններ Դենին գրանցել առայժմ չի հաջողվում։

Ընդհակառակը, Ռիկիարդոն զիջում է երիտասարդ թիմակցին և որակավորման փուլերում մոտ 1 վայրկյանով հետ է մնում Նորիսից։Lando Norris Daniel Ricciardo McLaren PA 1200x630 1 960x504 - «Ֆորմուլա 1-ի» միստեր-կայունությունը. պարբերաբար վաստակում է միավորներ ու երգում ռադիոհաղորդագրությունների ժամանակ

Բրիտանացին կայուն է թե՛ որակավորման փուլում, թե՛ մրցարշավում։ Նա հանգիստ և առանց ավելորդ լարվածության անցկացնում է ուիք-էնդը ու միավորներ բերում թիմին։ Կարելի է ասել, որ Նորիսը այս պահին մի գլուխ բարձր է աստղային գործընկերոջից։

Զարմանալի չէ, որ Ուոքինգի թիմը խաղադրույք է կատարում հենց երիտասարդ աստղի վրա. գրագետ PR-ի և հսկայական մրցարշավային ներուժի շնորհիվ ժամանակակից «Ֆորմուլա-1-ի» համար Լանդոն  կատարյալ է։ Դա կարևորում է նաև թիմի ղեկավար Անդրեաս Զայդլը:

Լանդոն անսպասելիորեն հեշտ հաղթահարեց նորամուտի հետ կապված սթրեսը և միանգամից սկսեց փայլել ավտոսպորտում։ Նրան մեծ ապագա են խոստանում և զարմանալի չէ, որ շատերը Լանդոյին համարում են Ֆ1-ի ապագա չեմպիոն ու առաջատար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: