Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հեղինակավոր France Football-ը ներկայացրել է ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց անվանացուցակը։
Առաջին հորիզոնականն զբաղեցրել է ՊՍԺ-ի սեփականատեր և նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին, որը միևնույն ժամանակ գլխավորում է beIN Media Group հեռարձակող ընկերությունը։ Այդ ընկերությունը 55 միլիոն բաժանորդ ունի։
Եռյակում տեղ են զբաղեցրել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
50-յակում տեղ են գտել նաև գործակալներ Մենդեշը, Ռայոլան, Զահավին, ֆուտբոլիստներ Մեսին, Նեյմարը, Ստեռլինգը, Սալահը, Մբապեն, Ռապինոն, մարզիչներ Կլոպը, Գվարդիոլան, Զիդանը, Ռուսաստանից, Հարավային Կորեայից ու Բահրեյնից խոշոր գործարարներ, որոնց անունները չի նշվում։
Ռայոլան բացատրել է՝ ինչու չի կայացել Հալանդի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո