fbpx

France Football-ը երկու նոր մրցանակ է սահմանել

Ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականը, որը ամեն տարվա վերջում սահմանում է «Ոսկե գնդակ» մրցանակը, հանդես է եկել հայտարարությամբ: Համաձայն դրա՝ նմանատիպ մրցանակներ կստանան նաև կին ֆուտբոլիստները:

«Կանանց ֆուտբոլն այսօր հսկայական պահանջարկ ունի ամբողջ աշխարհում և վայելում է միլիոնավոր երկրպագուների սերն ու հարգանքը: Աշխարհի կանանց առաջնությանը, որը կայացավ 2015 թվականին, հետևել է ավելի քան 760 միլիոն մարդ: Ու դա պատահական չէ: Կանայք անհամբերությամբ են սպասում մրցանակաբաշխությանը», – հայտարարել է France Foorball հանդեսի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեն:

Բացի դրանից, France Football-ը սահմանել է մրցանակ մինչև 21 տարեկանների համար, որը կոչվում է «Կոպայի գավաթ»՝ ի պատիվ «Ոսկե գնդակի» առաջին դափնեկիր Ռայմոն Կոպայի: Երիտասարդական «Ոսկե գնդակի» դափնեկրին ընտրելու է հատուկ ժյուրին, որը կազմված է լինելու հիմնական մրցանակի նախկին դափնեկիրներից:

Հավելենք, որ կանանց և տղամարդկանց հավակնորդների վերջնական ցուցակները հայտնի կդառնան հոկտեմբերի 15-ին, իսկ մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 3-ին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մբապեի մանկության երազանքը կարող է իրականություն դարձնել «Յուվենտուսը»

Օզիլ. «Ռոնալդուն զայրացել էր ինձ վրա «Արսենալ» տեղափոխվելու համար»

Մեսին ցանկանում է 4 նոր ֆուտբոլիստի տեսնել «Բարսայում»

Դանի Ալվեսը նշել է «Բարսելոնայի» իդեալական ֆուտբոլիստին

Որն է Մեսիի ամենագեղեցիկ գոլն ըստ Տիերի Անրիի

«Յուվենտուսի» երկրպագուի վերջին ցանկությունը․ «Ինձ ծաղիկներ պետք չեն, միայն թող Ռոնալդուն գոլեր խփի»

Կուադրադո․ «Ռոնալդուն շատ հասարակ մարդ է»

Ֆերնանդու Սանտուշ․ «Չկա այնպիսի ակումբ, որտեղ չեն ցանկանում տեսնել Ռոնալդուին»

Մեսին և Պոգբան այցելել են մեմ դարձած խահարարի ռեստորան. նրանք կրկնել են հայտնի շարժումը (տեսանյութ)

«Ինչպե՞ս կարելի էր Կրիշտիանուին բաց թողնել 100 մլն եվրոյի դիմաց»․ Վիլաշ-Բոաշը զարմացած է

Մարադոնա․ «Եթե Պերեսը որոշել է բաց թողնել Ռոնալդուին, նշանակում է՝ այդպես է պետք եղել»

Դիբալա. «Չեմպիոնների լիգան հաղթելը մեզ համար մոլուցք է դարձել»

Ասենսիոն նորից ցանկանում է խաղալ Ռոնալդուի հետ

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մեսիի վերադարձի մասին

Կիկե Սետյեն. «Ռոնալդուի նման ֆուտբոլիստներ դեռ շատ կլինեն Լա Լիգայում, իսկ Մեսիի հեռանալը շատ ցավոտ կլինի»

Դավիթ Նալբանդյանը հանդիպել է Լեո Մեսիի և Ժերար Պիկեի հետ (լուսանկարներ)