Ֆրանչեսկո Տոտին՝ «Ռոմա» վերադառնալու ճանապարհին - VNews
Բաժիններ

Ֆրանչեսկո Տոտին՝ «Ռոմա» վերադառնալու ճանապարհին

«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին կարող է դառնալ հռոմեական ակումբի տեխնիկական տնօրեն: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

«Գայլերի» նոր սեփականատեր Դեն Ֆրիդկինը ցանկանում է Տոտիին առաջարկել տեխնիկական տնօրենի, իսկ ապագայում՝ ակումբի փոխնախագահի պաշտոնը: Տոտին մի քանի անգամ հանդիպել է «Ռոմայի» գործադիր տնօրեն Գվիդո Ֆյենգայի հետ և կխոսի նաև Ֆրիդկինի հետ, երբ վերջինս հաջորդ շաբաթվա ընթացքում ժամանի Իտալիա: Տոտիի նշանակման մասին կարող է հայտարարվել սեպտեմբերի 27-ին:

Հիշեցնենք՝ Տոտին 1992-2017թթ․ հանդես է եկել «Ռոմայի» կազմում, ինչից հետո նշանակվել ակումբի տնօրենի պաշտոնում: Լեգենդար ֆուտբոլիստը 2 տարի հետո՝ 2019 թվականի հունիսին, թողել է պաշտոնը և լքել «Ռոման»: 2020 թվականի փետրվարին Հռոմում հիմնադրել է 2 սկաուտական գործակալություն:

Տոտին հռոմեական թիմի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն (2000/01թթ․ մրցաշրջան), երկրի կրկնակի գավաթակիր (2006/07, 2007/08թթ․ մրցաշրջաններ) ու սուպերգավաթակիր (2001, 2007): Բացի այդ, Իտալիայի հավաքականի կազմում հռչակվել է 2006 թվականի աշխարհի չեմպիոն:

Հիշեցնենք՝ հռոմեական ակումբի լեգենդն ապրիլին հայտարարել էր, որ անգամ «Օլիմպիկոյի» խոտածածկի վրա չէր բարձրանա, քանի դեռ «Ռոմայի» նախագահը Ջեյմս Պալոտան էր:

Տոտի. «Նա դառնալու է աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը շուտով կվերադառնա խաղադաշտ

21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

«Ռոման» որոշել է վաճառել իր առաջատար ֆուտբոլիստին

Քրիստիան Էրիկսենը կարող է դառնալ Մխիթարյանի խաղընկերը

Գոլառատ խաղում «Ռոման» հաղթեց առանց Մխիթարյանի (տեսանյութ)

Առանց առաջատարների. «Ռոմայի» հայտացուցակը՝ «Սպեցիայի» դեմ խաղի համար

Էլ Շարավին ժամանել է Իտալիա՝ պայմանագիր ստորագրելու Ա սերիայի ակումբի հետ

«Ռոմա» – «Սպեցիա» խաղի վերաբերյալ որոշում է կայացվել

Ֆոնսեկան հաստատեց. «Ռոման» կորուստներով է մոտենում «Սպեցիայի» դեմ խաղին

«Ռոմայի» ֆուտբոլիստներն ընդվզել են գլխավոր մարզիչ Ֆոնսեկայի դեմ

«Ռոման» շնորհավորել է Մխիթարյանին (տեսանյութ)

Պելեգրինին չի հավատում աչքերին. «Սա վեցերո՞րդն է» (տեսանյութ)

«Ռոմային» տեխնիկական պարտություն էր գրանցվելու, եթե քամբեք կատարեին

«Ռոման» դուրս մնաց Իտալիայի գավաթից, Մխիթարյանը գրավեց «Սպեցիայի» դարպասը (տեսանյութ)

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Սպեցիայի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Սպեցիայի» դեմ գավաթային խաղում