Ո՞վ է Արսեն Գուլամիրյանը. Ֆրանսիական բռնցքամարտի աստղերից մեկը հերթական նվաճման նախաշեմին է - VNews
Բաժիններ

Ո՞վ է Արսեն Գուլամիրյանը. Ֆրանսիական բռնցքամարտի աստղերից մեկը հերթական նվաճման նախաշեմին է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ WBA աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը մեծ անուն ու ազդեցություն ունի բռնցքամարտի աշխարհում: Ֆրանսիայում նրան ճանաչում են ու սիրում մարզաձևի սիրահարները: Իզուր չէ, որ, ըստ ամերիկյան հեղինակավոր «The Ring» ամսագրի, նա գործող կիսածանր քաշային լավագույն բռնցքամարտիկների շրջանում 8-րդն է: Նրա ցուցադրած արդյունքներն էլ ստիպում են ոտքի կանգնել ու հանել գլխարկը՝ 24 մենամարտ, 24 հաղթանակ, որից 16-ը նոկաուտով: Սակայն հաջողությունը նման է խմորի. այն շատ ջուր է վերցնում ու պահանջում անսահման համբերություն:

Արսենը ծնվել է ու մանկության մի մասը անցկացրել Հայաստանում՝ սոցիալական ծանր պայմանների պատճառով 7 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվելով Ֆրանսիա, առանց իմանալու, որ մի օր նվաճելու է սիրահարների քաղաքը: Մի քանի տարի ֆուտբոլով զբաղվելուց հետո Արսենը ի վերջո լքել է խոտածածկը ու 13 տարեկանում առաջին անգամ մուտք է գործել բռնցքամարտի դահլիճ և առաջին հայացքից սիրահարվել սպորտաձևին: Իսկ հաջողությունները երկար սպասեցնել չեն տվել. 2 տարի անց նա դարձել է Ֆրանսիայի պատանիների չեմպիոն՝ հետագայում նաև դառնալով Ֆրանսիայի երիտասարդների կրկնակի չեմպիոն ու գավաթակիր: 2011 թվականին ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով թողել է սիրողական բռնցքամարտը ու սկսել կարիերան պրոֆեսիոնալների պայքարում՝ վճռականությամբ նվաճելու բոլոր հնարավոր տիտղոսները:

Հենց սկզբում ամեն ինչ կանգնել է տրամաբանական երթուղու վրա. նորամուտի մենամարտում հայազգի բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել լեհ մրցակցին, դրան հաջորդել են 13 հաղթական ելքերով մենամարտեր, իսկ պրոֆեսիոնալ ռինգում իր 15-րդ «քննությանը» Գուլամիրյանը ոչ մի շանս չի տվել չեխ Լուբոս Սուդանին՝ նվաճելով իր առաջին տիտղոսը՝ WBA (Համաշխարհային բռնցքամարտի ասոցացիա) մայրցամաքային չեմպիոն: Այնուհետև, կիսածանր քաշայինների կարգում նա դարձել է չեմպիոն նաև Ֆրանսիայում ու հաջորդ մենամարտում էլ պաշտպանել մայրցամաքային չեմպիոնի գոտին:

Ընդ որում՝ Գուլամիրյանը միշտ հպարտացել է իր հայկական արմատներով, միշտ խոսել ու հիշատակել Հայաստանը իր հարցազրույցներում ու որն էլ առավել կարևորը հաղթական պահերին նա երբեք չի մոռացել ծածանել Հայոց եռագույնը.

Ես Ֆրանսիայի դրոշի տակ եմ մենամարտում, բայց իմ սիրտը միշտ հայկական դրոշի տակ է լինում: Ես միշտ, իմ յուրաքանչյուր մենամարտի ժամանակ հայկական դրոշն եմ բռնում: Մենամարտն ավարտվում է և իմ ձեռքում միշտ լինում է Հայաստանի եռագույնը

2018-ին էլ նա նվաճել է հերթական բարձունքը. Մարսելում նոկաուտի է ենթարկել գերմանացի Ռիադ Մերհիին ու դարձել WBA աշխարհի ժամանակավոր չեմպիոն: Այնուհետև, ամեն ինչ անսպասելի շրջադարձ է ստացել: Նա պետք է մենամարտեր այս քաշային կարգում ուժեղագույն բռնցքամարտիկներից ղազախ Բեյբուտ Շումեդովի հետ, սակայն հանդիպումը չի կայացել ֆինանսական սկանդալի պատճառով: Հետո, Գուլամիրյանը պետք է բացարձակ չեմպիոնի տիտղոսը վիճարկեր գործող չեմպիոն Դենիս Լեբեդևի հետ, սակայն ռուս բռնցքամարտիկը որոշել է ավարտել կարիերան, մենամարտը չեղարկվել է ու Գյուլամիրյանին փոխանցվել է այդ տիտղոսը:

Արդեն մեկ տարի է, ինչ Արսենին չենք տեսել ռինգում, սակայն սպասումն արդեն մոտենում է ավարտին: «Ֆերոսը» (թարգ՝ «Կատաղի» – այս մականունով է հայտնի բռնցքամարտի աշխարհում՝ միշտ հարձակում նախաձեռնողի դերում լինելու համար) նոյեմբերի 15-ին բռնցքամարտի տարվա գլխավոր շոուներից մեկի շրջանակում 10 հազար հանդիսականի առաջ պետք է ապացուցի, որ նա արդարացիորեն է համարվում լավագույնը այդ քաշային կարգում: Գուլամիրյանի մրցակիցը Ավստրալիան ներկայացնող Քեյն Ուոթսն է, որը 21 հաղթանակ ու 3 պարտություն ունի:

Փարիզում կայանալիք WBA-ի գլխավոր երեկոն յուրահատուկ է մեզ համար ևս մեկ պատճառով. հայկական VBET ընկերությունը WBA-ի ու այդ երեկոյի գլխավոր գործընկերն է, աջակիցն ու հովանավորը:

Վիվառո ընկերությունը նաև գործակիցներ է սահմանել երեկոյի մենամարտերի համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը Հայաստանում է (տեսանյութ)

Արսեն Գուլամիրյանը 2-րդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի գոտին (տեսանյութ)

Արսեն Գուլամիրյանը՝ ծանր քաշային կարգ տեղափոխվելու մասին. «Ինչո՞ւ ոչ»

Հայտնի է Արսեն Գուլամիրյանի առաջիկա մենամարտի օրն ու մրցակիցը

Արսեն Գուլամիրյանը նոկաուտով պաշտպանեց չեմպիոնական գոտին (տեսանյութ)

«VBET-ը միավորել է ինձ ու հայ ազգին». Արսեն Գուլամիրյանը ռինգ է դուրս գալու պաշտպանելու չեմպիոնական գոտին

Աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը երազում է Հայաստանում մենամարտ անցկացնելու մասին

VBET ընկերության աջակցությամբ Փարիզում կանցկացվի բռնցքամարտի բացառիկ երեկո

Արսեն Գուլամիրյանը կիսվեց ակնկալիքներով աշխարհի չեմպիոնի գոտու պաշտպանությունից առաջ (տեսանյութ)