fbpx
Բաժիններ

Ֆրանսիայի և Թուրքիայի հավաքականները ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր նվաճեցին

Թուրքիայի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի նախավերջին տուրի շրջանակում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Իսլանդիայի հավաքականի հետ՝ նվաճելով մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Ֆրանսիայի հավաքականը, թեպետ դեռևս չի անցկացրել տուրի իր հանդիպումը, նույնպես ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց։

Թուրքիայի ընտրանին այս պահին 20 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը, ֆրանսիացիները 19 միավորով 2-րդն են։ Իսլանդիայի հավաքականը, որը մինչև այս հանդիպումը պահպանում էր հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը, 16 միավորով 3-րդն է։

Եթե ֆրանսիացիներն առաջիկա խաղերում նույնիսկ պարտություն կրեն, իսկ Իսլանդիայի հավաքականը հաղթի հաջորդ խաղում, հավաքականները միավորներով կհավասարվեն(19), սակայն Ֆրանսիայի հավաքականը հաջորդ փուլ դուրս կգա միմյանց միջև անցկացրած խաղերի արդյունքում։

Ավելի վաղ ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել Բելգիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի և Իսպանիայի հավաքականները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դիդիե Դեշամը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը նաև ԱԱ 2022-ին

ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆ փուլից կկիրառվի VAR համակարգը

Մահվան խումբը «կրակ» է․ Տեղի ունեցավ ԵՎՐՈ 2020 խմբային փուլի վիճակահանությունը

Այսօր տեղի կունենա ԵՎՐՈ 2020-ի վիճակահանությունը. Բոլոր զամբյուղներն ու խմբերը

Հայտնի են Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի զույգերը, որոնք կխաղարկեն ԵՎՐՈ 2020-ի 4 ուղեգիր

Արամ Հայրապետյանը Եվրո 2020-ի ընտրական փուլում՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի թոփ 100 ֆուտբոլիստների ցանկը

Դե Բրույնեն՝ ԵՎՐՈ 2020-ի վիճակահանության մասին. «Դա պարզապես խայտառակություն է»

Վալբուենա. «Ես կսեղմեմ Բենզեմայի ձեռքը, բայց…»

Հայտնի են ԵՎՐՈ 2020-ի վիճակահանության զամբյուղները

ԵՎՐՈ 2020-ին մնաց 4 ուղեգիր, որոնց համար կպայքարեն 16 թիմ

Անարգանք «Ռեալին». Բեյլը ու Ուելսը իրենց հաջողությունը նշել են հայտնի արտահայտությամբ (տեսանյութ)

Հայտնի են Եվրոպայի առաջնության 20 մասնակիցները

Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի և Ռուսաստանի գերվստահ հաղթանակները, Ուելսը նույնպես ձեռք բերեց ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր (տեսանյութ)

Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը հոբելյաններ նշեցին իտալացիների հետ մղձավանջային խաղում

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը