Ֆրանսիայում նորից բացվել է Բենզեմայի՝ հավաքական վերադառնալու հարցը - VNews
Բաժիններ

Ֆրանսիայում նորից բացվել է Բենզեմայի՝ հավաքական վերադառնալու հարցը

Ինչպես հայտնի է, «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման 2015 թվականից սկսած չի հրավիրվում Ֆրանսիայի հավաքական՝ Մատյո Վալբուենայի հետ կապված շանտաժի մեջ մեղադրվելու պատճառով:

Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, Ֆրանսիայում վերաբացվել է Բենզեմայի՝ ազգային հավաքական վերադառնալու հարցը: Դրա պատճառներից գլխավորը, բնականաբար, ֆրանսիացու ֆանտաստիկ մարզավիճակն է. Կարիմն այս պահին Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է՝ խփած 9 գոլով, իսկ Ֆրանսիայի հավաքականի հարձակման գծում այս պահին նրա հետ կարող է մրցակցել միայն Կիլիան Մբապեն, քանի որ Անտուան Գրիզմանն իրեն չի գտնում «Բարսելոնայում», Ժիրուն էլ «Չելսիի» պահեստային հարձակվողն է Լեմպարդի գալուց հետո:

Տրամաբանական է, որ L’equipe պարբերականի հարցման արդյունքներով ֆրանսիացի երկրպագուների 73 տոկոսը կողմ է Բենզեմայի վերադարձին: Marca-ն գրում է, որ ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մարզական առումով ոչ մի պատճառ չունի Բենզեմային հավաքական չհրավիրելու համար. նրա որոշման միակ պատճառն անձնական է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Փակ դռների ետևում. Ովքեր են ֆուտբոլի վերսկսումից հետո լավագույն 10 խաղացողները

Կրնկով փոխանցում՝ ֆուտբոլային թանգարանի համար (տեսանյութ)

Թագավարակը թագադրում է Զիդանին. Ինչու է «Ռեալը» դառնալու Իսպանիայի չեմպիոն

Բենզեման 3-րդ ֆուտբոլիստն է Լա լիգայում այս ցուցանիշով

Բենզեման՝ իր փոխանցման ու «Բարսելոնայի» հետ մրցակցության մասին

Կազեմիրոյի գոլը Բենզեմայի փառահեղ փոխանցումից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայում» Մեսիի գոլը համեմատում են Բենզեմայի գոլի հետ ու մեղադրում մրցավարներին

Բենզեման բացում է «Վալենսիայի» դեմ հանդիպման հաշիվը (տեսանյութ)

Զիդանը կօգտագործի «Ռեալի» հարձակման «կախարդական» եռյակը

«Գալիս են լավագույն տղերքը». Լա Լիգայի 5 գլխավոր ինտրիգները, որոնք դեռ ողջ են

#Կարոտախտ_17. Ինչպես Զիդանն ու Ֆիգուն զարդարեցին Եվրո 2000-ը (տեսանյութ)

«Ռեալը» նախատեսում է մեծ փոփոխություններ թիմի կազմում

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը աճուրդին վաճառել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

«Շումախերից հետո կյանք կա». Ինչպե՞ս գերմանացի դարպասապահը գրեթե սպանեց Պատրիկ Բատիստոնին

11 մետրանոց իրացնող լավագույն թոփ ֆուտբոլիստները