«Ֆուտբոլաթենիսագեղասահորդ».Պետր Չեխը ու ևս 9 ֆուտբոլիստ, որոնք անցել են այլ մարզաձևերի - VNews
Բաժիններ

«Ֆուտբոլաթենիսագեղասահորդ».Պետր Չեխը ու ևս 9 ֆուտբոլիստ, որոնք անցել են այլ մարզաձևերի

Բազմաթիվ ֆուտբոլիստներ պրոֆեսիոնալ կարիերան սկսելուց առաջ ունեցել են այլ նախասիրություններ, շատերն անգամ պատահական են դարձել աշխարհի ամենամասսայական սպորտաձևի ներկայացուցիչներ: Ոմանք ցանկանում էին շարունակել ուսումը, սակայն այն շարունակելու համար պետք էր նաև զբաղվել ֆուտբոլով: Ոմանք առհասարակ չսիրելով են եկել՝ նախապատվությունը տալով այլ զբաղմունքների:

Սակայն որոշ ֆուտբոլիստներ, չցանկանալով դառնալ «պարապ գործերի նախարար» (չքաղաքականացնել), որոշեցին իրենց ուժերը փորձել այլ սպորտաձևերում: Դրա լավագույն, ամենավառ ու ամենաթարմ օրինակը, թերևս, Լոնդոնի «Չելսիի» ու «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխն է: Չեխ դարպասապահը, ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, արագորեն սկսեց պրոֆեսիոնալ հոկեյիստի կարիերան: Ընդ որում՝ բավական հաջող: Չդավաճանելով իր «վաղեմի ու անփոխարինելի ընկերոջը՝ դարպասին»՝ Չեխն իր նորամուտի խաղում հերոսացավ:

Չեխը նորամուտն է նշել հոկեյում ու դարձել հանդիպման լավագույն խաղացող (տեսանյութ)

Ոգեշնչվելով լեգենդար դարպասապահի փայլուն ելույթով, որոշեցինք փորփրել ու գտնել նման դեպքեր: Ու պատկերացրեք՝ գտանք: Նրանց մեծամասնությանը, վստահ ենք, ճանաչում եք. նրանք եղել են իրենց ազգային հավաքականի գլխավոր հերոսները, դարձել են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Ահա նրանք:

Բիքսան Լիզարազյու – Ֆրանսիա

Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ձախ պաշտպաններից մեկը Բիքսան Լիզարազյուն է: Ազգությամբ բասկ ֆուտբոլիստն իր կարիերայի մեծամասնությունն անցկացրել է Գերմանիայում՝ պաշտպանելով Մյունխենի «Բավարիայի» գույները: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Գերմանիայի բազմակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Ահա այսքան տիտղոս ունի ֆրանսիացին:

Կարիերան ավարտելուց հետո Լիզարազյուն որոշեց ուժերը փորձել ֆուտբոլի հետ ոչ մի աղերս անգամ չունեցող սպորտաձևերում: Բրազիլական Ջիու-Ջիցուի Եվրոպայի առաջնության կապույտ գոտու մեծահասակների թեթև քաշային կարգում Լիզարազյուն դարձել է չեմպիոն:

Հ.Գ. Այս փաստից հետո Ֆրանսիայի ընտրանու ևս մեկ նախկին պաշտպան Պատրիս Էվրան, երևի թե, մյուս անգամ ավելի երկար մտածի Լիզարազյուին «թափառական» անվանելուց առաջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6 7 8 9

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

2 անգլիական ակումբ առաջարկ են արել «Ինտերին»՝ Լաուտարոյի տրանսֆերի հարցով

Իբրահիմովիչ․ «Ես էլ չգիտեմ՝ ինչ եմ ուզում»

Իբրահիոմվիչը հեռանալու է «Միլանից»

Մեսի. «Նա ներուժ ունի՝ դառնալու աշխարհում լավագույններից մեկը»

Ֆրանչեսկո Տոտի. «Կարծում եմ՝ Իտալիայի առաջնությունը չի վերսկսվի»

Նելսոն Կուևասը պատմել է, թե ինչպես են անցնում Ռոնալդինյոյի օրերը բանտում

Տանկի մեջ գտնվող Անրին լռելու կոչ է անում Բենզեմային և Ժիրուին (ծաղրանկար)

«Եթե ինձ համեմատեք Ռոնալդոյի հետ, ապա Ֆորմուլա 1-ը նա կլինի, իսկ ես՝ քարթինգը»․ Բենզեմա

Հաքիմին կարիերան կարող է Անգլիայում շարունակել

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչներին հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում»

«Արսենալը» հավակնորդ է Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային պայքարում

«Գյոտցեի խաղի պատճառը փողերից հագեցվածությունը կարող է լինել․ դա նկատելի է նաև Օզիլի օրինակում»․ Միխայել Ռումենիգե

Նոյերը հետաքրքրված չէ «Չելսի» տեղափոխությամբ

Թվեք Ֆրանչեսկո Տոտիի բոլոր գոլերը Ա սերիայում. VNews-ի Quiz-ը

«Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է. ես նրանից խորհուրդներ եմ հարցնում». Զանիոլո