#BlackLivesMatter. Ֆուտբոլային աշխարհի միասնական ակցիան՝ Ջորջ Ֆլոյդի հիշատակին - VNews
Բաժիններ

#BlackLivesMatter. Ֆուտբոլային աշխարհի միասնական ակցիան՝ Ջորջ Ֆլոյդի հիշատակին

Օրեր առաջ՝ մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը սպանվել է ոստիկանության կողմից կալանավորման ընթացքում։ Նրան կալանավորել են սուպերմարկետում կեղծ կտրոնով վճարելու փորձի համար։ Ֆլոյդին ձերբակալման ընթացքում ձեռնաշղթաներ են հագցրել, պառկեցրել գետնին։ Ոստիկաններից մեկը ոտքը դրել է Ջորջ Ֆլոյդի պարանոցին՝ դժվարացնելով նրա շնչառությունը։ Ջորջ Ֆլոյդը րոպեներ շարունակ աղաղակել է, որ չի կարողանում շնչել, սակայն ոստիկանները դրան ուշադրություն չեն դարձրել։ Ձերբակալությանը մասնակցած ոստիկանության չորս աշխատակիցներն էլ ազատվել են աշխատանքից, ԱՄՆ-ի 20-ից ավելի նահանգներում դեպքի հետ կապված անցկացվել են բողոքի ցույցեր, որոնք առաջացրել են մասսայական անկարգություններ:

Ֆուտբոլային աշխարհը նույնպես զերծ չի մնացել այդ ակցիաներից՝ միասնականության ու մարդասիրական կոչերով հանդես գալով: Աշխարհահռչակ ֆուտբոլիստներն ու ակումբները միավորվել են այս հարցում՝ ցույց տալով իրենց աջակցությունն ու հարգանքի տուրք մատուցելով Ջորջ Ֆլոյդին՝ տարբեր միջոցներով՝ օգտագործելով #BlackLivesMatter հեշթեգը:

Բունդեսլիգայի նախորդ տուրի խաղում ֆուտբոլիստներից ոմանք՝ Ջեյդոն Սանչոն ու Աշրաֆ Հաքիմին խփած գոլերից հետո մարզաշապիկի գրությամբ, իսկ Մարկուս Թյուրամը՝ խոնարհումով հարգանքի տուրք մատուցեցին Ջորջ Ֆլոյդին:

Իսկ արդեն երեկ մի շարք ֆուտբոլային ակումբներ նկարներ հրապարակեցին իրենց մարզումներից, որոնցում թիմային հարգանքի տուրք են մատուցում Ֆլոյդին:

Առաջիններից մեկը «Չելսին» էր, որի ֆուտբոլիստները խոնարհվելով H տառն էին կազմել՝ Human (մարդ) բառի հաղորդագրությամբ:

Անգլիական ևս մեկ ակումբ՝ «Լիվերպուլը» նույնպես նմանատիպ լուսանկար հրապարակեց:

Հենրիխ Մխիթարյանն ու իր «Ռոման» նույնպես անմասն չմնացին այս ակցիայից:

Մի շարք թիմեր իրենց աջակցությունն ու կոչերը դրսևորեցին մեկ այլ ակցիայի միջոցով՝ սոցցանցերում իրենց գլխավոր էջում սև նկարներ դնելով: «Արսենալը» նրանցից մեկն էր:

«Բավարիան»:

Ֆուտբոլիստներից ակցիային միացել է Լիոնել Մեսին:

 

View this post on Instagram

 

#BLM #blackouttuesday

A post shared by Leo Messi (@leomessi) on

Կիլիան Մբապեն էլ՝ գրառման միջոցով:

Մի շարք ֆուտբոլային աստղեր՝ Տոնի Կրոսը, Լեոնարդո Բոնուչին, Մարսելոն, Լուիս Սուարեսը, Բրունու Ֆերնանդեշը, Էրլինգ Հալանդն ու այլք նույնպես միացել են ակցիային՝ կրկին ապացուցելով, որ ֆուտբոլը միասնական մարզաձև է, ու մարդկային ռասաներ չի ճանաչում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հավերցը կատարեց իր վերջնական ընտրությունը

«Արսենալը» կամային հաղթանակ տոնեց «Լիվերպուլի» դեմ խաղում (տեսանյութ)

«Արսենալ» – «Լիվերպուլ» հանդիպման առաջին կեսի գոլերը (տեսանյութ)

«Արսենալ» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

Ալկանտարան որոշեց, իսկ անգլիական ակումբը գործի անցավ

Սուարես. «Եթե Մեսին փոփոխություններ է ցանկանում, ինքը կհասկանա՝ ինչ անել»

21-րդ դարի ամենաբարձր արդյունավետություն ունեցող հարձակվողների տասնյակը

«Չելսին» հետնապահի դեմ խաղում հաղթեց Ժիրուի միակ գոլի շնորհիվ (տեսանյութ)

«Չելսին» հերթական տրանսֆերային ռումբն է պատրաստում

Մեսին ու Չավին կհանդիպեն

Թվեք «Բարսելոնայի» բոլոր խաղացողներին, որոնց Մեսին երբևէ ասիստ է արել Լա Լիգայում

Ռոնալդուն 2020-ին Մեսիից 2 անգամ ավելի շատ գոլ է խփել

«Մեսին կարիերան կավարտի «Բարսելոնայում». Բարտոմեու

Ինչպես կարող է ազդել «Մանչեսթեր Սիթիի»՝ ՉԼ-ում մասնակցելը Պրեմիեր լիգայի վրա

Կլոպը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը

Կլոպը ասել է, թե որքան երկար է մնալ «Լիվերպուլում» ու ինչ է անելու հեռանալուց հետո