fbpx
Բաժիններ

Ֆուտբոլային դրամա Կապանում, իսկ հավաքականի առաջիկա խաղի տոմսերը վաճառքում են. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով:Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 8-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Ուրալը» հյուրընկալել է «Կռիլյա Սովետովին» և զիջել 1-3 հաշվով: Էդգար Մանուչարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին: «Ուրալը» 12-րդ հորիզոնականում է:
  • Մեկնարկել է ՀայաստանՍենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը: Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ: Նշենք, որ ազգային հավաքականի նախորդ խաղերում գործել էին կրկնակի բարձր գներ։
  • Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրում «Գանձասար-Կապան-2»-ի և «Բանանց-2»-ի՝ Կապանում կայացած մրցավեճում գրանցվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 3-3: Ընդ որում, երևանյան թիմը հաշվի մեջ առջևում էր 3-0 հաշվով, բայց կապանցիներին հաջողվել է փրկել հանդիպումը:
  • «Փյունիկ-2»-ը սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության է հասել «Շիրակ-2»-ի նկատմամբ՝ շնորհիվ Դավիթ Բաղդասարյանի հեղինակած միակ գոլի: «Ալաշկերտ-2»-ը հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Էրեբունիի» դարպասը: Հաղթական են դարձել Ռուբեն Գրիգորյանի և Խաչատուր Էրզրումյանի հեղինակած գոլերը:
  • «Բանանց-2»-ը 49 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Փյունիկ-2»-ին գերազանցելով 8 միավորով: Վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել մրցակցի համեմատ:
  • Հայաստանի Մ-19 հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Կիպրոսում և մայիսի 9-ին կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ նախատեսված ընկերական երկու հանդիպումներից առաջինը:

9s-AQRT56pA

  • Մոսկվայի «Արարատը» Ռուսաստանի մայրաքաղաքի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում 3-1 հաշվով առավելության է հասել Մոսկվայի «Երիտասարդական ֆուտբոլային դպրոցի» («ՖՇՄ») թիմի նկատմամբ: «Արարատից» աչքի են ընկել Արտակ Ալեքսանյանը և Սերգեյ Եֆիմովը: Թիմը 1/8 եզրափակչում է:
  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Անժին» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Լոկոմոտիվի» հետ: Դավիթ Յուրչենկոն մասնակցել է ամբողջ խաղին: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը 11-րդ տեղում է:
  • Ժոզե Մոուրինյո. «Վախենում էի՝ Մխիթարյանը և Էրերան, ովքեր 90 րոպե էին խաղացել «Սելտայի» դեմ, չեն կարողանա լավ խաղ ցուցադրել «Արսենալի» դեմ: Բայց նրանք պարզապես ֆանտաստիկ էին: Գոհ եմ իմ ամբողջ թիմից, ովքեր մեծ նվիրվածությամբ հանդես եկան, թեև մեր գրաֆիկը շատ հոգնեցուցիչ է»:
  • Չեխիայի Երիտասարդական լիգայի 27-րդ տուրում «Տեպլիցեն» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել «Գրադեց Կրալովեից»: Դավիթ Մարտիրոսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Տեպլիցե Մ-21»-ն ընթանում է 12-րդ հորիզոնականում:
  • Լյուքսեմբուրգի առաջնության 24-րդ տուրում «Ժենեսը» հյուրընկալել է «Դյուդելանժին» և զիջել 0-3 հաշվով: Աշոտ Սարդարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 55-րդ րոպեին: «Ժենեսը» 8-րդ հորիզոնականում է:
  • Արգենտինայի 3-րդ դիվիզիոնի 29-րդ տուրում «Դեպորտիվո Արմենիոն» սեփական հարկի տակ 1-1 հաշվով է ավարտել «Դոկ Սուդի» հետ հանդիպումը: Դաշտի տերերից աչքի է ընկել Բրայան Չավեսը: «Դեպորտիվո Արմենիոն» ընթանում է 10-րդ հորիզոնականում:
  • Ուրուգվայի Պրիմերայի 14-րդ տուրում «Պենյարոլը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտություն է կրել «Սերոյից»: Դիեգո Ռոսի Մարաշլյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Պենյարոլը» եզրափակում է լավագույն եռյակը:
  • Իսպանիայի 4-րդ դիվիզիոնի 8-րդ խմբի 36-րդ տուրում «Վիրգենը» 2-3 հաշվով զիջել է «Ալմազանին»: Գագիկ Պողոսյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին: «Վիրգենը» 9-րդ տեղում է:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մարաշլյանը կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»

«Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

2020թ. հայկական սպորտի ամենասպասված իրադարձությունները (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը

Ադամյանը հայր կդառնա

Exclusive. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի, ամենամեծ ձեռքբերման, մարզիչ դառնալու և այլ թեմաների մասին

Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում

Էդգար Բաբայանն ամուսնացել է (տեսանյութ)

Աղբյուր․ Հայաստանի հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի ղազախների դեմ

Պաշտոնական․ Դիեգո Ֆոռլանը՝ «Պենյարոլի» գլխավոր մարզիչ

Ազգերի լիգա 2020-21․ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում է

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Հայտնի են Մ-19 Ազգերի Լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցները

Արսեն Եղիազարյանը ստացել է ՈւԵՖԱ-ի մրցանակ