Ֆուտբոլային գլխավոր տոնը սկսում է. Չեմպիոնների լիգայի ֆավորիտները՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

Ֆուտբոլային գլխավոր տոնը սկսում է. Չեմպիոնների լիգայի ֆավորիտները՝ ըստ VNews-ի

Predicting the two teams feature - Ֆուտբոլային գլխավոր տոնը սկսում է. Չեմպիոնների լիգայի ֆավորիտները՝ ըստ VNews-ի
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Խմբային Փուլ 1 տուր

14 Սեպտեմբեր 2021 - 23:00

0

Բարսելոնա

3

Բավարիա Մյունխեն

0 - 1 Թոմաս Մյուլեր - 34`

0 - 2 Ռոբերտ Լևանդովսկի - 56`

0 - 3 Ռոբերտ Լևանդովսկի - 85`

«Նորմալ» մարդկանց համար «երբ գալիս է սեպտեմբերը» արտահայտությունը նույնացվում է ուսանողական տարվա մեկնարկի հետ: Ֆուտբոլասերների համար սեպտեմբերի գլխավոր իրադարձությունը Չեմպիոնների լիգայի մեկնարկն է: ՉԼ-ի ժամանակ ֆուտբոլն այլ գույն է ստանում, մթնոլորտը փոխվում է. անհավանական օրհներգը, աստղազարդ գնդակը, Heineken-ի գովազդի պաստառը…

Այս ամենը փոխում է նաև թիմերի տրամադրվածությունը, ինչից էլ գրեթե միշտ ՉԼ-ում մենք ստանում ենք դիտարժան ու գոլառատ հանդիպումներ: Իհարկե՝ փլեյ-օֆֆից հետո զվարճանքն ավարտվում է ու ամեն ինչ լրջանում, մնում են միայն գրանդները և փորձում հասնել բաղձալի գահին: Իսկ ո՞ր թիմերն են ՉԼ 2021/22 խաղարկության ֆավորիտները:

Ներկայացնում ենք ՉԼ այս խաղարկության ակնհայտ և թաքնված ֆավորիտներին:

Գլխավոր ֆավորիտները

ՊՍԺ

ՊՍԺ-ն այս տարի ջանք ու եռանդ չխնայեց կազմն ուժեղացնելու (խախտելով բոլոր հնարավոր ու անհնար տրանսֆերային կանոնները) և իր գլխավոր նպատակին հասնելու համար: Բնական է, որ փարիզյան ակումբի երազանքը Չեմպիոնների լիգան հաղթելն է, որը չի հաջողվում նրանց արդեն 10 տարի՝ շեյխերի ժամանումից հետո: 2011-ից սկսած ՊՍԺ-ն 4 անգամ հասել է մինչև 1/4 եզրափակիչ, 3 անգամ՝ 1/8 եզրափակիչ, 1 անգամ եզրափակիչ ու 1 անգամ կիսաեզրափակիչ:

Առաջին 7 դեպքում էլ ՊՍԺ-ն ուներ հզոր կազմ, բայց ինչ-որ բան չէր բավականացնում նրանց ՉԼ-ն ոչ միայն հաղթելու, այլ նաև այս մրցաշարում հեռուն գնալու համար: Այդ ինչ-որ բանը, առաջին հերթին, հավասարակշռված կազմն էր. փարիզցիներն ունեին հզոր հարձակվողներ, բայց կաղում էին պաշտպանության կամ, հատկապես, հենակետայինի գոտում: Իսկ երկրորդ «ինչ-որ բանը», իհարկե, փորձն է: Չեմպիոնների լիգան միանգամից, փողով և թոփ տրանսֆերներով չես հաղթի: Պետք է ինտեգրվել այս մրցաշարում, այս մրցաշարի «արքաների»՝ «Ռեալի», «Բարսելոնայի» կամ «Բավարիայի» նման թիմերից «ծեծվելու» փորձ ունենալ, հետո արդեն այստեղ հաղթելը հնարավոր կլինի:

Pauleta is formal on Kylian Mbappé: “He will grow a lot with Lionel Messi at PSG”

Վերջին 2 տարիներին, կարծես, ՊՍԺ-ն հավաքել է այդ փորձն ու ձեռք բերել հեռուն գնալու բնավորությունը: 2019/20-ին ՊՍԺ-ն գրանցեց իր պատմության լավագույն արդյունքը՝ հասնելով եզրափակիչ, բայց այնտեղ պարտվեց «Բավարիային»: Նախորդ տարի արդեն հաղթեց «Բավարիային» 1/4-ում, սակայն դուրս մնաց մրցաշարից կիսաեզրափակիչում՝ պարտվելով «Մանչեսթեր Սիթիին»:

Այս տարի ՊՍԺ-ն թոփ համալրումներ ունեցավ, որոնցից գլխավորը Լիոնել Մեսին է՝ ֆուտբոլիստ, որը գիտի՝ ինչ է նշանակում խաղալ ու հաղթել այս մրցաշարում: Արգենտինացին 4 անգամ դարձել է ՉԼ հաղթող: Փարիզյան ակումբը ուժեղացրեց նաև պաշտպանության գիծը՝ ձեռք բերելով  Ջանլուիջի Դոնարումային, Աշրաֆ Հաքիմիին, Սերխիո Ռամոսին ու Նունու Մենդեշին, կիսապաշտպանությունում՝ Ջորջինիո Վեյնալդումին, և որ ամենակարևորն է՝ պահեց Կիլիան Մբապեին: Փարիզյան ակումբն արդեն ունի փորձ և աշխարհի ամենահզոր կազմերից մեկը: Եթե հիմա էլ նրանք չնվաճեն ՉԼ-ն, դժվար է պատկերացնել՝ ինչը կօգնի նրանց անել դա:

«Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» իր տեսակով, իրավիճակով ու, առհասարակ, ամեն ինչով շատ նման է ՊՍԺ-ին, որի հետ, ի դեպ, այս թիմերը միևնույն՝ A խմբում են ընդգրկված «Լայպցիգի» ու «Բրյուգեի» հետ միասին:

«Սիթիի» պատմության ուժեղագույն հատվածը նույնպես մեկնարկեց մոտ 10 տարի առաջ, նույնպես շեյխերի ժամանումով, միայն մեկ տարբերությամբ՝ ոչ թե Կատարի, այլ Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխերի: City Football Group-ի գլխավոր նախագիծը՝ «Սիթին» նույնպես իր առաջ նպատակ էր/է դրել Չեմպիոնների լիգան հաղթել, բայց, ինչպես ՊՍԺ-ի դեպքում է, հաջողություն գրանցել դեռևս ստացվում է միայն ներքին ասպարեզում:

«Մանչեսթեր Սիթին» էլ երկար տարիներ չէր հաղթահարում 1/4-ի ու 1/8-ի շեմը (բացառությամբ 2015/16-ի, երբ հասավ կիսաեզրափակիչ՝ հաղթելով ՊՍԺ-ին), ու միայն նախորդ տարի «քաղաքաբնակները» հաղթահարեցին ՉԼ-ի պատնեշն ու հասան եզրափակիչ: «Սիթիի» կազմն էլ լավագույններից է աշխարհում. շեյխերը գումար չեն խնայել՝ բոլոր դիրքերն ամրապնդելու հարցում: Այս տարի էլ ակումբը սահմանեց անգլիական ֆուտբոլի նոր տրանսֆերային ռեկորդը՝ 117 մլն վճարելով Ջեք Գրիլիշի համար:

jack-grealish-pep-guardiola-manchester-city_1i4tjijelfa201lauvsi2x6do3 - Vbet News

Բայց «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր հաղթաթուղթը ոչ թե ինչ-որ ֆուտբոլիստ է, այլ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Իսպանացին է թիմի շարժիչ ուժը, ֆուտբոլը ստեղծողն ու լավ արդյունքների երաշխավորը: Նախորդ մրցաշրջանում «Սիթին» նոր էլեմենտներ մտցրեց թիմի խաղում, այս տարի նրանց ավելացավ նաև Գրիլիշը: Այս թիմը, կարծես, պատրաստ է իր գլխավոր նպատակին հասնելուն:

«Չելսի»

ՉԼ գործող գավաթակիր «Չելսին» այս տարի կպայքարի տիտղոսը պաշտպանելու համար: Լոնդոնյան ակումբը ցանկանում է և կարող է անել դա, քանի որ բոլոր նպաստավոր պայմանները կան:

Նախորդ մրցաշրջանի կեսից՝ հունվարից թիմ եկավ Տոմաս Տուխելը և փոխեց ամեն ինչ: Տուխելի գլխավորությամբ «Չելսին» ստացավ նոր տեսք, նոր խաղաոճ ու տարբերվող ձեռագիր. «Պետք է այնպես անենք, որ աշխարհում ոչ մի թիմ չցանկանա խաղալ «Չելսիի» դեմ», – հայտարարեց Տուխելը և դրան հաջորդող ամիսների ընթացքում այն դարձրեց իրականություն: Կա՞ աշխարհում թիմ, որ հիմա կցանկանա խաղալ «Չելսիի» նման 90 րոպե ինտենսիվ ֆուտբոլ ցուցադրող, բոլոր գոտիներում ամուր ու տակտիկապես կայացած թիմի դեմ: Եթե Տուխելը «Չելսիի» հետ կարողացավ ՉԼ հաղթել 6 ամսում, ինչո՞ւ չի կարող անել դա ամբողջական տարում, այն էլ՝ նոր համալրումներով:

Chelsea 3-0 Aston Villa: Romelu Lukaku finally scores at Stamford Bridge

Կազմի խորությամբ ու աստղերով լոնդոնյան ակումբը ոչնչով չի զիջում մյուսներին: «Չելսիին» պակասում էր գոլային պահեր իրացնող ֆուտբոլիստ, ակումբն էլ 115 մլն եվրո վճարեց այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկին՝ Ռոմելու Լուկակուին գնելու/վերադարձնելու վրա: Բելգիացին իր խաղային գագաթնակետին է, «Չելսիում» էլ անցկացրած 3 խաղում 3 գոլ է խփել: Լոնդոնցիներն ուժեղացրին նաև դաշտի կենտրոնը՝ ձեռք բերելով Սաուլին:

«Չելսին» ընդգրկված է H խմբում՝ «Յուվենտուսի», «Զենիթի» ու «Մալմյոյի» հետ միասին:

Մեր ընտրանին

«Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական մեկ այլ գրանդ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 2 մրցաշրջաններում աստիճանաբար դառնում է այն թիմը, որը ցանկանում էին տեսնել նրանց երկրպագուները:

Ուլե Գունար Սուլշերի գալով ու տրանսֆերային ճիշտ քաղաքականության շնորհիվ ՄՅՈւ-ն վերջապես դարձել է լուրջ սուբյեկտ եվրոպական ֆուտբոլում: 2020-ին թիմն իրականացրեց պոստ-Ֆերգյուսոնյան ժամանակների իր լավագույն տրանսֆերները՝ գնելով Հարի Մագուայրին, Բրունու Ֆերնանդեշին և Աարոն վան Բիսակային: Մանկունիական թիմի խաղը էական աճ գրանցեց:

2021-ին «Յունայթեդը» էլ ավելի կատարելագործեց իր կազմը՝ կատարելով թիրախային տրանսֆերներ: «Կարմիր սատանաները» իրականացրին իրենց վաղեմի ցանկությունը՝ գնելով Ջեյդոն Սանչոյին, Մագուայրի համար գնեցին թոփ զուգընկեր՝ Ռաֆայել Վարանին, իսկ տրանսֆերային օրվա վերջում մատուցեցին ամենամեծ անակնկալը՝ վերադարձնելով Կրիշտիանու Ռոնալդուին: Վարանը 4 անգամ հաղթել է ՉԼ-ն, Ռոնալդուն՝ 5: Այսպիսի չեմպիոններով «Յունայթեդը» դարձել է թիմ, որը կարող է պայքարել մի քանի ճակատով ու մեկից ավելի տիտղոսներ նվաճել:

Cristiano Ronaldo: Manchester United star torments Newcastle United - Man United News And Transfer News | The Peoples Person

ՄՅՈւ-ն ընդգրկված է G խմբում՝ «Վիլյառեալի», «Ատալանտայի» և «Յանգ Բոյսի» հետ միասին:

Թաքնված ֆավորիտները

«Բավարիա»

Դժվար է «Բավարիային» համարել ոչ թե բացահայտ, այլ թաքնված ֆավորիտ, բայց մյունխենյան ակումբում անցումային էտապ է:

Հանս Դիտեր-Ֆլիկի փոխարեն եկել է Յուլիան Նագելսմանը, որն իր մեթոդները նոր-նոր պետք է ադապտացնի թիմին: Կազմի մեծ մասն էլ երիտասարդ է (Դևիս, Զյուլե, Ուպամեկանո, Էրնանդես, Մուսիալա): Ոչ ոք չի կասկածում, որ Նագելսմանի «Բավարիան» կդառնա աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը (թեև հիմա էլ այդպես է), բայց Չեմպիոնների լիգան հաղթելու համար երիտասարդ մասնագետից գուցե ժամանակ պահանջվի՝ 1-2 տարի:

Julian Nagelsmann reacts to Bayern Munich's 3-0 drubbing at the hands of Napoli - Bavarian Football Works

Այդուհանդերձ, «Բավարիան» իր ներուժով շարունակում է լինել թեկուզ թաքնված, բայց ֆավորիտ:

«Ռեալ»

Մեկ այլ թաքնված ֆավորիտ է «Ռեալը»:

Ճիշտ է՝ «Արքայական ակումբը» մեծ թվով հնչեղ տրանսֆերներ չիրականացրեց (Ալաբա, Կամավինգա), հեռացան Ռամոսն ու Վարանը, Մբապեին գնել էլ չհաջողվեց, բայց միևնույն է, «Ռեալի» փորձն այս մրցաշարում կարող է մեծ նշանակություն ունենալ՝ անգամ մրցակիցներից ավելի թույլ կազմ ունենալու պարագայում: Բացի դա, Կառլո Անչելոտիի վերադարձը, դատելով Լա լիգայում մադրիդցիների մեկնարկային խաղերից, կարծես՝ ստացված է: 2014-ին իտալացու գալուց հետո «Ռեալը» նվաճեց բաղձալի «Լա Դեսիման»: Գուցե այս անգամ նո՞ւյնպես ստացվի:

Football – Liga: “To speak only of striker seems to me reductive”, Carlo Ancelotti conquered by Karim Benzema

«Լիվերպուլ»

Այս մրցաշրջանում հանելուկային թիմ է «Լիվերպուլը»:

2020/21-ին Կլոպի թիմը ձախողվեց ու միայն հրաշքով իր տեղն ապահովեց ԱՊԼ-ի լավագույն քառյակում: Կլոպի թիմը կորցրեց իր նախորդ տարիների ուժը, խաղն ու սխեմաներն էլ դարձան չափազանց կանխատեսելի նույնիսկ միջակ թիմերի համար: «Լիվերպուլը» չուժեղացրեց կազմը (գնեց միայն Իբրահիմա Կոնատեին), բայց թիմի խաղում բարելավում նկատվում է: ԱՊԼ-ի առաջին 4 խաղից «Լիվերպուլը» հաղթել է 3-ում ու ոչ-ոքի անցկացրել «Չելսիի» հետ:

Ամեն ինչ կախված է Կլոպից ու նրա գաղափարներից: Եթե նա կարողանա իր կազմից նոր խաղ ստանալ, գուցե նվաճի ՉԼ-ն: Այդ որակները «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ունեն:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոնների լիգայի նոր «հրեշը», որին «Այաքսը» մոռացել էր գրանցել

ՊՍԺ-ն միայն մեկ պայմանով է համաձայն եղել վաճառել Մբապեի տրանսֆերային իրավունքները

Հայտնի է ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն ու գոլը (տեսանյութ)

Դանիել Մալդինին իր նորամուտը նշեց «Միլանի» կազմում ՉԼ-ում

«Շատ անելիք չունեի». «Բրյուգեի» դարպասապահը՝ Մեսի, Նեյմար, Մբապե հարձակման դեմ խաղից հետո

Չեմպիոնների լիգայի ամենագոլառատ խաղերի տասնյակը

«Գերել Ֆերգյուսոնին ու փտել հայրենիքում». Անդերսոնը կարող էր դառնալ թոփ, բայց տապալվեց

Անտոնիո Կոնտեն ասել է՝ որն է Հաքիմիի երազանքը

Օուեն. «Նրանք երեքով թուլացնում են ՊՍԺ-ի հարձակման գիծը»

Գվարդիոլա. «Ներկայումս մենք չունենք ֆուտբոլիստ, որ կկարողանա 25 գոլ խփել»

Հերերա. «Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը»

«Սիթին» շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» սահմանած ցուցանիշը ՉԼ-ում

Բրոզովիչ. «Առաջին կեսից հետո մենք կարող էինք հաղթել 3-0 հաշվով»

«Ռեալը» խաղավերջում 3 միավոր կորզեց «Ինտերից», «Լիվերպուլը» դժվարին հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Սիթին» գերգոլառատ խաղում հաղթեց «Լայպցիգին», ՊՍԺ-ն ու «Բրյուգեն» խաղաղությամբ բաժանվեցին (տեսանյութ)

«Արսենալը» հետաքրքրված է ՄՅՈՒ-ի կիսապաշտպանով