fbpx
Բաժիններ

Ֆուտբոլային հարս ու սկսեսուրները. Թոփ ֆուտբոլիստներ ու մարզիչներ, որոնք չեն կարողացել համատեղ աշխատել

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Մոնպելյեի» դեմ խաղում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը փոխարինեց թիմի հարձակվող Կիլիան Մբապեին, որն էլ հենց խաղադաշտում անթաքույց կերպով արտահայտեց իր դժգոհությունը. Տուխելը ստիպված եղավ տասնյակ հազարավոր հանդիսատեսի առաջ բացատրել Մբապեին փոխարինման պատճառը:

Ֆուտբոլի պատմության մեջ քիչ չեն եղել դեպքերը, երբ թյուրըմբռնում է եղել թոփ մարզիչների ու ֆուտբոլիստների միջև, հետո այն վերածվել է վեճի, պատիժների ու անդառնալի թշնամանքի: Հեղինակությունների բախում, որից շատ ակումբներ չեն կարողացել խուսափել: Ներկայացնում ենք դրանցից ամենահետաքրքիրներն ու ամենասկանդալայինները:

Մոուրինյո – Կասիլյաս

Մոուրինյո – Կասիլյաս հակամարտությունը «Ռեալում» վերջին տարիների ամենաանսպասելի ու հիշարժան իրադարձություններից էր. Կասիլյասը Մոուրինյոյի բազմաթիվ «զոհերից» գլխավորն էր:

Մոուրինյոն Մադրիդ ժամանեց 2010 թվականին: Պորտուգալացին ու իսպանացին 2 մրցաշրջան, կարծես, հաշտ ու համերաշխ աշխատեցին, բայց ամեն ինչ կտրուկ փոխվեց 2012-ի աշնանը՝ 2012/13 մրցաշրջանի մեկնարկին: Այդ ժամանակ Իսպանիայի գործող չեմպիոն «Ռեալի» փայլուն խաղը խամրում էր, պատճառն էլ՝ անհասկանալի էր. թիմում մի բան այն չէր: Հետագայում իսպանական լրատվամիջոցները գրում էին, որ «Ռեալի» հանդերձարանում խնդիրներ կան: Շաբաթներ անց պարզվեց, որ Մոուրինյոն խնդիրներ ունի Կասիլյասի հետ, քանի որ թիմի ավագն իրեն որոշակի արտոնություններ էր թույլ տվել՝ համարելով, որ նա մեծ հեղինակություն ունի թիմում: Ժոզեն էլ, բնականաբար, դա չի հանդուրժել. արդեն դեկտեմբերին Կասիլյասը պահեստայինների թվում էր՝ մեկնարկային կազմում իր տեղը զիջելով Ադանին: Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում Կասիլյասն իր շանսը ստացավ «Վալենսիայի» դեմ խաղում, բայց այդ օրն էլ՝ ճակատագրի հեգնանքով, իսպանացին ծանր վնասվածք ստացավ՝ բախվելով իր թիմակից Ալվարո Արբելոայի հետ:

Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» գնեց Դիեգո Լոպեսին, ու այդ մրցաշրջանում Կասիլյասն այևս խաղադաշտ դուրս չեկավ. «Ոչ ոք իրեն թիմից ավելի բարձր չպետք է դասի: Բայց բացի դա, ես Դիեգո Լոպեսին ավելի լավ դարպասապահ եմ համարում. ամեն ինչ շատ պարզ է», – ասել էր Մոուրինյոն: Բայց Մոուրինյո – Կասիլյաս բախման հետևանքով «Ռեալը» տանուլ տվեց այդ մրցաշրջանը՝ մնալով առանց տիտղոսի, Մոուրինյոյի հարաբերություններն էլ վատացան թիմի գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ: Ի վերջո՝ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այլ ելք չուներ, քան պարզապես հեռացնել Մոուրինյոյին, ինչն էլ արեց նա: Այս հակամարտությունում հաղթեց Կասիլյասը, որը ևս 2 մրցաշրջան մնաց «Ռեալում» ու տեղափոխվեց «Պորտու»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Գվարդիոլան հանդիպել է Սետյենին՝ «Ռեալին» հաղթելուց հետո

«Բեռնաբեուի» տիրակալը. Գվարդիոլայի տպավորիչ ցուցանիշը

«Մանչեսթեր Սիթին» վերջին 11 տարում առաջին անգլիական ակումբն է, որը հաղթել է «Ռեալին» «Բեռնաբեուում»

#DreamTeam. Պեպ Գվարդիոլայի մարզած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)

#ՉԼ_1/8. Պատմությունն ու ավանդույթն ընդդեմ շքեղության

Կրոս․ «Գվարդիոլան բացեց բոլորիս աչքերը դեպի գնդակի վերահսկողության կարևորությունը»

Զիդան․ «Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է»

Անդրեա Անյելի. «Կխաբեմ, եթե ասեմ, որ նրա մասին չենք մտածում»

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» պետք է կրկնօրինակի «Ռեալին»

Մեսին ու Ռոնալդուն կարող են թիմակիցներ դառնալ

Հայտնի է՝ որ դեպքում Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ

Մոուրինյոն իր ոճի մեջ է ներկայացել հետխաղյա ասուլիսին

Լևանդովսկի. «Մտածեցի ՄՅՈւ տեղափոխության մասին, երբ ինձ զանգահարեց Ֆերգյուսոնը»

Լևանդովսկի. «Եթե միացնենք Կլոպի ու Գվարդիոլայի որակները, կատարյալ մարզիչ կստանանք»

Գվարդիոլա․ «Մեզ ոչ ոք չի օգնել նվաճելու այս տիտղոսները»

Ռիվալդո․ «Գվարդիոլան հիանալի շանս կունենա վերադառնալու «Բարսելոնա», եթե «Սիթիի» որակազրկումը չչեղարկվի»