fbpx

Ֆուտբոլային հոյակապ շաբաթ. 8 հանդիպում, որ բաց թողնել չի կարելի

Մրցաշրջանի այս հատվածում ֆուտբոլային օրացույցի վրա ազատ տեղ գրեթե չկա: Այս շաբաթը ևս հարուստ է կարևոր ու դիտարժան հանդիպումներով՝ մի շաբաթ, որի ընթացքում ունենք միանգամից 2 Էլ Կլասիկո:

«Լացիո»-«Միլան»

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, 26/02/19 24:00

Այսօր կեսգիշերին տեղի կունենա Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը «Միլանի» և «Լացիոյի» միջև: Հաշվի առնելով այն փաստը, որ մրցաշարն արդեն լքել են «Յուվենտուսը», «Նապոլին», «Ինտերը» և «Ռոման», այս թիմերը չեմպիոնության մեծ շանսեր ունեն ու կատաղի պայքար են մղելու եզրափակիչում հայտնվելու համար:

Կատարել խաղադրույք

«Ռեալ»-«Բարսելոնա»

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, 27/02/19 24:00

Արդեն վաղը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կորոշվի Իսպանիայի գավաթի եզրափակիչի առաջին մասնակցի հարցը: Առաջին հանդիպումը հավասար ստացվեց, հաշիվը՝ նույնպես: Պատասխան հանդիպումն անկանխատեսելի է:

Կատարել խաղադրույք

«Չելսի»-«Տոտենհեմ»

Անգլիայի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր, 27/02/19 24:00

Անգլիայի առաջնությունում լավագույն քառյակի համար պայքարն անզիջում է: «Տոտենհեմը» նախորդ տուրում անակնկալ պարտություն կրեց «Բարնլիից», բայց «Չելսիում» ճգնաժամն ավելի խորն է՝ Սարին հեռացման եզրին է, թիմի արդյունքները վատն են, տհաճ միջադեպ Կեպայի հետ… լոնդոնյան դերբիում հաղթանակը երկու թիմի համար էլ մեծ նշանակություն կունենա:

Կատարել խաղադրույք

«Լացիո»-«Ռոմա»

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր, 02/03/19 23:30

Հռոմեական դերբին թե՛ պատմականորեն, թե՛ մրցաշարային աղյուսակի տեսանկյունից սկզբունքային մրցավեճ է լինելու: Եթե «Լացիոն» ցանկանում է գոնե երազել Չեմպիոնների լիգայի մասին, ապա իրավունք չունի պարտվելու, իսկ «Ռոման» միավոր կորցնելու դեպքում թույլ կտա «պոկվել» միլանյան երկու թիմերին:

Կատարել խաղադրույք

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Հերերան և Մխիթարյանը կարող են նորից թիմակիցներ դառնալ

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղը կարող է փոխարինել Լուիս Սուարեսին «Բարսելոնայում»

Պույոլ. «Պիկեն ինձանից ավելի լավն Է»

Աղբյուր. Զիդանն արդեն խոսել է Մբապեի հետ

Ռոնալդուն խոսել է իր վնասվածքի լրջության մասին

Աղբյուր․ Ունայ Էմերին ամռանը 3 տրանսֆեր կիրականացնի

Պիռլո․ «Յուվենտուսը» հիմա ավելի լավն է, քան «Բարսելոնան»

Աղբյուր․ «Յուվենտուսն» ու «Ռեալը» կպայքարեն Պոգբայի տրանսֆերի համար

«Օպերացիա Մբապե». «Ռեալը» պատրաստվում է իրականացնել ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

Կանտե. «Նույնիսկ եթե Զիդանը զանգահարի, կարևոր չէ ինձ համար»

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում երբեք չի խաղա շաբաթ և կիրակիր օրերին

Մխիթարյանը ներկայացրել է «Արսենալի» նոր հավելվածը

Դիբալան կմնա «Յուվենտուսում» մի դեպքում

Զիդանը «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է գնել «Լիվերպուլի» աստղին

Մոուրինյոն ասել է, թե որ թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայում եզրափակիչում

«Արսենալը» Իտալիայի հավաքականում փոխարինող է գտել Ռեմսիին