Ֆուտբոլի ամենագերագնահատված խաղացողները` Football365-ի վարկածով - VNews
Բաժիններ

Ֆուտբոլի ամենագերագնահատված խաղացողները` Football365-ի վարկածով

Football365 պորտալը հրապարակել է վարկանիշային աղյուսակ կազմված ֆուտբոլի պատմության առավել գերագնահատված խաղացողներից։

Առաջին տեղում է հայտնվել աշխարհի եռակի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Պելեն: Ըստ հեղինակավոր կայքի՝ նա բրազիլացի լավագույն խաղացողը չէր 1958 և 1970 թվականների աշխարհի առաջնություններում, երբ թիմի կազմում հիանալի ելույթներ էին ունենում Էլենո դե Ֆրեյտասը և Գարինչան:

Երկրորդ տեղում է Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Ժինոլան: Ամենագերագնահատվածների եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքական նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը: Ըստ հեղինակների՝ բրազիլացուն քիչ էր անհանգստացնում պաշտպանությունում հուսալի խաղը, որը հանգեցնում էր տհաճ հետևանքների նրա թիմերի համար:

«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Գեորգի Կինկլաձեն 5-րդն է այս ցանկում: Հոդվածում ասվում է, որ վրացին «միշտ առանձնահատուկ տեղ կզբաղեցնի» «քաղաքաբնակների» երկրպագուների սրտում, բայց նրանք հավատում են, որ Ժունինյո Պաուլիստան, որի հետ Կինկլաձեին անընդհատ համեմատում էին, հստակ գերազանցում էր վրացուն։

Վարկանիշային ցուցակում կան նաև գործող ֆուտբոլիստներ. «Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն (6-րդ տեղ), ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը (7) և «Զենիթի» նախկին հարձակվող Հալկը (10):

Գերագնահատված են նաև իտալական ակումբներում լավ ճամփորդած Հիդետոշի Նակատան (9), «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը (8) ու ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն (3)։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Կարմիր աստղերը». թոփ 10 ֆուտբոլիստներ, որոնք «կորցրել են գլուխը» խաղի ժամանակ

Նեյմար. «Ես կուռք եմ դարձել, ֆուտբոլի խորհրդանիշ»

«Ծնողներս ինձ սովորեցրել են թափել աղբը». Նեյմարի ու Ալվարոյի կռիվը թվիթերում

Նեյմարն ապաքինվել է վնասվածքից

IFFHS․ Մեսին մեծ առավելությամբ տասամյակի լավագույն փլեյմեյքերն է 

Առանց Մեսիի և Ռոնալդուի․ Շվայնշտայգերը կազմել է տարվա խորհրդանշական հավաքականի իր տարբերակը

Հեռահար հարվածներով ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստները․ վերջին 7 տարվա ցուցանիշներ (նկար)

«Ես ամեն ինչով նրան եմ պարտական». Ջովանի Ռեյնայի կյանքի հուզիչ պատմությունը

Mundo Deportivo. «Բարսելոնան» գաղտնի երկարաձգել է իր ֆուտբոլիստի պայմանագիրը

Ռոնալդուն գերազանցել է Պելեին պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով

Երբ վնասվածքն օգնում է  ակումբին. «Բարսելոնան» կարող է խոշոր գումար խնայել

Կոուտինյոն վիրահատվել է

Բրազիլիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Նեյմարի կազմակերպած երեկույթի շուրջ

Վատագույն սպասումը հաստատվեց. Կոուտինյոն երկար ժամանակով դուրս կմնա շարքից

Սքոուլզ․ «Նա գերազանցում է ինձ․ այդ ֆուտբոլիստի ցուցանիշները պարզապես անհավանական են»

500 մարդ, 5 օր. Նեյմարի երեկույթը Բրազիլիայում