Ֆուտբոլի վերադարձը Հայաստան, Մբապեի պատմական ելույթը. ի՞նչ կատարվեց նախորդ շաբաթ - VNews
Բաժիններ

Ֆուտբոլի վերադարձը Հայաստան, Մբապեի պատմական ելույթը. ի՞նչ կատարվեց նախորդ շաբաթ

mbappe pique - Ֆուտբոլի վերադարձը Հայաստան, Մբապեի պատմական ելույթը. ի՞նչ կատարվեց նախորդ շաբաթ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:39

-

-

VNews.am-ը շարունակում է նոր շարքը՝ ամփոփելով նախորդ շաբաթվա թոփ իրադարձությունները:

Վերջապես վերսկսվեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունը: 1/8 եզրափակիչում կայացավ անմենասպասված խաղը՝ «Բարսելոնա» – ՊՍԺ: Փարիզցիները հաղթեցին 4:1 հաշվով և մոտեցան պատմական պարտության ռևանշին: Իսկ հեթ-տրիկի հեղինակ Կիլիան Մբապեն շատերին ստիպեց իր մասին կրկին խոսել որպես աշխարհի ապագա (կամ արդեն ներկա) լավագույն ֆուտբոլիստի:

ՉԼ-ի մյուս խաղերում նույնպես ուշագրավ արդյունքներ գրանցվեցին: Ճգնաժամի մեջ գտնվող «Լիվերպուլը» հաղթեց «Լայպցիգին», իսկ Դորտմունդի «Բորուսիան»՝ «Սևիլյային»: «Յուվենտուսը» «Պորտուի» դեմ արտագնա խաղում պարտվեց 1:2 հաշվով:

Երկար արձակուրդից հետո վերադարձավ նաև Եվրոպա լիգան, որին մասնակցում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների թիմերը: «Ռոման» 2:0 արտագնա հաղթանակ տարավ «Բրագայի» նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Իսկ «Հոֆենհայմը» բաց թողեց հաղթանակը «Մոլդեի» դեմ մրցավեճում, երբ առջևում էր՝ 3:1 հաշվով: Գրանցվեց 3:3 հաշիվը: Սարգիս Ադամյանը փոխարինման մտավ 62-րդ րոպեին:

Շաբաթվա վերջում վերադարձավ մեկ այլ սպասված մրցաշար՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգան: Նույնիսկ ձյան պայմաններում կայացան մրցաշարի առաջին կեսից հետագված երեք հանդիպումներ. «Շիրակ» – «Լոռի» (0:1), «Նոա» – «Վան» (4:0), «Արարատ» – «Ուրարտու» (2:0), «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» (2:1)

Ազգային առաջնություններում անհաջող շաբաթ անցկացրեց մինչև այդ աշխարհի ուժեղագույն թիմ ճանաչված «Բավարիան», որը մեկական ոչ-ոքի ու պարտություն գրանցեց: «Բարսելոնան» ՊՍԺ-ին պարտվելուց հետո հաղթանակը բաց թողեց «Կադիսի» հետ խաղում, իսկ Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Վալյադոլիդին» և մոտեցավ առաջատարին: «Ատլետիկոն» 5 միավոր կորցրեց «Լևանտեի» դեմ երկու խաղերում:

Մխիթարյանի «Ռոման» չկարողացավ հաղթանակ կորզել «Բենևենտոյի» դեմ մրցավեճում և ամրապնդվել երրորդ տեղում: Ա սերիայի առաջատարներ «Ինտերի» ու «Միլանի» միջև դերբիում Անտոնիո Կոնտեի թիմը 3:0 հաշվով հաղթանակի հասավ և ամրապնդվեց առաջին տեղում:

Անգլիայում «Մանչեսթեր Սիթին» շարունակում է անկասելի մնալ: Նախորդ շաբաթվա ընթացքում Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթեց ուժեղ մրցակիցների՝ «Էվերթոնին» ու «Արսենալին»: «Սիթին» 10 միավորի առավելություն ունի մոտակա հետապնդողներ «Մանչեսթեր Յունայթեդից» և «Լեսթերից»:

Ֆրանսիայում շարունակում է փայլել «Մոնակոն», որը 2:0 հաշվով արտագնա հաղթանակի հասավ ՊՍԺ-ի նկատմամբ: Լիգա 1-ում չեմպիոնական պայքարն ամենահետաքրքիրներից է թոփ-առաջնություններում:

Կիրակի օրն ավարտվեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը: 9-րդ անգամ չեմպիոն դարձավ Նովակ Ջոկովիչը: Սերբը եզրափակչում ջախախեց Դանիլ Մեդվեդևին:

Սլովենիայում ավարտվեց բիաթլոնի աշխարհի առաջնությունը: Փայլեց համաշխարհային բիաթլոնի նոր աստղ Ստուրլա Լագրեյդը, որը 3 ոսկե մեդալ նվաճեց: Այդ մեդալներից մեկը Նովեգիայի հավաքականի կազմում էր՝ փոխանցումավազքում:

Երևանում մեկնարկել է նաև Հայաստանի շախմատի առաջնությունը: 5 տուրից հետո առաջատարը Հովհաննես Գաբուզյանն է (4,5 միավոր): Կես միավորով նրան զիջում է Արման Փաշիկյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոչետինոն արձագանքել է Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու շշուկներին

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Դժվար է, վճռորոշ փուլ ենք մտել, պետք է կարողանանք ճիշտ խաղալ և քիչ սխալվել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Առաջին 15-20 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողեցինք, որի պատճառով մեր պլանները խառնվեցին իրար» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Այսօր այնքան գոլային պահեր ստեղծեցինք, որ 10 խաղի կբավականացներ» (տեսանյութ)

Արտակ Եդիգարյան․ «Չգիտեի, որ սա կարիերայիս 400-րդ խաղն էր» (տեսանյութ)

Վալերիո Վիմերկատի․ «Ֆանտաստիկ առաջնություն է ընթանում․ մենք ևս ուզում ենք չեմպիոն դառնալ» (տեսանյութ)

Footy Headlines. «Բարսելոնայի» տնային մարզաշապիկը 2022-23 մրցաշրջանում

Վարդան Բիչախչյանն ստացել է VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզչի մրցանակը

«Նոան» կամային հաղթանակ տոնեց «Արարատի» դեմ գոլառատ խաղում (տեսանյութ)

Բոլորը, բացի մեկից. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչի համար

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ» – «Նոա». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

Աղբյուր․ Նեյմարը պատրաստ է նոր, երկարաժամկետ պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ

Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները