«Ֆուտբոլում կարևորը 2 ոտք ունենալն է». Միձեռնանի Ալեքս Սանչեսի հուզիչ պատմությունը - VNews
Բաժիններ

«Ֆուտբոլում կարևորը 2 ոտք ունենալն է». Միձեռնանի Ալեքս Սանչեսի հուզիչ պատմությունը

1579087767 886687 1579087914 noticia normal - «Ֆուտբոլում կարևորը 2 ոտք ունենալն է». Միձեռնանի Ալեքս Սանչեսի հուզիչ պատմությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 23:16

-

-

Ինչպես լինել «սպիտակ ագռավ» սպորտում, ունենալ հաշմանդամություն, բայց ցուցադրել բարձր արդյունավետություն, գրել գրքեր ու լինել մագիստրոս: Դա հնարավոր է. այդպիսի վառ օրինակ է ֆուտբոլիստ Ալեքս Սանչեսը:

Յուրաքանչյուր մարզիկ իր կարիերայի ընթացքում ապրում է մի պահ, որը հետագայում նա համարում է շրջադարձային: Եթե խաղացողի բախտը բերում է՝ այդ պահը դառնում է խոշոր մրցաշարում (Չեմպիոնների լիգա, ազգային առաջնություն, Աշխարհ/Եվրո) հաղթանակը: Լինում են նաև անհաջողություններ, որոնք ճակատագրարական են դառնում. խաղում ֆուտբոլիստը  վնասվածք է ստանում ու այլևս չի կարողանում վերադառնալ իր նախկին մակարդակին: Պիրենեյան թերակղզում խաղում է մի ֆուտբոլիստ, որի կյանքում եղել է դրվագ, որը նա երբեք չի մոռանա:

2009 թվականի նոյեմբերի 8-ին «Սարագոսան» «Մեսթալիա» ստադիոնում մրցում էր «Վալենսիայի» հետ: «Չղջիկները», որի կազմում փայլում էին երկու Դավիդները՝ Սիլվան ու Վիլյան, հաղթում էին 2-0 հաշվով: «Սարագոսայի» այն ժամանակվա երիտասարդ մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալը, հասկանալով, որ պարտությունն այլևս անխուսափելի է, որոշեց 86-րդ րոպեին դաշտ դուրս բերել 20-ամյա հարձակվողի, որի մասին գիտեին քչերը, առավելագույնը՝ այն լրագրողները, որոնք լուսաբանում էին Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի հանդիպումները: Եվս մի քանի վայրկյան, և Իսպանիայի առաջնության ուժեղագույնների դիվիզիոնում նորամուտը նշեց միձեռնանի առաջին ֆուտբոլիստը՝ Ալեքս Սանչեսը:

1524758611 210552 1524758783 noticia normal 960x540 - «Ֆուտբոլում կարևորը 2 ոտք ունենալն է». Միձեռնանի Ալեքս Սանչեսի հուզիչ պատմությունը

«Անկասկած, դա համարվում է իմ կարիերայի կարևորագույն դրվագը: Իմ երազանքը կատարվեց: Ես մանկուց մտածում էի այդ պահի մասին՝ նշել նորամուտս Իսպանիայի առաջնությունում» – փոխարինման դուրս գալուց 11 տարի անց SPORTbible-ի հետ զրույցում հիշել է Ալեքսը:

20 տարեկանում Ալեքս Սանչեսը «Սարագոսայի» երկրորդ թիմում ուներ ռմբարկուի հեղինակություն: «Ունիվերսիդադ Սարագոսա» և «Սարագոսա Բ» թիմերում նա անցկացրել է 102 հանդիպում, որոնցում խփել է 65 գնդակ: Անհնար էր չնկատել նման տաղանդավոր ֆուտբոլիստին: Նա ուշադրության պակաս չուներ: «Մեկ ձեռքով ֆուտբոլիստը»՝ այդպես էին նրան ճանաչում ամենուր: Սանչեսը,  ի տարբերություն մի շարք թոփ ֆուտբոլիստների, վայրկյան առ վայրկյան է հիշում իր նորամուտի խաղը:

«Շատ հուզված էի: Երբեք չէի խաղացել լեփ լեցուն ստադիոնում, իսկ այդ օրը «Մեսթալիայում» հավաքվել էր 50 հազար երկրպագու: Մարզումների ամբողջ ընթացքում մտածել եմ միայն դրա մասին: Բայց երբ մարզիչն ասաց, որ պատրաստվեմ դաշտ դուրս գալուն, լարվածությունն անցավ ու հասկացա. ժամանակը քիչ է և պետք է միայն հաճույք ստանալ դաշտ դուրս գալուց: Խաղից հետո ստացել եմ հարյուրավոր զանգեր ու նամակներ: Իհարկե, առաջինը զանգահարեցի ընտանիքիս անդամներին՝ նրանց հետ ուրախությունս կիսելու համար», – իր հարցազրույցում ասել է Սանչեսը:

4026626111 87dc3869b4 c - «Ֆուտբոլում կարևորը 2 ոտք ունենալն է». Միձեռնանի Ալեքս Սանչեսի հուզիչ պատմությունը

Ալեքսի հաշմանդամությունը բնածին է. նրա աջ ձեռքը դաստակ չունի: Եվ բացասական ուշադրությունից խուսափելու համար Սանչեսը որոշեց գնդալ ռիսկի ու դառնալ ֆուտբոլիստ: Իր խոսքով, Սանչեսը սկզբում խաղում էր բացառապես հաճույքի համար, սակայն 15 տարեկանում «Սարագոսայի» սկաունտները տեղական երիտասարդական մրցաշարի ընթացքում նկատեցին ոչ միայն Սանչեսի հաշմանդամությունը, այլ հարձակվողական սառնասրտությունը: Բայց թիմում տեղավորվելն այդքան հեշտ չտրվեց. մարդիկ չէին կարողանում ընկալել այն, որ հաշմանդամություն ունեցող ֆուտբոլիստն ի զորու է հավասարը հավասարին ֆուտբոլ խաղալ մյուսների հետ:

Մեր ընտրանին

«Ես ինձ միշտ ընդունել եմ այնպես, ինչպես կամ: Այո, մի ձեռքս դաստակ չունի բայց ունեմ 2 ոտք չէ՞, իսկ ֆուտբոլում ամենակարևորը դա է: Ինձ երբեք հետաքրքիր չի եղել ուրիշի կարծիքը, քանի որ դա հիմնականում հայտնում էին մարդիկ, որոնք գնդակը տեսել են միայն հեռուստացույցով: Ավելին ասեմ. երբ արդեն սկսում ես խաղալ պրոֆեսիոնալ մակարդակով, նկատում ես, որ քո թիմակիցների մեջ կան այնպիսիք, որոնք չեն ցանկանում, որ դու հաջողության հասնես: Բայց ֆուտբոլը թիմային սպորտաձևերից ամենաանհատականն է, որտեղ մարդկանց առանջնորդում ե ոչ միայն թիմային հաղթանակներն, այլև անձնական նկրտումները: Հենց դա է ինձ դարձրել ավելի ուժեղ և նպատակասլաց», – նույն հարցազրուցում հիշել է Ալեքսը:

Մանկապատանեկան մակարդակում նրա ցուցադրած ֆուտբոլը գրավեց շատերին: Սակայն ամենապրոֆեսիոնալ մակարդակի վրա Սանչեսը չկարողացավ իրեն ցույց տալ լավագույն կողմերով. խանգարեցին ոչ ֆուտբոլային հանգամանքները: Եվրոպայում մամուլը ժամանակ առ ժամանակ դաժան է՝  նույնիսկ չգիտակցելով: Լրագրության գիշատիչները սկսեցին ճնշել Ալեքս Սանչեսին՝ անընդհատ շեշտելով իր հաշմանդամությունը: Ֆուտբոլիստի խոսքով՝ չափից դուրս ուշադրությունը ազդեց նրա հոգեբանության վրա: Մամուլը փորփրում էր նրա կենսագրության մանրամասները, իսկ հեռուստափորձագետները ը բարձրաձայն որոշում էին նրա ֆուտբոլային ճակատագիրը: Ու որևէ մեկը չէր էլ մտածում, որ Ալեքս Սանչեսը, որն առանց այդ էլ բարդ կյանք էր ապրել, ընդամենը 20 տարեկան էր:

202102031500 main.cropped 1612339232 960x540 - «Ֆուտբոլում կարևորը 2 ոտք ունենալն է». Միձեռնանի Ալեքս Սանչեսի հուզիչ պատմությունը

«Սարագոսայի» կազմում Սանչեսը դուրս եկավ դաշտ ևս 3 անգամ ու հասկացավ. այդ ուշադրությունը, որը վերածվել էր ճնշման, իր համար չէ: Սեգունդայում ամեն ինչ այդ մակարդակի վրա չէ. «Տուդելանոն» մեծ սիրով ու գրկաբաց ընդունեց գոլահար հարձակվողին: Այնտեղ նա անցկացրեց 5 մրցաշրջան, խաղաց «Օսասունայում», «Տերիուելում»: «Տուդելանո» վերադառնալուց առաջ Սանչեսը 1 տարի անցկացրեց էկզոտիկ «Սիդնեյում», որտեղ 44 խաղում խփեց 34 գոլ: Այդ բոլոր թիմերում մարդկանց հետաքրքրում էին նրա սպորտային ունակությունները ու մարդկային որակները, և ոչ թե հաշմանդամությունը:

«Յուրաքանչյուրի համար կարևոր է փոքր տարիքում համակերպվել հաշմանդամություն ունենալու հետ: Հետո հոգեբանորեն հեշտ է լինում: Իսկ երբ հաղթահարում ես, դառնում ես երիտասարդ սերնդի համար իդեալ, ներշնչանք: Երբ ես փոքր էի, իմ շրջապատում չկար այդպիսի մարդ, որին ես նայեի ու ոգևորվեի», – անկեղծացել էր Սանչեսը:

ALEX5 1600x870 1 960x522 - «Ֆուտբոլում կարևորը 2 ոտք ունենալն է». Միձեռնանի Ալեքս Սանչեսի հուզիչ պատմությունը

Շատերի կարծիքով Ալեքս Սանչեսը սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց և/կամ մարզիկների լավագույն օրինակն է, որը ցույց է տալիս՝ ինչպես ապրել, նույնիսկ ունենալ մարզական պրոֆեսիոնալ կարիերա: Ալեքսը պատմել է, որ մինչև այսօր ստանում է շնորհակալական նամակներ այն երեխաների ծնողներից, որոնց երեխաները հաշմանդամություն ունեն: Առաջիկայում Սանչեսը գիրք է հրատարակելու, որտեղ մանրամասն պատմելու է՝ ինչպես է ժամանակի ընթացքում հաղթահարել հաշմանդամություն ունենալու բարդույթը: Դրանից զատ՝ Սանչեսը իրավաբանական գիտությունների դոկտոր է, քաղաքագիտության մագիստրոս է, ինչպես նաև գրել է գիրք սպորտում մարդու իրավունքների մասին:

Ալեքս Սանչեսը պատմության միակ ֆուտբոլիստը չէ, որը, հաշմանդամություն ունենալով, դարձել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: 1930 թվականի մունդիալը հաղթած Ուրուգվայի հավաքականի կազմում խաղում էր Էկտոր Կաստրոն, որն ուներ նույնատիպ հաշմանդամությունը, ինչ Ալեքսը (13 տարեկանում նա զրկվել է դաստակից դժբախտ պատահարի պատճառով): Գարինչկան նույնպես ուներ բնական արատ. նրա մի ոտքը մյուսից կարճ էր 12 սանտիմետրով, սակայն դա նրան չխանգարեց դառնալ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը:

«Տխուր հեքիաթի գլխավոր ու միակ հերոսը». Ինչու Գարինչան մահացավ չքավորության մեջ՝ լինելով լեգենդ

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալ» – «Բարսելոնա». հայտնի են մեկնարկային կազմերը

«Ռեա՞լ», թե՞ «Բարսելոնա». ով վերջինը կծիծաղի չեմպիոնական Կլասիկոյում

VNews Battle․ Ինչու «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին»

Ֆրենկի դե Յոնգ. «Լա լիգան մեր ձեռքերում է»

Ռամոսն առաջին անգամ բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ խաղը Լա լիգայում

246-րդ Էլ Կլասիկոն. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Հնարավոր է՝ Պերեսն առանց ընտրությունների շարունակի պաշտոնավարումը «Ռեալում»

Դեպի անգին չեմպիոնություն․ Լա լիգայի հսկաները մտնում են պայքարի վճռորոշ փուլ

Աղբյուր. Զիդանը կարող է հեռանալ «Ռեալից»

Բենզեմա. «Ռեալը» մեծագույնն է աշխարհում»

Ուսման Դեմբելեի ապագայի վերաբերյալ մանրամասներ են հայտնի դարձել

«Չեմպիոն ես երկու շաբաթով, կամ սպասում ես մի ամբողջ տարի»․ 4 արտասովոր դեպք կորոնավիրուսի պատճառով

Մեսիի բողոքն ընդմիջմանը․ «Սա անհավանական է» (տեսանյութ)

Մեսին հատուկ մարզաշապիկ է ստացել բացառիկ ռեկորդ գրանցելու համար (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը

Ինչ էր ասել «Կադիսի» ֆուտբոլիստը, որից հետո «Վալենսիան» դադարեցրեց հանդիպումը