Ֆուտբոլը՝ La Casa de Papel-ում. Երկու երնեկ մեկ վայրում - VNews
Բաժիններ

Ֆուտբոլը՝ La Casa de Papel-ում. Երկու երնեկ մեկ վայրում

«Թղթե տուն» (La Casa de Papel) իսպանական հեռուստասերիալը գրավել է ամբողջ աշխարհը ու ամենավարկանիշայիններից մեկն է այս պահին։ Կորոնավիրուսի համաճարակի օրերին այն սկսեց ավելի մեծ տեմպերով քննարկվել ու սիրվել նաև հայերի շրջանում։ Սերիալը պատմում է մի քանի ավազակի մասին, որ «Պրոֆեսորի» գլխավորությամբ նախ կողոպտում են Իսպանիայի արքայական դրամահատարանը, այնուհետև ներխուժում են նաև երկրի կենտրոնական բանկ։

Casa de Papel-ի միջոցով ռեժիսորները նաև հեռուսադիտողին ծանոթացնում են իսպանական մշակույթին, խոհանոցին, բացառություն չի կազմում նաև ֆուտբոլը։Իսպանական ակումբները ամենատիտղոսակիրն ու հաջողակն են Եվրոպայում։ Նրանք ընդհանուր առմամբ հաղթել են 60 գավաթ։ Իսպանիայի ազգային հավաքականի վերջին տարիներին գրանցած հաջողությունները՝ (աշխարհի առաջնությունում չեմպիոնությունը ու Եվրոների երկու գավաթը) Իսպանիայում ֆուտբոլով վարակեցին բոլորին։

Իսպանացիների կիրքը ֆուտբոլի նկատմամբ արտացոլվում է հեղինակավոր սերիալի մի շարք դրվագներում, որոնցից փորձել ենք առանձնացնել ամենատպավորիչները։

«Կամերունի պլանը»


«Եթե Բրազիլիան ու Կամերունը խաղան աշխարհի առաջնության եզրափակիչում, ո՞ւմ կերկապագեք»,-հարցնում է «Պրոֆեսիորը» (Ալվարո Մորտե) իր հանցակիցներին, երբ նրանք պատրաստվում էին Իսպանիայի դրամահատարանի կողոպուտին։

Բոլորը առանց երկար մտածելու պատասխանում են, որ կերկրպագեն Կամերունի ընտրանուն։ Ավազակախմբի առաջնորդը բացատրում է, որ ամբողջ աշխարհը այդպես կվարվի, քանի որ Կամերունը շատ ավելի թույլ է ու հաղթելու շանս գրեթե չունի հզոր բրազիլացիների դեմ։ «Պրոֆեսորը» զուգահեռներ է անցկացնում իրենց ու իսպանական ոստիկանության միջև, որտեղ «ֆավորիտը» իրավապահ մարմիններն են, իսկ իրենք՝ Կամերունի համեստ հավաքականը, որը հրաշքի սպասումով է դուրս եկել պայքարի։

«Պրոֆեսորը» շատ կարևոր է համարում հասարկության համակրանքը ու վստահությունը շահելը, այդ պատճառով, երբ ոստիկանությունը որոշակի առավելություն է ունենում, իսկ ավազախմբի անդամների միջև տարաձայնությունները թեժանում են, հրահանգում է գործի դնել «Կամերունի պլանը»։

Այդպես, նրանք ուղիղ եթերում ազատ են արձակում պատանդերից մի քանիսին, ցույց տալիս «Օսլոյի» (Ռոբերտո Գարսիա) մարմինը, որը մահացել էր պատանդների հասցրած վնասվածքի պատճառով, իսկ «Բեռլինը» (Պեդրո Ալոնսո) պատմում է լրագրողին, թե ինչպես է ոստիկանությունը զրպարտել իրեն` կեղծ տեղեկատվություններ տարածելով իր հանցագործ անցյալի մասին։

Ակումբների պերֆորմանսերը ու «Սանտիագո Բեռնաբեուն»

Երբ «Նետֆլիքսը» ձեռք բերեց Casa de Papel-ի միջազգային ցուցադրության իրավունքը, սերիալը արդեն մեծ ճանաչում ուներ աշխարհում։ Սերիալի երկրպագուները ու ֆուտբոլասերները հավանաբար կհիշեն Եվրոպա  լիգայի 2018/19 խաղարկության «Օլիմպիակոս»-«Միլան» հանդիպումը, որտեղ հունական թիմի երկրպագուները պաստառ բացեցին սերիալի դիզայնով, ԵԼ գավաթով ու «La Casa Del Trofeo» գրվածքով («Գավաթի տունը»)։ Խելահեղ խաղի ավարտին, երբ տանտերերը հաղթեցին 3։1 հաշվով՝ դուրս թողնելով իտալացիներին առաջնությունից, երկրպագուները ներխուժեցին խաղադաշտ Սալվադոր Դալիի դիմակներով ու կարմիր հանդերձանքով։ Նմանատիպ պաստառ է բացվել նաև Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ Իտիհադի» տնային հանդիպումներից մեկի ժամանակ։ Երկրպագուների այս պերֆորմանսը տեղ է գտել նաև 3-րդ եթերաշրջանում, երբ «Պրոֆեսորը» պատմում էր ավազակախմբի անդամներին, որ նրանք ամբողջ աշխարհում դարձել են հեղափոխական տարբեր շարժումների խորհրդանիշ ու ոգեշնչել են մարդկանց։

Նույն սերիայում, երբ Մադրիդի փողոցներում օդապարիկներից միլիոնավոր եվրոներ են ցած իջնում` խառնաշփոթ առաջացնելով քաղաքում, երևում է նաև Մադրիդի գլխավոր հպարտություններից մեկը՝ «Արքայական ակումբի» տնային մարզադաշտ «Սանտիագո Բեռնաբեուն»։

«Բոկա Խունիորսի» երկրպագուն


Երրորդ եթերաշրջանում հայտնվեց սերիալի ամենավառ կերպարներից մեկը՝ Ռոդրիգո դե լա Սերնան, որը մարմնավորում է «Պալերմոյի» կերպարը՝ «Բեռլինի» ընկերոջ։ Նրանք հենց երկուսով էին մշակել Իսպանիայի կենտրոնական բանկի կողոպուտի ծրագիրը։ Սերիալի սիրահարների մեծ մասը ենթադրել է, որ նոր կերպարի անունը կապված է Սիցիլիայում գտնվող քաղաքի հետ, ինչպես բոլոր հերոսներինը։ Սակայն այս մեկը բացառություն է։ Ռոդրիգոն թե՛ սերիալում, թե՛ իրական կյանքում ծնունդով Արգենտինայից է։ Նա «Բոկա Խունիորսի» մոլի երկրպագու է։ Իսկ նրա մականունը դա մեծարանք է ակումբի նախկին լեգենդար հարձակվող բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Մարտին Պալերմոյին։ Սերիալի ընթացքում նաև պարզվում է, որ Պալերմոյի անունը Մարտին է։ Պատահականությո՞ւն, ոչ, չեմ կարծում։ Հայտնի հարձակվողը նույնպես Casa de Papel-ի ֆաներից է ու նկարահանվել է գովազդներից մեկում։

«Որպես «Բոկա Խունիորսի» երկրպագու հպարտ եմ, որ կրում եմ հռչակավոր հարձակվողի անունը»,-խոստովանել էր Սերնան։

Իսկ սա նրան հաստատ դուր չի գա👀

«Լիվերպուլի» հիմնը


Երրորդ եթերաշրջանում ավազակախմբի բոլոր անդամները «Պրոֆեսորի» գլխավորությամբ միավորվում են ու ծրագրում իսպանական բանկի կողոպուտը, որպեսզի ազատ արձակեն իրենց հանցակցին ու ընկերոջը՝ «Ռիոյին» (Միգել Էռան), որին անհայտ վայրում խոշտանգումներ են ենթարկում, որպեսզի նրանից ինֆորմացիա կորզեն մյուս անդամների գտնվելու վայր վերաբերյալ։ Եվ ահա, երբ նրանք ոստիկանական հագուստներով ծպտված, զինտեխնիկայով անցնում են ամբոխի միջով, սկսում է հնչել «Լիվերպուլի» հայտնի հիմնը՝ «You will never walk alone» («Դուք երբեք մենակ չեք քայլի»)։ Հավաքվածները նույնպես վանկարկում են հայտնի երգի տողերը՝ ուժ տալով հերոսներին, որոնք վտանգել են իրենց կյանքը հանուն ընկերոջ։

Նեյմարի դերը


«Պարի Սեն Ժերմենի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ինչպես շատ հարավամերիկացիներ, դիտում է սերիալը ու դրա մեծ երկրպագուներից է։ «Նետֆլիքսը» Նեյմարի համար նույնիսկ փոքրիկ դեր էր առանձնացրել, որը սակայն չհայտնվեց սերիալում, քանի որ հարձակվողին ամռանը մեղադրանք առաջադրվեց բռնբարության գործով։ Նեյմարը մարմնավորում էր Ժոաու անունով բրազիլացի վանականի, որը Սան Պաուլոյից է։ Դրվագում Նեյմարը զրուցում է «Բեռլինի» ու «Պրոֆեսորի» հետ։ Երբ Պեդրո Ալոնսոն ասում է, թե որքան կյանքով լի են բրազիլացիները ու որքան լավ են ֆուտբոլ խաղում, Նեյմարը հեգնանքով պատասխանում է.«Ես չեմ սիրում ֆուտբոլ ու խնջույքներ»։

«Նրանք շատ գեղեցիկ են խաղում։ Նրանք խաղում են հրճվանքով, առանց երկյուղի։ Նրանք չեն մտածում, թե ինչ կարող է չստացվել։ Նրանք վայելում են ֆուտբոլը, պարում են։ Ֆուտբոլ խաղալիս նրանք պարում են: Նրանք գագաթնակետն են, եղբայրս»,-ասում է Անդրես դե Ֆոնոյոսան։

Նեյմարը իր դերին անդրադարձել է թվիթերյան իր միկրոբլոգում. «Ես կարողացա իրականացնել իմ երազանքներից մեկը ու դառնալ իմ սիրելի սերիալի մի մասը»։

Սակայն սա կարող է Նեյմարի վերջին դերը չլինել Casa de Papel-ում. համացանցում լուսանկարներ են պտտվում, որտեղ ֆուտբոլիստը կրում է հայտնի համազգեստը ու Դալիի դիմակը։

Որոշիչ 11 մետրանոցը


Չորրորդ եթերաշրջանում «Տոկիոն» (Ուրսուլա Կորբերո) պետք է կատարի վիրաբույժի գործը ու փրկի «Նայրոբիին» (Ալբա Ֆլորես), որը հրազենային վնասվածք էր ստացել։ Ուրսուլան պետք է հեռացնի փամփուշտը ու վնասված օրգանի մի հատվածը առանց բժիշկի հրահանգների։ Հենց այդ դրվագում «Տոկիոն» հիշում է ֆուտբոլային հանդիպումը, որը կայացել էր հարձակումից օրեր առաջ։ Խաղում էին իր ու «Նայրոբիի» թիմերը։ 2-րդ խաղակեսի վերջնամասն էր, «Տոկիոյի» թիմը հաղթում էր 4։3 հաշվով։ Հանդիպման վերջնամասում նշանակվում է 11 մետրանոց։ «Տոկիոն» փրկում է իր թիմին ՝ հետ մղելով հարվածը։ Վիրահատական սեղանին պարկած ընկերուհու կյանքը նա նույնպես կարողանում է փրկել՝ կենտրոնացվածության  ու սառնասրտության շնորհիվ, ինչպես 11 մետրանոցի դրվագում, երբ ամբողջ թիմը հույս էր դրել նրա արհեստավարժության վրա։

Մարտավարության վարպետ «Պրոֆեսորը»

«Այն թիմը, որը սկսում է հարձակվել, ժամանակը ձեռքում է պահում։ Պաշտպանվող թիմը մտածելու ժամանակ չունի»,-ասում է «Պրոֆեսորը», երբ պատմում է «Լիսաբոնի»` Ռաքել Մուրիլյոյի (Իցիար Իտունյո) դատարանի շենքից փախուստի պլանի մասին։ Ֆուտբոլից գիտենք, որ շատ անգամ թիմերը չեն կարողանում վերականգվել արագ գոլից ու ի վերջո պարտություն են կրում։Հարձակվող թիմը մշտապես իր ձեռքում է պահում խաղի զարկերակը՝ ստիպելով մրցակցին իր գործողությունները կառուցել նրանց թելադրանքով։ Առաջնորդվելով ֆուտբոլում այս չգրված օրենքով՝ Սերխիոյի ծրագիրը հաջողությամբ է պսակվում։ Հանկարծակիությունը ու արագ գործողությունները կարող են հողի հավասարեցնել բոլորի նախապես մշակված ծրագրերը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նեյմարը Բրազիլիայի հավաքականում գերազանցել է Ռոնալդոյին

Ֆիրմինո․ «Նա կախարդ է և անում է բաներ, որոնք պարզապես չեն կարող իրական լինել»

Բրազիլիայի հավաքականը ջախջախեց Բոլիվիային (տեսանյութ)

Նեյմարը վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականի մարզմանը

«Նեյմարն ինձ ասաց, որ մեկ օրում վաստակում է այնքան, որքան ես մեկ տարում». Գոնսալես

Նեյմարը մեկնաբանել է Մեսիի աղմկոտ գրառումը

Նեյմարն ու Գոնսալեսը կարող են որակազրկվել մինչև տարվա վերջ

35-ամյա Տիագո Սիլվան ցանկանում է մասնակցել ԱԱ 2022-ին

«Գորբաչովյան «պերեստրոյկա» «Բարսելոնայում». Բարտոմեուի և կատալոնյան գրանդի անխուսափելի ֆեյլի 3 կետ

ՊՍԺ-ն կապացուցի, որ Գոնսալեսը Նեյմարին «կապիկ» է անվանել

«Մարսելի» պաշտոնական հայտարարությունը ՊՍԺ-ի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ՊՍԺ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Նեյմարին

Նեյմարին ծանր որակազրկում է սպառնում՝ «Մարսելի» ֆուտբոլիստին հարվածելու համար

«Մարսելի» պաշտպանի պատասխանը՝ Նեյմարի մեղադրանքներին

Նեյմար. «Միայն զղջում եմ այդ տխմարի դեմքին չհարվածելու համար»

ՊՍԺ-ի 4 ֆուտբոլիստ ապաքինվել է կորոնավիրուսից