fbpx

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

Ֆուտբոլասերները տրիբունայում արդեն զբաղեցրել էին իրենց տեղերը, թիմերը պատրաստվում էին դուրս գալ խաղադաշտ, իսկ մեկնաբանական հատվածում մի փոքր լարված վիճակ էր։ Դավիթը թղթերը ձեռքին ծանոթանում էր թիմերի մեկնարկային կազմերին ու միևնույն ժամանակ գլխով հաստատում գործընկերոջ՝ Արմանի խորհուրդներըառաջին անգամ կենդանի խաղ էր մեկնաբանելու։ Մի փոքր անհանգիստ էր, մի փոքր էլ՝ հուզված։

22-ամյա երիտասարդն այստեղ էր CAFÉ Week of Action ծրագրի նախաձեռնությամբ։ Արդեն վեցերորդ տարին է՝ ծրագիրը «Ֆուտբոլը բոլորի համար» կարգախոսով Հայաստանում ապահովում է հաշմանդամություն ունեցող երիտասարդների ներգրավվածությունը ֆուտբոլում ոչ միայն որպես երկրպագուներ ու հյուրեր, այլև աշխատակիցներ, մարզիչներ, խաղացողներ ու ֆուտբոլային մեկնաբաններ։

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպման մեկնարկն ազդարարող սուլիչն իրականություն դարձրեց Դավիթի՝ տարիների երազանքը։ Նա ուղիղ եթերում էր։ Վստահ ու գրագետ խոսքը թույլ չտվեցին կարծել, որ դա նրա առաջին փորձն էր։ Մեկ վտանգավոր պահ և Դավիթի էմոցիաները ստիպում էին ունկնդրին աչքը չթեքել խաղից։

Ցավոք, իր հենց առաջին խաղում գոոոո՜լ գոռալու զգացողությունը Դավիթը չապրեց. խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Դավիթը ականջակալները մի կողմ դրեց ու խորը շունչ քաշեց․ «Հոգնեցի»։

Մինչ մեկնաբանական դասընթացների հաճախելը ֆուտբոլ նայելիս ինքն իրեն պատկերացրել է մեկնաբանի տեղում՝ երբեմն էլ մտքում որսացել նրանց սխալներ․

Այսօր ես իսկապես զգացի մեկնաբանի աշխատանքի բարդությունը։ Երբևէ չէի մեկնաբանել Հայաստանի առաջնության հանդիպում։ Այսօր համոզվեցի, որ մեր առաջնությունը մեկնաբանելու առումով դժվարագույններից է։ Բայց սա շատ լավ փորձ էր ինձ համար, ես ինքս շատ տպավորված եմ

Դավիթը լրագրող չէ, մասնագիտությամբ պատմաբան է, բայց սպորտային մեկնաբանի մասնագիտությունը նույնքան հոգեհարազատ է իրեն։ Այժմ աշխատում է դասագրքերի շրջանառու հիմնադրամում։ Թե որը կլինի նրա հիմնական մասնագիտությունը, դժվարանում է պատասխանել․ «Երկու դեպքում էլ կախված է նրանից, թե ինչ հեռանկարներ կբացվեն ապագայում»։

Մասնագիտական հաջողություններից զատ Դավիթն այլ երազանքներ էլ ունի․

Երազում եմ լավ ընտանիք ունենալու, ու նախկին առօրյա կյանքիս վերադառնալու մասին, և ամենակարևորը, որ ինձ ճանաչեն ու հիշեն միայն իմ մասնագիտական որակների համար

Նելլի Մելքոնյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Փշաքաղվում եմ իմ ֆուտբոլիստների մասին խոսելիս․ ուրախ եմ, որ նման թիմի մարզիչ եմ» (տեսանյութ)

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)

Կարմիր քարտ և գոլ վերջին վայրկյաններին․ «Փյունիկը» հաղթանակ կորզեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» շանս չթողեց «Լոռիին», «Շիրակի» 13-րդ ոչ-ոքին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Լոռի», «Շիրակ» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 27-րդ տուրը

Սևադա Արզումանյան․ «Մենք ցանկանում ենք հարգանք ձեռք բերել առաջնության մյուս թիմերի կողմից» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանը՝ «Շիրակի»՝ ոչ-ոքիներ այդքան հաճախ գրանցելու պատճառների և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Անմոռանալի օր Գեղամ Հարությունյանի և Վբեյմարի համար, «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը

Երկուշաբթին խաղաղ էր Բարձրագույն խմբում. 2 հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքներով (տեսանյութ)

«Շիրակ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գեղամ Հարությունյանի գոլն առաջին հաղթանակը պարգևեց «Գանձասար-Կապանին» գարնանային հատվածում (տեսանյութ)