fbpx

«Ֆուտբոլը հելենիստական մշակույթի հետ կապ չունի». Հունաստանի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 4 տուր

11 Հունիս 2019 - 22:45

2

Հունաստան

3

Հայաստան

0 - 1 Ալեքսանդր Կարապետյան - 8`

0 - 2 Գևորգ Ղազարյան - 33`

1 - 2 Jose Carlos Gonalves Rodrigues - 54`

1 - 3 Տիգրան Բարսեղյան - 74`

2 - 3 Կոնստանտինոս Ֆորտունիս - 87`

Հունաստանի ազգային հավաքականի մասին բարձրաձայն խոսելիս առաջինը, որ հիշում ենք, Եվրոպայի 2004 թվականի առաջնությունում տարած չլսված հաղթանակն է: Սակայն այդ իրադարձությունից անցել է 15 տարի: 15, Կառլ: Այդ թիմից, բնականաբար, ոչինչ չի մնացել: Այսօրվա հավաքականն, ինչպես իր կազմով, այնպես էլ խաղով, ոչ մի աղերս չունի այն ֆենոմենալ ընտրանու հետ: Եթե Օտո Ռեհագելի գլխավորած թիմում կային բազում ճանաչված անունները (Կարագունիս, Նիկոպոլիդիս, Խարիստեաս, Դելաս), այսօրվա կազմից հիշատակման են արժանի միայն պաշտպանության հենասյունները՝ Մանոլասն ու Սոկրատիսը: Վերջ:

Հայաստանի ընտրանու դեմ հույների շանսերն ըստ բուքմեյքերական ընկերությունների, բավական մեծ են դիտարկվում: Սակայն, դա եթե համեմատենք մեր թիմի հաղթանակի համար սահմանված գործակիցների հետ: Իրականությունը, մինչդեռ, այլ է: Հունաստանի հավաքականն այսօր այն թիմը չէ, որն այդքան բացահայտ առավեկություն ունի մեր տղաների նկատմամբ: Վերջին խաղերը դրա ամենավառ ապացույցն են: Հասկանանք՝ որն է մեր մրցակցի առավելությունը, նախընտրած տակտիկական դասավորությունը, որոնք են թերությունները:

Ուժեղ կողմերը

Հունաստանի հավաքականի ամենաուժեղ կողմը, թվում է, պաշտպանությունն է: Եվ իրոք՝ ունենալով Մանոլասի ու Սոկրատիսի կարգի պաշտպաններ, կարելի է դրական արդյունքի հույս ունենալ ցանկացած խաղում: Սակայն վերջին 5 խաղում թիմը կրել է 3 պարտոություն, որոնցից երկուսը՝ չոր հաշվով: Ու դա՝ Սոկրատիսով ու Մանոլասով հանդերձ: Այս պահին դա չի կարելի համարել ուժեղ կողմ:

Պոտենցիալ առավելություն կարող է հանդիսանալ սեփական հարկի տակ հանդես գալու գործոնը, բայց դա էլ որոշակի վերապահումներով: Վերջին անգամ հույները տանը հաղթել են նոյեմբերին՝ 1-0 հաշվով առավելության հասնելով Ֆինլանդիայի ընտրանու նկատմամբ: Դրանից հետո պարտություններ, որոնցից մեկը Էստոնիայից:

Հույների ուժեղ կողմը հակագրոհային տակտիկան է: Խաղալով 3 կենտրոնականով, թիմն օգտագործում է լատերալներին՝ Խոսե Զեկային ու Կոստանտինոս Ստաֆիլիդիսին՝ կայծակնային հակագրոհների համար: Հույներն իրենց գոլերի առյուծի բաժինը խփում են հենց այսպիսի անցումների շնորհիվ: Հույները միշտ էլ աչքի են ընկել բարձրահասակ հարձակվողներով, այս մի կազմը ևս օժտված է նրանոց: Զեկան ու Ստաֆիլիդիսն անցումներից հետո բարձրից են փոխանցում գնդակը կենտրոն, որտեղ աժդահա հարձակվողները հաղթում են/փորձում են հաղթող դուրս գալ երկրորդ հարկում: Դա պետք է կանխել:

Ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր թիմ, հույներն էլ աշխատում են օգտագործել ստանդարտները: Բացի վերոնշյալ բարձրահասակ հարձակվողներից, անկյունայինների ու տուգանայինների ժամանակ միանում են Մանոլասն ու Սոկրատիսը: Նրանք երկուսն էլ երկրորդ հարկում գերազանց են խաղում: Որքան էլ որ զարմանալի ու տարօրինակ թվա, գլխավոր վտանգը պետք է սպասել հենց կենտրոնական պաշտպաններից, ինչպես օրինակ դա եղավ 2003-ի երևանյան խաղում, երբ հույներին հաղթանակ պարգևեց պաշտպան Տրայանոս Դելասի խփած գոլը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

«Դուք մեր օրն ավելի յուրահատուկ դարձրիք»․ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

«Հաջորդ հանդիպումը կլինի ֆուտբոլային դաշտում». Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է 11-ամյա Էդուարդի հետ (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Եթե Լոնդոնում երկու ադրբեջանական թիմ խաղար, ոչ ոք չէր անհանգստանա»

Կոստաս Մանոլասը համաձայնության է հասել իր հավանական նոր ակումբի հետ

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

«Յուվենտուսն» ու «Ռոման» աստղային փոխանակություն են պատրաստում

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Mirror. Էմերին առանձնազրույցներ է ունեցել Մխիթարյանի և թիմի մյուս ֆուտբոլիստների հետ