Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին - VNews
Բաժիններ

Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

182893946 485584655980106 7925609922686498736 n - Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

Համբերությունը ֆուտբոլում որոշիչ նշանակություն ունի: Այն ազդում է ոչ միայն խաղի վրա, այլև ակումբի ամբողջ քաղաքականության: Եթե ղեկավարությունը երկարատև ծրագրեր ունի և պատրաստ է սպասել դրանց իրագործմանը, ապա կարող է հրավիրել մարզիչների, որոնք համակարգ են ստեղծում: Այդ մոտեցումը միշտ արդյունք տալիս է, եթե կողմնակի խանգարող հանգամանքներ չլինեն: Այլ մոտեցում ունեն արագ արդյունքի ձգտող ակումբները: Նրանք պատրաստ են լուրջ ծախսեր կատարել և համապատասխան մարզիչներ հրավիրել, որպեսզի նրանք աշխատեն աստղերի հետ:

Վերջին 20 տարում համաշխարհային ֆուտբոլում այդ երկու մոտեցումները փոխարինում են միմյանց: Հաճախ որոշիչ է դառնում տվյալ մոտեցման միջոցով Չեմպիոնների լիգայում կամ խոշոր ազգային առաջնությունում հաղթող դարձող թիմից փոխանցվող միտումները: Շատ ակումբներ նվազագույնը մի քանի տարի փորձում են կրկնօրինակել հաղթական մեթոդը:

VNews.am-ը ներկայացնում է համակարգի ու անհատների դիմակայության խրոնիկան, որի ամենավառ օրինակը դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» ու ՊՍԺ-ի միջև հակամարտությունը:

Առաջին փորձերը

vzhiecsiwu4mafivciql 960x540 - Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

20-րդ դարում վառ անհատներին մեկ թիմում հավաքելը խիստ բարդ խնդիր էր: Եվրոպայում ակումբներին թույլատրվում էր առավելագույնը 3 լեգեոներ ունենալ, ինչի հետևանքով նրանք հասցնում էին միայն իրենց խաղային համակարգն ամրապնդել որակյալ ֆուտբոլիստներով: Բայց եղել են նաև բացառություններ:

Մադրիդի «Ռեալը» 50-ականներին կարողացավ «Բարսելոնայից» «փախցնել» Ալֆրեդո դի Ստեֆանոյին, ինչպես նաև հետագայում արգենտինացուն միացան Ռայմոն Կոպան ու Ֆրենց Պուշկաշը, ինչը հնարավորություն տվեց գերիշխել Եվրոպայում: 80-ականներին «Միլանը» հոլանդական մեծ եռյակ կազմեց Վան Բաստենի, Գուլիտի ու Ռայկարդի միջոցով և նույնպես դարձավ Եվրոպայի տիրակալը: «Ռոսոներիների» դեպքում հոլանդացիները դարձան Արիգո Սակիի ֆուտբոլային հեղափոխության մասնիկը և խաղային համակարգին հարմարվողներ:

Մեր ընտրանին

Գալակտիկոս

2000-ականների սկզբում եղավ առաջին դեպքը, երբ ֆուտբոլիստներն ավելի կարևոր դարձան, քան խաղային համակարգը. Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշեց ստեղծել իր «գալակտիկոսը»: Սկզբում դեռ ամեն ինչ լավ էր, Լուիշ Ֆիգուն փայլում էր աջ եզրում, իսկ Զինեդին Զիդանը՝ կենտրոնում, սակայն արդեն 2003 թվականին Պերեսը բոլորին հասկացրեց, որ նրան չի հետաքրքրում խաղային համակարգը, նրան աստղեր են հարկավոր: Այդպես «Ռեալը» հրաժեշտ տվեց հենակետայինի գոտում ամենածանր աշխատանքը կատարող Կլոդ Մակելելեին, պաշտոնանկ արեց աստղերի հետ լեզու գտնող, բայց նաև լավ խաղ կազմակերպող մարզիչ Վիսենտե դել Բոսկեին և ամենակարևորը՝ ձեռք բերեց Դևիդ Բեքհեմին: Պերեսին չէր հետաքրքրում, որ աջ կիսապաշտպանի դիրքում արդեն կա Ֆիգուն, նա կարծում էր, որ անհատներն ամեն տեղ կարող են խաղալ և արդյունք տալ:

Պարզվեց անհատը ոչինչ էլ չի կարող առանց խաղային հստակ համակարգի և խաղային բալանսի. «Ռեալը» որևէ տիտղոս չնվաճեց, իսկ Պերեսը ստիպված եղավ հեռանալ: Անհատների վրա հույս դնելու մարտավարությունը ձախողվեց և ազդանշան դարձավ ամբողջ աշխարհի համար, որ դա ելք չէ:

«Պեպ թիմ»

Համակարգային (թիմային) ֆուտբոլի ապոֆիոզը դարձավ Խոսեպ Գվարդիոլայի «Բարսելոնան»: «Բլաուգրանան» կտրուկ տարբերվում էր ոչ միայն աշխարհի բոլոր թիմերից, այլև նույնիսկ 2-3 տարվա վաղեմության թիմերից: Ռայկարդի գլխավորությամբ «Բարսելոնան» հիասքանչ թիմային խաղ ուներ, սակայն Ռոնալդինյոն, Էտո’O և Դեկուն վառ անհատականություն էին հաղորդում թիմին, հատկապես բրազիլացի կախարդը:

d43596b90fb057f8ab6e1991e80098b7 960x718 - Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

Գվարդիոլայի օրոք առաջնային դերը վստահվեց  կիսապաշտպաններին և Մեսիին, որն, իհարկե, առանձնանում էր իր վարպետությամբ, բայց ընդհանուր համակարգի մասնիկն էր: Կատալոնացի մասնագետի ազդեցությունը համաշխարհային ֆուտբոլի վրա այնքան ահռելի էր, որ գրեթե բոլորը սկսեցին գերիշխող խաղ դավանել, նույնիսկ եթե նման մակարդակի կատարողներ չունեին:

Պերեսի վերադարձն ու MSN-ը

«Ռեալի» նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, Պերեսը սկսեց նոր գալակտիկոս կառուցել: Նա ձեռք բերեց այդ ժամանակվա վերջին 2 տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին՝ Կրիշտիանու Ռոնալդուին և Կակային: «Բարսելոնայի» նոր ղեկավարությունն էլ համակարգային ֆուտբոլով հակահարված տալու փոխարեն, իր հերթին, անհատների որակների վրա հիմնված եռյակ ստեղծեց՝ Մեսի, Սուարես, Նեյմար: Այդ թիմերի հաջողությունները դարձան համակարգի նկատմամբ անհատների հաղթանակի ոսկե տարիները: Գրեթե բոլոր գրանդ ակումբներն, ըստ իրենց հնարավորությունների, սկսեցին վառ խաղացողների գնել, որպեսզի հասնեն արդյունքի:

maxresdefault 2 960x540 - Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

ՊՍԺ-ն ստացավ էստաֆետը

Մեծահարուստ դարձած ՊՍԺ-ն հենց սկզբում հույսը դրեց աշխարհի ամենախարիզմատիկ ֆուտբոլիստի՝ Զլատան Իբրահիմովիչի, ինչպես նաև Էդինսոն Կավանիի և այլ աստղերի վրա: Նրանք լոկալ արդյունքներ տվեցին, բայց Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ն էական նվաճումների չէր հասնում:

Շեյխերը այդ ամենից անսպասելի հետևություն արեցին. որոշեցին շարունակել անհատների շուրջ խաղը կառուցելու քաղաքականությունը և նույնիսկ բազմապատկել այն: Ռեկորդային՝ 222 մլն եվրոյով ՊՍԺ-ն գնեց Նեյմարի տրանսֆերը, ինչպես նաև 180 մլնով՝ Կիլիան Մբապեին: Նրանցից առաջ 60 մլն էր վճարվել մեկ այլ վառ անհատի՝ Անխել դի Մարիայի համար: Այդպես ՊՍԺ-ն դարձավ վառ անհատների կացարանը և աշխարհին ստիպեց շունչը պահած սպասել իրադարձությունների զարգացմանը:

Թիմային ֆուտբոլի ռևանշը

ՊՍԺ-ի օրինակով՝ երբ քո թիմում ունես աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստներից 2-ին, կարող ես վստահ լինել, որ գրեթե բոլոր խաղերում նրանք հաղթանակի համար անհրաժեշտ գոլային պահեր կստեղծեն: Խնդիրներ առաջանում են, երբ նրանցից մեկը լուրջ վնասվածք է ստանում, ինչը եղավ Նեյմարի դեպքում՝ 2018-ի և 2019-ի ձմռանը: Փաստացի, Նեյմարն ու Մբապեն միասին փլեյ-օֆֆ անցկացրին միայն 2020 թվականի ամռանը և միանգամից ՊՍԺ-ին դուրս բերեցին եզրափակիչ: Այնտեղ նրանց դեմ դուրս եկավ համակարգային ֆուտբոլի գլխավոր մեքենան՝ «Բավարիան» և մեծ դժվարությամբ, բայց կարողացավ հաղթանակի հասնել:

Անցավ մեկ տարի և այդ թիմերը հանդիպեցին քառորդ եզրափակիչում: Մյունխենցիներն առանց պաշտոնապես աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կարողացան երկու խաղերի արդյունքում հսկայական քանակի գոլային պահեր ստեղծել, բայց պայքարից դուրս մնացին արտագնա գոլի պատճառով: Աշխարհը խոսում էր Կիլիան Մբապեի մասին, ով «միայնակ հաղթեց «Բարսելոնային», իսկ հետո էլ՝ «Բավարիային»: Բայց ընթացիկ մրցաշրջանում կա թիմ, որը այդ գրանդներին էլ է գերազանցում իր կազմակերպված, թիմային խաղով:

20210505 00010009 goal 000 1 view 960x640 - Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

«Մանչեսթեր Սիթին» իսկական դաս տվեց գերաստղերով կազմավորված ՊՍԺ-ին: Անգլիական ակումբը նույնպես պատկանում է շեյխերին, նրանք էլ կարող էին առաջին մեծության աստղերի ձեռք բերել, բայց դրա փոխարեն հրավիրեցին մեր օրերի լավագույն մարզիչներից մեկին, որը հենց խաղային համակարգ է ստեղծում: «Քաղաքաբնակները» կառուցել են հավասարակշռված թիմ, որում կիսապաշտպանները որոշիչ դերակատարում ունեն: Այդ բալանսավորված ու կառավարելի թիմի շնորհիվ Գվարդիոլան կարողացավ ճիշտ պրեսինգի և պաշտպանների գրագետ խաղի շնորհիվ չեզոքացնել կամ գնդակից զրկել Մբապեին ու Նեյմարին:

«Սիթիի» այս հաղթանակն առնվազն մի քանի տարի կդառնա նոր ազդանշան աշխարհի բոլոր ակումբների համար, որ կարելի է համակարգային ֆուտբոլով հաղթել վառ անհատներով թիմին: Զուգահեռաբար, «Բավարիան» կորցնելով վերջին մի քանի տարիների իր ամենահաջողակ մարզչին՝ նրան փոխարինելու համար չլսված գումար տվեց համակարգային ֆուտբոլի մեկ այլ ջատագովի՝ Յուլիան Նագելսմանի համար: Մյունխենցիները կարիք չունեն գերաստղեր հրավիրել, որ կրկին Չեմպիոնների լիգա հաղթեն: Նրանց համար կարևոր է պահել ու կատարելագործել իրենց ստեղծած համակարգը, և դա անում է ակումբ, որի մականունը «Հոլիվուդ» է: Նրանք հասկացել են, որ համակարգի առկայության դեպքում նրանք կախվածություն չունեն ոչ մեկից:

Ոչ գրանդ ակումբների համար էլ գոյություն ունեն «Այաքսի», «Ատալանտայի» ու «ՌԲ Լայպցիգի» օրինակները: Նրանք այդ ամենին հասել են համբերության շնորհիվ, իսկ համբերությունը ֆուտբոլում որոշիչ նշանակություն ունի:

«Ֆուտբոլի Հոգվարթսը». Ինչու է «Այաքսի» ակադեմիան լավագույնն աշխարհում

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հալանդը նշել է՝ որն է իր մեծագույն երազանքը

«Յո՞ երթաս, Սերխիո». Ինչու Ռամոսը հեռացավ «Ռեալից», և 4 ակումբ, ուր նա կարող է շարունակել կարիերան

«Բարսելոնան» պատահաբար ցուցադրել է հաջորդ մրցաշրջանի պահեստային մարզաշապիկը (նկար)

Կազմի ուժեղացում. «Բարսելոնան» անսպասելի առաջարկ է ստացել

Որ ակումբն է ամենամոտը Ռամոսի հետ պայմանագիր ստորագրելուն

Կումանը հաստատել է, որ Դեպայը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը

Լապորտան՝ Մեսիի հետ բանակցությունների մասին

Հայտնի է՝ երբ «Բարսելոնան» կհայտարարի Դեպայի տրանսֆերի մասին

Հայտնի է «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի» է ուզում հրավիրել Իսպանիայի հավաքականի խաղացողին

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կմասնակցեն ՉԼ-ի հաջորդ խաղարկությանը

Դեպայի նոր ակումբի հարցում Ռոմանոն ոչ մի կասկած չունի

Անակնկալ տրանսֆեր դեպի Անգլիա․ Նավասը հնարավոր է տեղափոխվի Պրեմիեր լիգա

Մեսին ընդդեմ Ռոնալդուի. «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» բանակցում են գավաթային խաղի համար

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում