«Ֆուտբոլը մարմնավաճառից միանձնուհի կարող է դառնալ 5 րոպեում». Խոակին Կապառոսի ամենահետաքրքիր մտքերը - VNews
Բաժիններ

«Ֆուտբոլը մարմնավաճառից միանձնուհի կարող է դառնալ 5 րոպեում». Խոակին Կապառոսի ամենահետաքրքիր մտքերը

Հայաստանի հավաքականը օրեր առաջ գլխավորեց Խոակին Կապառոսը: 65-ամյա մասնագետն ունի հարուստ փորձ, աշխատել է մի շարք իսպանական ակումբներում իր երկարատև մարզչական կարիերայի ընթացքում, ընդ որում՝ բավական անվանի ակումբերում:

Ծնունդով սևիլյացի մասնագետի հարազատ ակումբը հենց «Սևիլիան» է, որտեղ նա աշխատել է 5 տարի՝ որպես գլխավոր մարզիչ, և երկու տարի կատարել է ադմինիստրատիվ աշխատանք: Կապառոսն աշխատել է նաև Լա լիգան ներկայացնող «Վիլյառեալում», «Դեպորտիվոյում», «Ատլետիկում», «Մալյորկայում», «Լևանտեում», «Օսասունայում», «Գրանադայում», եղել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու:

VNews-ը ներկայացնում է Կապառոսի՝ տարբեր ժամանակներում ու տարբեր հարցերի շուրջ արտահայտած ամենահետաքրքիր և ուշագրավ մտքերը, որոնք էլ բնութագրում են անվանի մասնագետին:

Ֆուտբոլի և մարզիչ լինելու մասին Կապառոսն ունի այսպիսի պատկերացում. «Եթե լինեի տխուր մարզիչ ու մեծ կարևորություն տայի քննադատություններին, չէի վայելի ֆուտբոլն ամբողջությամբ: Ֆուտբոլն ընթանում է այն նույն ռիթմով ու արագությամբ, ինչպես՝ կյանքը, բայց մենք դա չենք գիտակցում»:

Ինչ վերաբերում է հաջողությանը, Կապառոսի վերաբերմունքը հստակ է. «Հաջողությունն այդպես էլ գոյություն չի ունենա, եթե միասին չաշխատեն տաղանդը, ջանքերն ու աշխատանքը»:

«Ֆուտբոլը մարմնավաճառից միանձնուհի կարող է դառնալ 5 րոպեում», – այսպես էր բնորոշել Կապառոսը խաղերից մեկի դրամատիզմը:

«Սա «Սևիլիան» է. այս թիմին պետք է մայրություն անել», – Հերթական անգամ Կապառոսն իր սերն էր արտահայտել հարազատ ակումբի հանդեպ:

2016-ին Իսպանիայի հավաքականը գլխավորելու մասին Կապառոսն ասել էր. «Ես 500 խաղ եմ անցկացրել Լա լիգայում, մարզել եմ իսպանական ֆուտբոլի բոլոր կատեգորիաներում՝ 2-րդ, 3-րդ դիվիզոններում, Սեգունդայում: Իսպանացի մասնագետներս շատ լավ ենք պատրաստված, ու ես ամբողջովին պատրաստ եմ գլխավորել Իսպանիայի հավաքականը»:

«Մի՛ անջատեք երաժշտությունը. այն պետք է հնչի մարզումների ժամանակ, պետք է ուրախ մթնոլորտ տիրի հանդերձարանում», – այսպիսի կոչ է արել Կապառոսն իր ֆուտբոլիստներին «Բետիսի» դեմ անդալուզիան դերբիից առաջ:

«Նայում եմ ֆուտբոլիստներիս աչքերին և դրանց մեջ տեսնում եմ միայն կարմիր ու սպիտակ գույները», – ասել էր Կապառոսը «Սևիլիայի» խաղացողների մասին:

«Իմ հիվանդությունը չի արգելում ինձ աշխատել. այն ինչ չի կանգնեցնելու, ես երբեք չեմ հանձնվելու», – ասել է 65-ամյա մասնագետը, որը տառապում է խրոնիկ Լեուկեմիայով:

«Ֆուտբոլում եթե չկա արդյունք, ապա մնացած ամեն ինչ սուտ է»:

«Հայաստանի մասին առաջին անգամ լսել եմ Եվրատեսիլի ժամանակ. նրանք մեզ շատ միավորներ տվեցին»:

«Ինձ տպավորել է Երևանը. սա շատ ուրախ ու ապահով քաղաք է»:

«Հրաշալի է, որ Հայաստանն ունի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ կա 10 մարզադաշտ ու աշխատելու համար նպաստավոր պայմաններ»:

«Հայաստանի հավաքականի հետ մեր գլխավոր նպատակը Մունդիալի ուղեգիր նվաճելն է. այս թիմը երբեք չի մասնակցել Աշխարհի առաջնությանը»: 

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

Խոակին Կապառոսը Իսպանիայից հետևում է «Շիրակ» – «Լոռի» հանդիպմանը (լուսանկար)

Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել

Կարապետյան․ «Յուրգեն Կլոպը Հայաստանի հավաքականի համար իդեալական մարզիչ կլիներ»

Արմեն Շահգելդյանը՝ Հայաստան – Մակեդոնիա 1995թ․ կայացած խաղի մասին (տեսանյութ)

Մխիթարյան․ «Համաձայն չեմ, թե մենք թույլ ենք թիմային մարզաձևերից»

«Արշակ Կորյանը ընդունել է Հայաստանի հավաքականի հրավերը, Բայրամյանը մտածելու ժամանակ է խնդրել». Նոբել Առուստամյան

Bleacher Report-ը տեսանյութ է ներկայացրել, որտեղ Սարկիսովը գրավում է Յուրչենկոյի դարպասը (տեսանյութ)

Բալեկյանը մինչ օրս սխալ է օգտագործվել հավաքականում․ Որոնք են Նորբերտոյի լավագույն խաղային որակները

Սողոմոնյան. «Ուժեղ լեգեոներներ այլևս շատ չեն լինի, հույս ենք դնելու մեր երիտասարդ ֆուտբոլիստների վրա»

Կապառոս. «Իմ նպատակը Հայաստանի հավաքականին մինչև Քաթար հասցնելն է»

Հենրիխ Մխիթարյանն ուղիղ եթերում կապ կհաստատի Հայաստանի տարբեր գյուղերի երիտասարդների հետ

Կարապետյանը՝ Բոնուչիի հետ զրույցի, Մխիթարյանին «Սոչի» բերելու ու իր նոր պայմանագրի մասին

Էրիկ Վարդանյանն ասել է՝ երբ կկարողանա վերադառնալ նորմալ մարզումներին

Հայաստանի հավաքականի 2 նախկին ֆուտբոլիստ տեղ է գտել «Զենիթի» ներկայացրած խորհրդանշական հավաքականում

Հարոյանն ասել է՝ որն է մրցաշրջանը շարունակելու ամենահարմար ժամանակահատվածը