-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 14-ից 20-ը մարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Էմին Ղարաբեքյանս – «Շահրդարի Սաբաշահր» (Իրան), Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)
Խաղացողներ
Սարո Գալստյան – «Լեո», Անդրանիկ Կարապետյան – «Լեո». Գարեգին Մաշումյան – «Լեո», Սարգիս Նասիբյան – «Արարատ-Արմենիա», Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա», Կելսոն Վինիցիուս – «Ատիրաու» (Ղազախստան), Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա» (Լեհաստան), Էնրիկե Դա Սիլվա – «Բեթուն» (Ֆրանսիա), Դավիթ Ասլանյան – «Սիպար» (Տաջիկստան), Մամիկոն Ոսկանյան – ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան), Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան), Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս), Վլադիմիր Սանոսյան – «Դինամո Սամարա» (Ռուսաստան), Ջոնաթան Բրունո Սանտյագո – առանց ակումբ
Մարզական հավաքի շրջանակներում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Դինամո Սամարա» թիմի հետ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո