-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլում մեր ընտրանին նախ հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանի հավաքականին, ապա փետրվարի 3-ին Երևանում կհյուրընկալի Ֆրանսիայի հավաքականին։
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝
Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա), Էմին Ղարաբեքյանս – «Մոբլեկարիմի» (Իրան), Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան), Սարո Գալստյան – «Լեո», Գարեգին Մաշումյան – «Լեո», Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբրիսկ, Ռուսաստան), Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս), Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» (Սամարա, Ռուսաստան), Դավիթ Ասլանյան – «Սիպար» (Տաջիկստան), Արթուր Մելքոնյան – «Ստոլիցա» (Բելառուս), Էնրիկե Դա Սիլվա – «Բեթուն» (Ֆրանսիա),Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա» (Լեհաստան), Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ» (Ռուսաստան), Ջոնաթան Բրունո Սանտիագո – «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան), Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա», Նիկիտա Խրոմիխ – «Դինամո» (Սամարա, Ռուսաստան), Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո