-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին, գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նոյեմբերի 29-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկել է թիմի մարզական հավաքը։ Մեր ազգային ընտրանին պատրաստվում է ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ Բուլղարիայի հավաքականի հետ 2 հանդիպումներին, որոնք կկայանան դեկտեմբերի 6-ին և 9-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմարզվի մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ դեկտեմբերի 5-ին կմեկնի Բուլղարիա։
Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան, Լուան Մյուլլեր Բարբոսա – «Ֆունդաո», Պորտուգալիա, Էրիկ Հարությունյան – ՀՊՏՀ, Արտյոմ Զաքարյան – «Արարատ-Արմենիա», Սարո Գալստյան – «Լեո», Անդրանիկ Կարապետյան – «Լեո», Գարեգին Մաշումյան – «Լեո», Հակոբ Ուզունյան – «Լեո», Կելսոն Վինիսիուս – «Բեթուն», Ֆրանսիա, Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա», Լեհաստան, Էնրիկե Դա Սիլվա – «Բեթուն», Ֆրանսիա, Դավիթ Ասլանյան – «Սիպար», Տաջիկստան, Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան, Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900», Բելառուս, Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» Սամարա, Ռուսաստան, Արթուր Մելքոնյան – «Ստալիցա», Բելառուս, Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ», Ռուսաստան
Եվս 2 ֆուտբոլիստի՝ հավաքականին միանալ-չմիանալու հարցը կորոշվի մոտակա օրերին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո