Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել - VNews
Բաժիններ

Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել

Հայաստանի  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ  Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է բոլորին Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ։ Պաշտոնյան շնորհավորանքը հղել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Շնորհավորում եմ, թե՛ սպայական կազմին և թե՛ մյուս զինվորականներին, ովքեր մեկ անգամ չէ, որ ապացուցել են Հայոց փառապանծ բանակի մարտունակությունը, հզորությունը և անսասան կամքը: Մաղթում եմ մեր զինվորներին իրենց դժվարին ու պատվաբեր ծառայության իրականացման գործում անխախտ վճռականություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության անկախության և պաշտպանունակության բարձրացման:
Հայաստանի ազգային բանակն իր գոյության առաջին իսկ օրվանից կարողացել է հաղթահարել իրեն պարտադրված պատերազմը և այսօր էլ ի զորու է պաշտպանելու մեր հայրենիքն ու հայ ժողովրդին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղ երկինք», – գրել է Գաբրիել Ղազարյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: