Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր - VNews
Բաժիններ

Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր

Գաբրիել Սարգսյանը հաջող հանդես եկավ արագ շախմատի Եվրոպայի առցանց առաջնությունում՝ զբաղեցնելով մրցանակային 3-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան, որը եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնեց չեխ Դավիդ Նավարային:

Շախմատիստները նախ մասնակցեցին որակավորման երկու փուլի՝ յուրաքանչյուրում անցկացնելով 8-ական պարտիա: Այդ փուլերի արդյունքներով 14 լավագույններն ու անհատապես հրավիրված Անիշ Գիրին և Դավիդ Նավարան վիճակահանությամբ բաժանվելով զույգերի, նոկաուտ համակարգով վիճարկեցին մեդալները:

Գաբրիել Սարգսյանը 1/8 եզրափակչում 1,5-0,5 հաշվով հաղթեց Վիկտոր Միխալևսկուն, ապա հաջորդ փուլում պարտության մատնեց Վինսենտ Կեյմերին (2-1): Կիսաեզրափակչում Գաբրիելը 2 պարտիաներում էլ զիջեց Դավիդ Նավարային:

Սերգեյ Մովսեսյանն էլ հասավ մինչև կիսաեզրափակիչ: Առաջին երկու փուլերում նա պայքարից դուրս մղեց Վիկտոր Գազիկին (1,5-0,5) և Գեորգ Մեյերին (2-1), իսկ ահա կիսաեզրափակչում արմագեդոնում պարտվեց Եվրոպայի չեմպիոն հռչակված Ալեքսեյ Սարանային:

Այսպիսով, Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը 3-րդ տեղի համար պայքարում վիճարկեցին բրոնզե մեդալը: Հաջողությունն ուղեկցեց Գաբրիելին, որը շահեց արագ շախմատի 2 պարտիաներն էլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում առաջատարներին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաղթեցին ադրբեջանցիներին

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների չեմպիոնական հավակնությունները նվազեցին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները լավագույն քառյակում են

Եվրոպայի առաջնություն. Գաբրիել Սարգսյանին չհաջողվեց իր թիմին փրկել պարտությունից

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներն առաջին միավորը կորցրին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը