Գագիկ Խաչատրյանը ամփոփել է Հայաստանի պատանեկան առաջնությունը - VNews
Բաժիններ

Գագիկ Խաչատրյանը ամփոփել է Հայաստանի պատանեկան առաջնությունը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնության ավարտից հետո գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը VNews-ի հետ զրույցում ամփոփեց առաջնության արդյունքները:

«Պանդեմիայից հետո երեխաները երկար ժամանակ չէին մարզվել, ու սա նրանց առաջին ելույթն էր: Միանշանակ, այս համավարակը ազդեցություն է ունեցել մեր երեխաների վրա, քանի որ մարզադահլիճները փակ են եղել, նրանք էլ ստիպված են եղել բացօթյա մարզվել:

Շատ օգտակար եղավ այս առաջնությունը, մարզիչները տեսան իրենց սաների թերությունները: Այս տարի ունենք նաև Զորավար Անդրանիկի ամենամյա մրցաշարը, ժամանակ ենք տվել ըմբիշներին մեկ ամսիս, որպեսզի ավելի լավ նախապատրաստվեն, որից հետո էլ կսկսենք ուսումնամարզական հավաքներ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան մեր մյուս բոլոր մրցաշարերը հետաձգել է կամ չեղյալ հայտարարել, այդ պատճառով էլ պետք է պատրաստվենք հաջորդ տարվա աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:

Հոգեբանական ընկճվածությունը այդքան էլ շատ չէր, տղաները շատ ուրախ էին, որ վերջապես իրենք գորգ դուրս եկան ու գորգը զգացին, մարզիչներն էլ շատ ոգևորված էին: Ընդհանրապես գոհ եմ: Բայց շատ գործեր կան անելու ու ուղղելու»,-եզրափակեց Խաչատրյանը:

Հայաստանի պատանեկան առաջնության եզրափակիչները լուսանկարներով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: