fbpx

«Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրականացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ». Արթուր Գևորգյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի այսպիսի հայտարարություն է արել.

«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, վերջին ժամանակներում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի շուրջ ստեղծված արհեստածին լարվածության շուրջ ցանկանում եմ մի քանի նկատառում ներկայացնել, այսպես.

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ն ստեղծվել է տարիներ առաջ և արդեն իսկ ձևավորված ավանդույթներից բացի, մեծ հեղինակություն է վայելում նաև բռնցքամարտի միջազգային հեղինակավոր կառույցներում:

2. Փաստացի մի քանի օր առաջ Ֆեդերացիան ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը Թուրքիայում ընթացող հեղինակավոր մրցաշարի ժամանակ, զբաղեցնելով թիմային պատվավոր 3-րդ հորիզոնականը:

3. Ֆեդերացիայում, ինչպես յուրաքանչյուր հեղինակավոր կառույցում, կարող են լինել խնդիրներ:

4. Ֆեդերացիան իր անդամների և բռնցքամարտի ներկայացուցիչների համար միշտ բաց է եղել քննարկումների, խնդիրների լուծման համար:

5. Ինչպես հայտնի է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ:

6. Բռնցքամարտի Ֆեդերացիան նույնպես անմասն չմնաց նման փորձերից:

7. Ֆեդերացիան մասնատելու փորձն անհաջողության մատնելուց հետո վերջինս փորձեց որոշ դժգոհ ներկայացուցիչների միջոցով (ի դեպ, նրանցից շատերը ֆեդերացիայից հեռացվել են օբյեկտիվ և հիմնավոր պատճառներով, օրինակ աղջիկ մարզիկին հայհոյելու, հարվածելու և այլն) ժողով կազմակերպել և հայտարարել, թե իբր նա կարող է ֆեդերացիան չճանաչել, ՀԱՕԿ-ը հանդիսանում է ֆեդերացիան հաստատողը (անհասկանալի իրավական ձևակերպումներ) և ՀԱՕԿ-ը, որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ԱԻԲԱ-ն է ճանաչելու, ՀԱՕԿ-ը պետք է ստորագրի և ճանաչի, թե որ ֆեդերացիային է տեղ տալիս (տեսաձայնագրությունն առկա է):

8. Դրանից հետո անհասկանալի նամակ ստացանք սպորտի նախարարությունից, որտեղ գրված էր, թե իբր ֆեդերացիայի անդամները բողոքում են, բայց գրված չէր ինչն են բողոքում, ինչից են դժգոհ:

9. Պատասխան նամակով արձագանքեցի, որ չենք բացառում բողոք լինի, բայց բողոքին ընթացք տալու համար պետք է հասկանանք բողոքի բովանդակությունը: Առաջարկեցինք ֆեդերացիայի ներսում կազմակերպել բաց քննարկումներ, և հայտնեցինք, որ ցանկացած բարձրացված խնդիր պատրաստ ենք քննարկել և լուծումներ գտնել:

10. Այս առաջարկս և նախարարության և «բողոքողների» կողմից անարձագանք մնաց:

11. Հետևություն. իրական բողոք լինելու դեպքում առնվազն բողոքի բովանդակությունը կբացահայտվեր:

12. Ֆեդերացիայի և մարզիկների վերջին հաջողությունների ֆոնին կոմիտեն և ՀԱՕԿ-ը դիմեցին ամենավտանգավոր և անհեթեթ քայլին՝ ստեղծեցին նոր անվանմամբ ֆեդերացիա, որի անվանումը շփոթության աստիճան նման է ֆեդերացիայի անվանմանը:

13. Ելույթ ունեցան, իբր Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան՝ ԱԻԲԱ-ն այսուհետ կճանաչի իրենց ֆեդերացիան:

Այսպիսով ցանկանում եմ որոշ արկածախնդիրների մի քանի պարզ իրողություն ներկայացնել, որը գուցե վերջիններիս հետ պահի չգիտակցված քայլեր անելուց:

Նախարարությունը և Կոմիտեն իրավունք չունեն ԱԻԲԱ-ին ներկայացնել այլ ֆեդերացիայի մի քանի պարզ պատճառներով:

1. ԱԻԲԱ-ն արդեն իսկ ճանաչում է ֆեդերացիան և ես՝որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, առաջադրված թեկնածու եմ ԱԻԲԱ-ի գործադիր մարմնի ընտրությանը:
2. Մի պահ պատկերացնենք, որ ամեն տարի, կամ ամեն մի քանի տարին մեկ մարզաշխարհի ղեկավարությունը փոխվում է, ինչ է նշանակում, յուրաքանչյուր նոր ղեկավար պետք է նոր ֆեդերացիա հիմնադրի, սա ուղղակի աբսուրդի ժանրից է և բռնցքամարտի աշխարհին օտար մի երևույթ:
3. Ենթադրենք վաղը մեկ այլ անձի կողմից հիմնադրվում է ֆեդերացիա, որի անվանումը նույնն է, ուղղակի բառերի տեղերն են փոխվում, արդյո՞ք պետք է նոր ֆեդերացիան հովանավորողները հասնեն նրան, որ նորը միջազգային հարթակներում հանդես գա:
Այս նախաձեռնության հեղինակներն արդյոք այս անհեթեթ քայլն անելիս մտածել են բումերանգի էֆեկտի մասին:
Այս՝ անձնական ամբիցիաներից բխող գործելաոճը վտանգավոր է և խարխլում է հայկական բռնցքամարտի ամուր սյուները:
Իսկապես այսօր միջազգային հարթակներում հեղինակավոր բռնցքամարտի դպրոց ունենք և այս քայլերով փորձ է արվում առաջին հերթին հարվածի տակ դնել այդ ձեռքբերումները, որոնք օրինական չեն:
Արկածախնդիրներին հորդորում եմ ձեռնպահ մնալ նման ապօրինի փորձեր կատարելուց:
Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բռնցքամարտ․ Հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Կանկացվեն բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ

Հայկական բռնցքամարտում իրավիճակը շարունակում է մնալ լարված. Արթուր Գևորգյանի բաց նամակը Գագիկ Ծառուկյանին

Արթուր Գևորգյան. «Ակնկալում եմ ՀՀ կառավարության միջամտությունը և աջակցությունը որոշ կառույցների չպատճառաբանված ներգործությունների հարցով»

Արթուր Գևորգյանը կառաջադրվի ԱԻԲԱ գործադիր մարմնի կազմում

Արթուր Գևորգյան. «Տեղի ունեցող գործողությունները անձնավորված են Օլիմպիական կոմիտեի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից»

Արթուր Գևորգյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

«Հայ բռնցքամարտիկներն իրենք պետք է աշխատեն իրենց գումարները». Արթուր Գևորգյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ+լուսանկարներ)

«Շիրակի» ու ՀՖՖ-ի փոխադարձ պատասխանները և Ալեքսանդր Գրիգորյանի հերթական քննարկվող ժեստը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

«Շիրակը» բողոք է ներկայացրել մրցավարության թեմայով, իսկ «Ստալի» արդյունքը զարմացնում է. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Ռուսլան Կորյանի «կրակոցը» թնդեցնում է աշխարհը, իսկ Մխիթարյանը կարող է կրկնել Անրիի և Ֆաբրեգասի ռեկորդը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Արթուր Պետրոսյանն արձագանքեց Այվազովի որոշմանը, Մաուրո Գևգեոզյանը՝ բացեց գոլերի հաշիվը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհամագործակցի «Golden Boy promotion»-ի հետ

Հայտնի են ազգային և Մ-21 հավաքականներ հրավիրված բոլոր ֆուտբոլիստները և «Ալաշկերտի» նոր դարպասապահը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Պատմական հաղթանակներ «Արցախի» և «Լոռիի» համար, իսկ Առաջին խմբում լեգեոներների արգելք է դրվել. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հայերը վրեժ լուծեցին ուզբեկներից, իսկ Ռուսաստանում խաղացող հայերի համար օրը հագեցած էր. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)