Գահերի խաղը Անգլիայում. Ի՞նչ սպասել Պրեմիեր լիգա 2020/21-ից - VNews
Բաժիններ

Գահերի խաղը Անգլիայում. Ի՞նչ սպասել Պրեմիեր լիգա 2020/21-ից

Պրեմիեր լիգա 2020/21-ն արդեն մեկնարկել է. անգլիական ֆուտբոլն այս մրցաշրջանում էլ չափազանց հետաքրքիր պայքար է խոստանում: Big Six-ի անդամները բարձրացրել են գլուխներն ու փորձելու են ընդհատել Կլոպ-Գվարդիոլա սուպերհակամարտության գերիշխանությունը. մի շարք թիմեր զգալիորեն ուժեղացել են, և սպասվում է, որ այս տարի ոչ ոքի ոչինչ հեշտ չի տրվելու:

«Լիվերպուլ»

Պաշտպանել տիտղոսը՝ 31 տարի անց

«Լիվերպուլը» կրկին հույսը դնում է իր թիմի հիմնական կորիզի վրա, որը կարողացավ հաղթել Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունը և վերջապես Պրեմիեր լիգան՝ 30 տարվա դադարից հետո: Կլոպը շարունակում է մնալ այս թիմի գլխավոր աստղը, որը կարողացավ պատմական ցուցանիշներ գրանցել նախորդ մրցաշրջանում՝ անցկացնելով 44 անպարտելի խաղերի շարք (2019/20-ի առաջին 27 խաղից հաղթելով 26-ում ու անցկացնելով 1 ոչ-ոքի). դա անգլիական ֆուտբոլի պատմության լավագույն մեկնարկն էր: Բայց Կլոպը մտադիր չէ բավարարվել՝ չնայած «Սիթիի» նկատմամբ ունեցած 18 միավորի առավելությանը՝ ինչն ապացուցեց հենց առաջին տուրում՝ հաղթելով «Լիդսին»:

«Չենք պաշտպանելու տիտղոսը, պարզապես գնալու ենք նորի հետևից: Երբ թվում է, թե հասել ես գագաթնակետին, այդ պահից սկսում ես նահանջել», – Կլոպ:

«Լիվերպուլի» չեմպիոնական կազմը էական փոփոխություններ չի կրել. թիմը նորից ունի Ալիսոնի ու վան Դեյկի պես հենարան, ունի, գուցե, աշխարրհի լավագույն եզրային պաշտպաններին, իսկ հարձակման գծի կենտրոնում կրկին մեծ ծավալի աշխատանք կկատարի Ֆիրմինոն, իսկ եզրերից՝ Մանե-Սալահ հրթիռները: «Կարմիրները» տրանսֆերային պատուհանին առանձնահատուկ թարմացումներ չունեցան. միայն Կոստաս Ցիմիկասը եկավ՝ որպես Ռոբերտսոնի այլընտրանք. մերսիսայդցիները դեռ կարող են ևս մեկ ձեռքբերում ունենալ՝ ի դեմս Տիագո Ալկանտարայի: «Լիվերպուլը» չունեցավ նաև մեծ կորուստներ (Լովրեն, Լալանա): Կլոպը կարող է ավելի շատ շանս տալ Մինամինոյին (որը եկել էր հունվարին), և տաղանդավոր երիտասարդներին՝ Նեկո Վիլյամս, Կուրտիս Ջոնս, Էլիոթ…

  • Նպատակը՝ պահպանել չեմպիոնությունը
  • Առաջատարը՝ Սալահ/վան Դեյկ
  • Երիտասարդ տաղանդը՝ Կուրտ Ջոնս

«Մանչեսթեր Սիթի»

Գվարդիոլան պետք է ինչ-որ նոր բան հնարի

Գվարդիոլան իր մարզչական ժամանակային պատնեշը հաղթահարել է. նա «Սիթիի» ղեկին է արդեն 5-րդ մրցաշրջանում: Պեպը «Բարսելոնան» գլխավորել է 4 մրցաշրջան, «Բավարիան»՝ 3. նա երբեք նույն թիմում չէր մնացել 4 մրցաշրջանից ավելի: Եթե Գվարդիոլայի առաջին մրցաշրջանը ադապտացիայի տարի էր, իսկ 2-րդն ու 3-րդը՝ հաջողությունների, ապա 4-րդում անհանգստացնող սպառվածության ախտանշաններ կային. «Սիթին» չկարողացավ ընթանալ «Լիվերպուլի» ծանր ռոքի ռիթմերով՝ տանուլ տալով առաջնությունը, կրկին չհասավ ՉԼ կիսաեզրափակիչ՝ ճանապարհը զիջելով ավելի համեստ «Լիոնին», չհաղթեց Անգլիայի գավաթում… Պեպը ինչ-որ նոր տակտիկական գաղափարներով պետք է հանդես գա և մոտիվացնի իր կազմին՝ կրկին գոնե Անգլիայում հաջողություններ գրանցելու համար: Պեպը կարող է անել դա:

«Սիթիի»՝ այս տարվա գլխավոր կորուստը Դավիդ Սիլվան է. առաջին անգամ վերջին 10 տարիների ընթացքում Մանչեսթերում չեն վայելի Սիլվայի ֆուտբոլը: Չեն տեսնի նաև Լիոնել Մեսիին, ինչը մինչև նախորդ շաբաթ դեռ հնարավոր էր: Այս թիմի գլխավոր ձեռքբերումները 2-ն են՝ հոլանդացի պաշտպան Նաթան Ակեն և իսպանացի հեռանկարային եզրային հարձակվող Ֆերան Տորեսը, որը եկել է Լերոյ Սանեին փոխարինելու: Դե Բրույնեի ստեղծագործ միտքն ու Ստեռլինգի արդյունավետությունը տեղում են:

  • Նպատակը՝ հաղթել Պրեմիեր լիգան
  • Առաջատարը՝Կևին դե Բրույնե
  • Երիտասարդ տաղանդը՝ Ֆիլ Ֆոդեն

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Լիվերպուլն» ու «Սիթին» Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

Արտետա. «Նրա համար հիմնական կազմում հայտնվելը բարդ է. թիմը զարգանում է»

Պաշտոնական. Էդուարդ Մենդին՝ «Չելսիի» ֆուտբոլիստ

«Արսենալը» հաղթեց «Լեսթերին» ու նվաճեց Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Կայ Հավերցի հեթ-տրիկը նպաստեց «Չելսիի» ջախջախիչ հաղթանակին (տեսանյութ)

Ռեշֆորդը՝ Լոնդոնի քաղաքապետին․ «Այս ամենն ավելին է, քան ես, ֆուտբոլը, քաղաքականությունը»

Տիագո Սիլվան իր նորամուտը կնշի «Չելսիի» կազմում

L’Equipe. Մբապեն կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի

Առանց Մեսիի ու Ռոնալդուի. ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում (տեսանյութ)

Ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղի գնդակը (լուսանկարներ)

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Դեմբելեն հայտնել է իր դիրքորոշումը «Լիվերպուլի» հետաքրքրության վերաբերյալ

Լեմպարդը հաստատել է, որ «Չելսին» ևս մեկ ֆուտբոլիստի ձեռքբերման եզրին է

Ինչու Ալկանտարան չի ցանկացել վերադառնալ «Բարսելոնա»

Արտագնա խաղում «Սիթին» վստահ հաղթանակ տոնեց «Վուլվզի» նկատմամբ (տեսանյութ)