Գալիս են, գալիս, բայց տեղ չեն հասնում․ 5 տրանսֆեր, որոնց կայացումը ձգձգվում է - VNews
Բաժիններ

Գալիս են, գալիս, բայց տեղ չեն հասնում․ 5 տրանսֆեր, որոնց կայացումը ձգձգվում է

harry kane england 2021 6qmu74j01kcj19d1x1ppbesiq - Գալիս են, գալիս, բայց տեղ չեն հասնում․ 5 տրանսֆեր, որոնց կայացումը ձգձգվում է

Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհան առանձնանում է սագաներով, որոնք բառիս բուն իմաստով հոգնեցնում են երկրպագուներին ամենօրյա տարբեր տեսակի լուրերով։ Դրանց մի մասն ի վերջո իրականանում է, մի մասն էլ այդպես էլ մնում է տրանսֆերային շշուկների մակարդակում։

Տրանսֆերային խոսակցություններն անցած տարիներին նոր մշակույթ բերեցին ֆուտբոլային լրագրության մեջ։ Հիմա երկրպագուները ինտրիգներով սպասում են տրանսֆերային գլխավոր գործարքների մասին լուրերին։ Համեմատելով սկզբաղբյուրներն ու դրանց հավաստիությունը՝ ֆուտբոլասերները փորձում են հասկանալ, թե որքանով է հավանական այդ տրանսֆերների իրականացումը։

VNews-ը ներկայացնում է 5 տրանսֆերներ, որոնց իրականացումն օր օրի ավելի է ձգձգվում ու դեռևս մշուշոտ է դրանց կատարումն այս ամառ։

1․ Ջեկ Գրիլիշ

«Ասթոն Վիլայից»՝ «Մանչեսթեր Սիթի»

Ամռան սկզբում Ջեկ Գրիլիշին ձեռք բերելու հավակնորդների թվում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն «կարմիր սատանաները» տրանսֆերային շուկայում այլ անելիքներ ունեին։ Նրանք արդեն հայտարարել են Ջեյդոն Սանչոյի տեղափոխության մասին, հիմա էլ մոտ է Ռաֆայել Վարանի գործարքի կայացումը։ Գրիլիշի մասով տրանսֆերային շշուկները «Օլդ Թրաֆորդի» ճամբարում կամաց-կամաց մարեցին՝ դաշտում թողնելով միայն մանչեսթերյան մյուս ակումբին՝ «Մանչեսթեր Սիթիին»։ Սակայն տրանսֆերի իրականացումը ձգձգվում է։

Manchester City handed yet another Jack Grealish boost

Մինչև ԵՎՐՈ-2020-ի ավարտը տրանսֆերի իրականացման ձգձգումը կարելի էր կապել նրա հետ, որ Գրիլիշը Անգլիայի հավաքականի կազմում մասնակցում էր մրցաշարին։ Սակայն նույնիսկ Գարեթ Սաութգեյթի թիմում կարևորագույն դեր ունենալուց ու Եվրոպայի փոխչեմպիոն դառնալուց հետո տրանսֆերի վերջնական ձևակերպումը դեռևս հեռու է իրականանալուց։ «Ասթոն Վիլան» Գրիլիշի տրանսֆերի վաճառքից ցանկանում է 85 մլն եվրո ստանալ։ Սա բավականին մեծ թիվ է։ Սակայն երբ տեսել ես «Մանչեսթեր Սիթիի» նախորդ գնումները, չես կարող չգայթակղվել ու այսպիսի մեծ գումարներ չուզել քո գլխավոր աստղի համար։ Ամենաթարմ տեղեկությունը Գրիլիշի տեղափոխության մասին հետևյալն է․ «Մանչեսթեր Սիթին» 225 մլն ֆունտ է նախատեսում Ջեկ Գրիլիշի ու Հարի Քեյնի տրանսֆերների համար։

2․ Հարի Քեյն 

«Տոտենհեմից»՝ «Մանչեսթեր Սիթի»

Ու նորից «Մանչեսթեր Սիթին» ու նորից Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ, այս անգամ թիմի գլխավոր աստղը՝ ավագ Հարի Քեյնը։ Դեռևս ԵՎՐՈ-2020-ում հիանալի մրցաշար անցկացնելուց առաջ Քեյնը հայտարարել էր, որ խոսելու է Դենիել Լևիի հետ ու տեղափոխվելու է ակումբ, որը պայքարում է Չեմպիոնների լիգայի համար։ Սկզբում պայքարի մեջ էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին»։ Սակայն հիմա պայքարում միայն «Մանչեսթեր Սիթին» է։

Manchester City transfer news - Harry Kane's departure is inevitable, and he is a risk worth taking at £160m - Eurosport

Քեյնի տրանսֆերը չէր կարող հեշտությամբ իրականանալ։ Դա շատ լավ գիտեն նաև «Սիթիում»։ Այստեղ երկու խնդիր կա․ առաջինը «խթանների» նախագահ Դենիել Լևիի բռնած դիրքորոշումն է. նա ոչ մի դեպքում չի պատրաստվում բաց թողնել Քեյնին ու նույնիսկ մերժել է «քաղաքաբնակների» առաջին առաջարկը, որը կազմել է մոտ 100 մլն եվրո։ Մյուս կողմից էլ մանչեսթերյան գրանդին կարող է խանգարել ֆինանսական արդար խաղի կանոնների խախտման նոր շշուկները։ Տրանսֆերային պատուհանի ընթացքում երկու այսպիսի խոշոր գործարք կյանքի կոչելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Ամեն դեպքում մեկ բան ակնհայտ է․ «Մանչեսթեր Սիթին» ունի հարձակվողի կարիք, իսկ Քեյնը ցանկանում է տեղափոխվել թիմ, որը ի վերջո տիտղոս կնվաճի։

Մեր ընտրանին․

3․ Մանուել Լոկատելի

«Սասուոլոյից»՝ «Յուվենտուս»

ԵՎՐՈ-2020-ի գլխավոր բացահայտումներից մեկը Մանուել Լոկատելին էր։ Մարկո Վերատիի վնասվածքը հնարավորություն տվեց նրան Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղերում լինել թիմի մեկնարկային կազմում։ Լոկատելին Շվեյցարիայի դեմ խաղում դուբլ գրանցեց՝ ցույց տալով, որ հիանալի կիսապաշտպան է։ Նա կարողանում է արդյունավետ կերպով միանալ գրոհներին ու հիանալի հարվածների է տիրապետում հեռու տարածությունից։ Լոկատելին այն խաղացողն է, որը կարող է զգալիորեն ուժեղացնել յուրաքանչյուր թիմի միջին գիծ։

Ամռան սկզբում շշուկները ոչ միայն «Յուվենտուսի» շուրջ էին։ Իտալական մամուլը գրում էր, որ «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի ղեկավարությանը խնդրել էր գնել Լոկատելիի տրանսֆերը։ Սակայն «Ռեալը» շատ շուտով դուրս մնաց պայքարից։ «Յուվենտուսից» բացի խոսակցությունների մակարդակում նշվում է նաև Լոնդոնի «Արսենալի» անունը։ Սակայն, դժվար թե, Լոկատելին ցանկանա տեղափոխվել Անգլիա։ Նախ «Յուվենտուսի» առաջարկն ավելի շահավետ է լինելու, ու թուրինյան գրանդի ամբիցիաները հաստատ ավելի համոզիչ են լինելու Լոկատելիի համար։

Manuel Locatelli to Arsenal? Italy, Sassuolo midfielder has impressed at Euro 2020 and may suit Premier League football - Eurosport

«Յուվենտուսը» 30 մլն եվրո է առաջարկել «Սասուոլոյին», սակայն մերժում է ստացել։ Իտալական ակումբը ցանկանում է նվազագույնը 40 մլն եվրո ստանալ։ «Ծեր սինյորան» մտադիր է Լոկատելիի գնման հարցում կիրառել Ֆեդերիկո Կիեզայի նախադեպը․ վարձակալել խաղացողին երկու տարով, իսկ հետո գնել նրա ամբողջական տրանսֆերը։ Տրանսֆերային գործարքների այս ձևն Իտալիայում շատ հաճախ է կիրառվում։ Սա շահավետ է նաև «Սասուոլոյի» համար, քանի որ այս պարագայում բոնուսներն ավելի շատ են լինում։

Լոկատելիի տեղափոխությունը որքան էլ ձգձգվի, ամեն դեպքում շատ հավանական է թվում։ Եվրոպայի առաջնության ժամանակ նա ավելի է մտերմացել «Յուվենտուսի» խաղացողների հետ, ու դա ևս կարող է դերակատարում ունենալ տրանսֆերի կայացման գործում։

4․ Կիլիան Մբապե

ՊՍԺ-ից «Ռեալ Մադրիդ»

«Մբապեն ուզում է այս տարի տեղափոխվել «Ռեալ», «Ռամոսը համոզում է Մբապեին մնալ ՊՍԺ-ում», «Մբապեն ասել է Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը», «Բենզեման համոզել է Մբապեին տեղափոխվել «Ռեալ», «Ռեալում» վստահ են, որ օգոստոսի վերջում կգնեն Մբապեին» ու այսպես շարունակ։ Մբապեի մասին այս հակասական լուրերի տարափն իսկապես ձանձրացնում ու հոգնեցնում է երկրպագուներին։ Ֆրանսիացի հարձակվողի շուրջ իրավիճակը բավականին բարդ է։ Մբապեի շուրջ խոսակցությունները շատ են, բայց նա իսկապես այս ամառ կարող է ոչ մի տեղ էլ չգնալ։

Եթե ամփոփենք վերջին լուրերը, իրավիճակը հետևյալն է. Մբապեն որոշել է չերկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ու այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Ֆրանսիացին չի ստիպում ակումբին վաճառել իր տրանսֆերն այս ամառ։ Այնպես որ, Մբապեն դեմ չէ մնալ Փարիզում ևս մեկ մրցաշրջան ու պայմանագրի ավարտից հետո անվճար տեղափոխվել «Ռեալ»։ ՊՍԺ-ում հիմա ամենևին էլ վատ չէ։ Եկել են նոր դեմքեր, որոնց ներկայությունը կարող է պահել Մբապեին։ Նրանցից մեկն էլ հենց Սերխիո Ռամոսն է։

Football news - Real Madrid to wait for Kylian Mbappe after he tells PSG he will not sign new deal - Paper Round - Eurosport

Այստեղ արդեն պետք է հասկանալ, թե ինչ է ուզում ակումբը։ Եթե Մբապեի որոշումը վերջնական է ու նա չի երկարաձգելու պայմանագիրը, ապա ակումբը պետք է իրեն հարց տա․ «մենք թույլ տալու՞ ենք Մբապեի պես խաղացողին հեռանալ անվճար»։ Փարիզյան թիմն այդ միլիոնների կարիքը երևի թե իսկապես չունի։ Բայց Մբապեի պես խաղացողին անվճար բաց թողնելն իսկապես անհասկանալի կլինի։ ՊՍԺ-ում գալու է որոշում կայացնելու պահը։ Եթե նրանք ընտրեն առաջին տարբերակը, ապա Մբապեն կմնա ու հաջորդ տարի անվճար կգնա «Ռեալ»։ Եթե ակումբում ամեն դեպքում գտնեն, որ իրենց գումար է պետք, Մբապեին կվաճառեն այս ամառ, ու դա հավանաբար կլինի վերջում։

Իսպանացի հանրահայտ լրագրող Խորխե Պեդրերոլը արձակուրդ չի գնացել այս ամառ։ Գիտե՞ք պատճառը։ Նա պատրաստվում է ուղիղ եթերով ասել Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության մասին։ Նրա կարծիքով՝ այս գործարքը հաստատ կայանալու է այս ամառ։

5․ Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդից»՝ ՊՍԺ

Ինչեր ասես, որ չի փորձում անել ՊՍԺ-ն Կիլիան Մբապեին պահելու համար։ Սա իհարկե՝ կես կատակ, կես լուրջ։ Պոգբային փարիզյան ակումբն ուզում է գնել դաշտի միջին գիծն ուժեղացնելու համար։ Սակայն կան տեղեկություններ, որ Պոգբայի հնարավոր ժամանումը կարող է հետ պահել Մբապեին «Ռեալ» տեղափոխվելու մտքից։

Պոգբայի պայմանագրի ժամեկտը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2022 թվականին։ Իրավիճակը բավականին նման է Կիլիան Մբապեի շուրջ իրավիճակին։ Առաջիկա օրերին ՊՍԺ-ն ցանկանում է առաջարկ կատարել Պոգբայի համար։ Այս տրանսֆերի մասին ևս շատ է խոսվել, բայց սայլը կարծես նոր է տեղից շարժվում։

Manchester United open talks with Paul Pogba over new contract - reports - Eurosport

Ֆրանսիացի կիսապաշտպանի պարագայում հարցը մի փոքր այլ է։ Պոգբան դեռևս չի հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը երկարաձգելուց։ Եթե նա որոշեց անել դա, ՊՍԺ-ին շատ բարդ կլինի։ Եթե Պոգբան որոշեց չերկարաձգել, ՊՍԺ-ն կանցնի գործի ու արդեն այս տարի կփորձի գնել Պոգբային։

Պոգբայի հետ խաղալու ցանկության մասին խոսեց նաև ՊՍԺ-ի մեկ այլ նորեկ Ջորջինյո Վեյնալդումը։ Տեսնենք, ինչով կավարտվի այս և մյուս սագաները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսին» լուրջ կորուստ ունի «Յուվենտուսի» դեմ խաղին

ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»՝ աշխարհի ամենաթանկարժեք խաղը

ՊՍԺ-ի հայտացուցակը «Սիթիի» դեմ խաղի համար

ՈՒԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Սուպերլիգայի գործով վճիռ կայացրած դատավորի դեմ

Ջանլուիջի Դոնարումայի նորամուտը Չեմպիոնների լիգայում կկայանա այսօր

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ պահանջներից

Անելկա. «Եթե նա խաղար Անգլիայում կամ Իսպանիայում` արդեն ստացած կլիներ «Ոսկե գնդակը»

«Ռեալի» հայտացուցակը «Շերիֆի» դեմ խաղի համար

Անչելոտի. «Ես A կամ B թիմ չունեմ»

Պոչետինո. «Չեմպիոնների լիգան հաղթելը մեր երազանքն է»

Գվարդիոլա. «Ես չգիտեմ՝ ինչպես նրանց կանգնեցնել»

«Բորուսիայի» գործադիր տնօրեն. «Իհարկե գիտեմ, որ «Ռեալը» հրապուրում է Հալանդին»

Մեսին վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

Կրոս. «6-7 ամիս ցավ եմ զգացել, իսկ հիմա ամեն ինչ կարգին է»

Որ թիմերն են միայն հաղթանակ տոնել ազգային առաջնությունների՝ նոր մեկնարկած մրցաշրջանում

Վերատին ու Մեսին վերականգնել են մարզումները