«Գալիս են լավագույն տղերքը». Լա Լիգայի 5 գլխավոր ինտրիգները, որոնք դեռ ողջ են - VNews
Բաժիններ

«Գալիս են լավագույն տղերքը». Լա Լիգայի 5 գլխավոր ինտրիգները, որոնք դեռ ողջ են

«Եվրոպական ֆուտբոլը վերադառնում է» արտահայտությունն իսկական ֆուտբոլասերները ասում են այն բաղձալի «ասա ինձ այդ 3 բառը» հարցադրումը լսելուց հետո։ Իսկապես, եռամսյա դադարը մարդկանց մոտ ֆուտբոլի նկատմամբ այնպիսի կարոտի զգացում է առաջացրել, որ նրանք այսօր պատրաստ են օրերով ու ժամերով հետևել բոլոր թոփ առաջնությունների բոլոր հանդիպումներին։ Կդիտեն այն խաղերը, որոնք մինչև կորոնավիրուսը չէին դիտի անգամ ամենադաժան կտտանքների սպառնալիքով։

ԱՊԼ-ը կվերադառնա հաջորդ շաբաթ, իսկ արդեն առաջիկա հանգստյան օրերին մեզ բոլորիս ողջունելու է իսպանական Պրիմերան։ Ժամանակն է, որպեսզի մեր առօրյան վերադառնան «Ռեալ»-«Բարսա» ամենօրյա կռիվներն ու վեճերը։ Համաձայնեք՝ այդ թեմայով այլ ֆանի կամ ընկերոջ հետ ավելի հաճելի է բանավիճել, անգամ կռվել, քան կորոնավիրուսի՝ իրական լինել/չլինելու մասին։

Մինչև պանդեմիայի համավարակը Իսպանիայի առաջնությունում դեռ ոչինչ որոշված չէր։ Առնվազն երկու թիմ պայքարում էր չեմպիոնության համար, ավանդաբար 4-5 թիմ հավակնում էր հաջորդ տարի Իսպանիան եվրագավաթներում ներկայացնելու համար, իսկ մրցաշարային աղյուսակի նկուղից դուրս գալու կենաց մահու կռիվները դեռ չէին սկսել, բայց դրանց մասնակիցների թիվը ևս քիչ չէր։ Էլ չենք խոսում, որ մասնագետների ու երկրպագուների քննարկման առանցքում կան այլ ածանցյալ հարցեր, որոնք բաց էին ու մինչև հիմա բաց են և դեռևս լուծում ու պատասխան չունեն։ Առաջարկում ենք հիշենք, թե ինչ էր կատարվում Լա Լիգայում ու կետ առ կետ անցնենք բոլոր բաց հարցերի վրայով։

1. Չեմպիոնություն

Այս տարի, ի տարբերություն նախորդ մրցաշրջանների, Լա Լիգայում չեմպիոնության համար պայքարում էր միայն 2 թիմ։ Մրցաշրջանի մեկնարկը ձախողելուց հետո «Ատլետիկոն» այլևս չի մասնակցում մրցավազքին, իսկ մյուս թիմերն էլ ավանդաբար թույլ են «Ռեալի» ու «Բարսայի» հետ ոտք մեկնելու համար։ Այնպես որ, ինչպես հին ու բարի ժամանակներում հենց «սերուցքայիններին» ու «կապտանռնագույններին» է վիճակված վճռելու 19/20 մրցաշրջանի չեմպիոնին։

Մրցաշրջանի ավարտին կա դեռևս 11 տուր, իսկ թիմերին այս պահին բաժանում է ընդամենը 1 միավոր։ Դադարից մի քանի շաբաթ առաջ թվում էր, թե մրցաշարային աղյուսակը պետք է գլխավորեր «Ռեալը», սակայն Զիդանի գլխավորած թիմը վերջին 4 խաղում 12 հնարավորից կարողացել է վաստակել ընդամենը 4-ը, ու հիմա «Բարսայի» նկատմամբ առավելություն ունենալու փոխարենը հետ է մնում 1 միավոր։

Եթե հաշվի առնենք, որ «Ռեալի» ելույթներն այս տարի այնքան էլ կայուն չեն, իսկ «Բարսան» գլխավորում է մասնագետ, որից միայն լսել ենք հիացմունքի խոսքեր Մեսիի մասին, ապա կարող ենք վստահ լինել, որ չեմպիոնական ինտրիգը կարող է պահպանվել մինչև մրցաշրջանի վերջին խաղը։ Այս դեպքում, արդեն, պետք է հաշվի առնենք թիմերի օրացույցները։ Երկու թիմերի գրաֆիկն էլ բարդոտ է։ «Ռեալի» միակ առավելությունն այն է, որ իր թիմը չի մրցելու «Ատլետիկոյի» հետ։ Ընդ որում, իրենց համեմատաբար բարդ հանդիպումները թիմերը անցկացնելու են առաջիկա 6 տուրերի ընթացքում։ 35-րդ տուրից սկսած գրանդների մրցակիցները համեմատաբար թույլ ու միջակ թիմերն են։

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Գերմանական մեքենան» չխնայեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սուարեսը գոլ խփեց, Կիմիխը՝ պատասխանեց․ «Բավարիան» պահպանում է 3 գոլի առավելությունը (տեսանյութ)

4-1! «Բավարիան» ևս 2 անգամ գրավեց «Բարսելոնայի» դարպասը (տեսանյութ)

Պերիշիչը «Բավարիային» կրկին հաշվի մեջ առաջ մղեց «Բարսելոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» և «Բավարիան» արագորեն մեկական գոլ խփեցին (տեսանյութ)

«Բարսելոնայի» ևս մեկ խաղացող վարակվել է կորոնավիրուսով

«Բարսելոնա» – «Բավարիա»․ Մեկնարկային կազմեր

«Բավարիան» այնքան էլ ֆավորիտ չէ, որքան ասում են». Մասկերանո

Bild. Նագելսմանն ու Սիմեոնեն վիճել են ընդմիջման ժամանակ

«Լայպցիգի» հանդերձարանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո (տեսանյութ)

Սիմեոնե. «Արդարացումներ չկան»

Հեքիաթային. «Լայպցիգը» հաղթում է «Ատլետիկոյին» ու դուրս գալիս կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Ֆելիշը եկավ, վաստակեց ու իրացրեց. «Ատլետիկոն» վերադառնում է (տեսանյութ)

Օլմոն առաջ է մղել «Լայպցիգին» «Ատլետիկոյի» հետ խաղում (տեսնայութ)

100%. Ուպամեկանոյի առաջին կեսը «Ատլետիկոյի» դեմ

Ֆլիկ. «Մենք գիտենք՝ ինչպես կանգնեցնել Մեսիին»