Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած մեր երեք ըմբիշները պարտություններ կրեցին։
Արսեն Հարությունյանի (61 կգ) պարտությունից հետո մրցագորգ դուրս եկավ Մարզպետ Գալստյանը (92 կգ), որը չկարողացավ դիմադրություն ցույց տալ Շվեյցարիան ներկայացնող Սամուել Շիրերին ու վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Նույն ճակատագիրը նաև ունեցավ գերծանր քաշային կարգում հանդես եկող Լևան Բերիանիձեն, որը անզոր էր լեհ Ռոբերտ Բարանի դեմ։ Բերանիձեն նույնպես վաղը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի։
Քիչ անց մրցագորգ դուրս կգան ու բրոնզե մեդալների համար կպայքարեն Միհրան Ջաբուրյանը (57 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ)։
Մարզպետ Գալստյանի գոտեմարտը՝
Լևան Բերիանիձեի գոտեմարտը՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո