«Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան - VNews
Բաժիններ

«Գանձասար-Կապան» – «Ալաշկերտ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԱԼԱՇԿԵՐՏ» 

18 խաղ, +5=4-9, 27:26

8 սեպտեմբերի,  ժ.18:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

Նախորդ առաջնության վերջնագծում «Ալաշկերտի» և «Գանձասար-Կապանի» միջև համառ մրցակցություն էր ծավալվել երկրի չեմպիոնի տիտղոսի համար: Մայիսի 6-ին մրցակիցների միջև կայացած վերջին հանդիպումը չափազանց կարևոր նշանակություն ուներ ոսկե մեդալների համար մղվող պայքարում: «Ալաշկերտն» ընդամենը երկու միավորով էր գերազանցում իր գլխավոր մրցակցին և պարտության դեպքում գանձասարցիներին կզիջեր առաջատարի իր դիրքը:

Սակայն չեմպիոնն այդ խաղում իր բարձրության վրա էր: Հանդիպման ելքը վճռեց գանձասարցի Վբեյմար Անգուլոյի ինքնագոլը, որը փաստորեն հանգուցալուծեց չեմպիոնական մրցավազքի ելքը:

Ի դեպ, բացի Վբեյմարից, գանձասարցի ևս երկու ֆուտբոլիստ՝ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանն ու պաշտպան Արա Խաչատրյանն «Ալաշկերտի»  հետ նախորդ առաջնության հանդիպումներում գրավել են սեփական դարպասը:

Մրցակիցների նոր հանդիպումից առաջ իրավիճակը բոլորովին այլ է: Ինչպես և նախորդ մրցաշրջանում, «Ալաշկերտը» հաջող է մեկնարկել: Անցկացրած 4 հանդիպումներում Աբրահամ Խաշմանյանի սաները վաստակած 7 միավորով ընթանում են 2-րդ տեղում: Չեմպիոնը 5 միավորով զիջում է առայժմ առանց կորստի ընթացող «Շիրակին», ուստի հաղթանակները թիմին շատ են անհրաժեշտ:

Նախորդ տուրում ալաշկերտցիներն աչքի ընկան արդյունավետ խաղով՝ 5-1 հաշվով առավելության հասնելով «Փյունիկի»  նկատմամբ, կրկնելով ՀՀ առաջնություններում իրենց ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը: Այդ խաղում հեթ- տրիկի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը, որի շնորհիվ 4 գնդակով Ալիկ Առաքելյանի հետ գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

Իսկ ահա կապանցիները շատ անհաջող են մեկնարկել ընթացիկ առաջնությունում՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Միայն նախորդ տուրում «Բանանցի» հետ մրցավեճում «Գանձասար-Կապանին»  հաջողվեց ընդհատել 3 անընդմեջ պարտությունների շարքն ու առաջին միավորը վաստակել:

Նախորդ մրցաշրջանում մրցակիցների մրցավեճում նվազագույն առավելության են հասել «Ալաշկերտի» ֆուտբոլիստները՝ տոնելով 3 հաղթանակ 2 պարտության դիմաց: Հետաքրքիրն այն է, որ այդ հաղթանակներն ալաշկերտցիները տոնել են մրցակցի հարկի տակ՝ երկու անգամ հաղթելով Կապանում, մեկ անգամ էլ գանձասարցիներին պարտության մատնելով «Հանրապետական» մարզադաշտում:

Իրենց հերթին կապանցիներն էլ չեմպիոնի նկատմամբ երկու հաղթանակներն էլ տոնել են մրցակցի հարկի տակ: Ընդ որում «Գանձասար-Կապանը» միակ թիմն էր, որին հաջողվել էր առաջնության գարնանային հատվածում հաղթել «Ալաշկերտին»:

Մարտի 30-ին կայացած այդ հանդիպումը հիշարժան էր նաև նրանով, որ կրկին «Ալաշկերտի» ղեկը ստանձնել էր թիմ վերադարձած Աբրահամ Խաշմանյանը, ով փոխարինել էր նախորդ երեք հանդիպումներում ալաշկերտցիներին հաղթանակի հասցրած (որոնց շնորհիվ թիմը շրջանցել էր «Շիրակին» և ստանձնել էր առաջատարի դերը) Արամ Ոսկանյանին:

Նախորդ առաջնությունում թիմերի մրցավեճում արդյունավետությամբ աչքի էր ընկել Գեղամ Հարությունյանը՝ խփելով 4 գոլ: Նա Նարեկ Բեգլարյանի հետ 5 գնդակով «Գանձասար-Կապանի» լավագույն ռմբարկուն է ալաշկերտցիների հետ անցկացրած հանդիպումներում:

Իսկ «Ալաշկերտի» կազմում առավել արդյունավետ է գործել Միհրան Մանասյանը՝ դառնալով  7 գոլի հեղինակ:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ռոման Բերեզովսկի․ «Շատ ուրախ եմ մեր երիտասարդ տղաների խաղի համար» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» 3 անգամ հաշվի մեջ առաջ անցավ «Փյունիկի» դեմ խաղում ու ի վերջո հաղթեց (տեսանյութ)

Արաս Օզբիլիսը կշարունակի ելույթները Բարձրագույն խմբի առաջնությունում

Շիկացած պայքար․ Հայաստանի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներն ըստ VBet-ի