Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Նոան» հետևյալ հաղորդագրությունն է տարածել․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել 23-ամյա կիսապաշտպան Աշոտ Ադամյանի հետ:
Նա նախկինում հանդես է եկել «Գանձասար Կապան»-ում:
Բարի գալուստ Նոա ընտանիք 🤝»,- նշված է հրապարակման մեջ:
Հավելենք, որ Ադամյանը 2018/19թթ․ մրցաշրջանից է պաշտպանել «Գանձասար-Կապանի» մարզական պատիվը՝ այդ ընթացքում մասնակցելով Բարձրագույն խմբի մրցաշարի 34 հանդիպման և խփելով 2 գոլ:
Հայաստանի գործող փոխչեմպիոնն ավելի վաղ պայմանագրեր էր ստորագրել Գեղամ Հարությունյանի («Գանձասար-Կապան»), Դոբրիվոյե Վելեմիրի («Բաչկա Պալանկա», Սերբիա), Պավել Կիրեենկոյի («Տոմ», Ռուսաստան), Անդրեյ Տիտովի («Տյումեն», Ռուսաստան) ու Վադիմ Պայրելիի («Շերիֆ», Մոլդովա) հետ:
Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո