-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Գանձասար-Կապանի» մամուլի քարտուղարությունը այսօր հայտարարություն էր տարածել, որ ակումբը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ու VBET Հայաստանի գավաթում՝ խնդրելով թիմի հովանավոր «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատին» թիմի ֆինանսավորումը ուղղել բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։
Պարզվում է, որ այս մասին ակումբը պաշտոնապես չի տեղեկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։
«Այսօր՝ նոյեմբերի 3-ին, պետք է կայանար VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը: Ըստ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի հոդված 17-ի 01 կետի՝ մասնակից թիմերը պարտավոր են ժամանել մարզադաշտ խաղի նշանակված ժամից նվազագույնը 75 րոպե առաջ:
«Գանձասար-Կապան» թիմը չի ներկայացել խաղին: Ըստ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի հոդված 17-ի 03 կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ Խաղի մրցավարը և պատվիրակը պարտավոր են արձանագրել տվյալ փաստը այդ խաղի արձանագրությունում և պատվիրակի զեկույցում և ներկայացնել ՀՖՖ:
«Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» չկայացած հանդիպման վերաբերյալ որոշումը կկայացվի՝ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի հոդված 36-ի կետ 5-ի համաձայն:
Ավելացնենք, որ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը մինչ օրս պաշտոնապես չի տեղեկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու վերաբերյալ»,-ասվում է ՀՖՖ հաղորդագրության մեջ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո