-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բուլղարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Գանձասար-Կապանն» անցկացրել է երկրորդ ստուգողական հանդիպումը՝ հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Բորեց» ակումբն էր։ Խաղն ավարտվել է մակեդոնական թիմի՝ նվազագույն հաշվով հաղթանակով: Միակ գնդակը «Բորեցի» ֆուտբոլիստները հեղինակել են 65-րդ րոպեին։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը կապանյան թիմը անցկացնելու է հուլիսի 19-ին: Մրցակիցը բուլղարական «Բելասիցա» թիմն է։ Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 12։00-ին։
«Գանձասար-Կապան»
12 Գրիգոր Մելիքսեթյան, 24 Հակոբ Համբարձումյան, 38 Գագիկ Մաղաքյան (29 Վարդան Արզոյան 16՛), 28 Ալեքսանդր Հովհաննիսյան, 18 Արման Հովհաննիսյան, 6 Ուբեյմար (14 Արթուր Գրիգորյան 65՛), 10 Գևորգ Օհանյան, 15 Աշոտ Ադամյան, 77 Դավիթ Մայիլյան, 20 Էմիլ Եղիազարյան (37 Շուլա 67՛), 30 Անդրանիկ Քոչարյան
Տեսանյութը՝ «Գանձասար-Կապանի» յութուբյան էջի
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո