«Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Պրեմիեր լիգա. Առաջին խումբը բացառված է - VNews
Բաժիններ

«Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Պրեմիեր լիգա. Առաջին խումբը բացառված է

ashot barseghyan garnik aghababyan - «Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Պրեմիեր լիգա. Առաջին խումբը բացառված է

«Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա: Այդ մասին VNews.am-ի հետ զրույցում հայտարարեց ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը:

Տեղեկություն կա, որ դուք մտադիր եք մասնակցել Հայաստանի Առաջին խմբի հաջորդ առաջնությանը: Դա այդպե՞ս է:

Ոչ, մենք ցանկանում ենք մասնակցել Պրեմիեր լիգային:

Բայց կանոնադրությամբ հաջորդ մրցաշրջանում կարող եք մասնակցել միայն Առաջին խմբին, եթե հայտ ներկայացնեք: 

Մենք առաջնությունից դուրս եկանք միայն մեկ պատճառով՝ որպեսզի պատերազմի ժամանակ ամբողջ ֆինանսական միջոցները ուղղենք հայոց բանակին: Կարծում եմ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ կընդառաջի, եթե ցանկանանք կրկին մասնակցել Պրեմիեր լիգային:

Ասացիք «եթե»: Դեռ վերջնական չե՞ք որոշել:

Այո, դա դեռ վերջնական որոշում չէ: Ինձ թվում է մոտ 2 ամսվա ընթացքում պարզ կլինի ամեն ինչ:

Այդուհանդերձ, եթե ձեզ չընդառաջեն, պատրա՞ստ եք հաջորդ մրցաշրջանում մասնակցել Առաջին խմբի առաջնությանը:

Ոչ, մենք նման տարբերակ չենք դիտարկում, դա բացառված է:

«Գանձասար-Կապանում» ֆուտբոլիստներ մնացե՞լ են, որոնց հետ դեռ գործող պայմանագիր ունեք:

Ոչ, բայց գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը, ակումբի պետը, բժիշկը և անձնակազմի այլ աշխատողներ մնացել են:

Եթե վերսկսեք ելույթները, կրկին խաղալո՞ւ եք Երևանում, թե ՞վերադառնալու եք Կապան:

Եթե Կապանի մարզադաշտը մեզ տրամադրվի, ապա մենք կխաղանք Կապանում, իսկ եթե ոչ՝ կշարունակենք մրցակիցներին ընդունել Երևանում: Բայց մենք մեծ ուրախությամբ կցանկանայիք խաղալ Կապանում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Միակ թիմը, որի դարպասին չնշանակվեց գեթ մեկ 11-մետրանոց հարված

Աշոտ Բարսեղյանը և Ստեփան Դեմիրճյանը՝ «Փյունիկի» մարզչական շտաբում

Հայկ Իշխանյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն. «Նոան» փոխում է զարգացման վեկտորը

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Թիմային մի շարք ռեկորդներ գերազանցեցին, բայց կրկին չեմպիոն չդարձան

ՀՖՖ-ն սկսում է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկն առաջին տրանսֆերները կատարեց (լուսանկարներ)

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Ալիկ Առաքելյանը հեռացավ «Փյունիկից»

Հայ լրագրողներն ստացել են ԵՎՐՈ 2020-ի նոր հավատարմագրեր

Ինսայդ. Հայաստանի հավաքականի պաշտպանը նոր թիմ կունենա

«Արարատ-Արմենիան» պաշտոնապես նոր գլխավոր մարզիչ ունի

Էդգար Մանուչարյանը ու Գևորգ Կասպարովը մասնակցում են մարզչական Բ արտոնագրի դասընթացին

Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

Իգոր Գոնչարն ու Միկիտա Տատարկովը հեռացան «Փյունիկից»