-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
«Գանձասար-Կապան» ակումբի դիմումի քննարկման արդյունքում որոշում է կայացվել թիմին հեռացնել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և VBET Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկություններից և ակումբին հաջորդ մրցաշրջանում զրկել այս մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Հաջորդ մրցաշրջանում ակումբը կարող է խաղալ միայն Առաջին խմբում: «Գանձասար-Կապանի»՝ 2020/21 մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում անցկացրած հանդիպումները չեղյալ են համարվելու և մրցակից թիմերի կողմից այդ խաղերում վաստակած միավորները զրոյացվել են:
«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի օգնական Արմեն Պետրոսյանը մրցավարին վիրավորելու համար որակազրվել է մինչև 2021թ. մայիսի 31-ը:
«Գանձասար-Կապան» – «Վան» և «Շիրակ» – «Նոա» խաղերին գրանցված միջադեպերի կապակցությամբ Կարգապահական կոմիտեն որոշել է տուգանել թիմերին անվտանգության ապահովումը թերի կատարելու համար: Միաժամանակ, նշված երկու դեպքերի առթիվ հարուցվել է վարույթ, գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության նպատակով՝ ամբողջական ուսումնասիրության է ենթարկելու տեղի ունեցած միջադեպը՝ դրանում մասնակցություն ունեցած բոլոր անձանց ներգրավմամբ:
Նիստի ամբողջական արձանագրությունը՝ այստեղ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո