fbpx
Բաժիններ

Գատուզոյի ոչ բարի գալուստը․ 5 խաղում 4 պարտություն Ա Սերիայում․ «Պետք է պարզել՝ ինչ է կատարվում»

Կառլո Անչելոտիին հեռացնելով և թիմի գլխավոր մարզչի պաշտոնին Ջենարո Գատուզոյին նշանակելով՝ «Նապոլիի» ղեկավարությունը ցանկանում էր շտկել թիմում տիրող իրավիճակը, անփառունակ ելույթների շարքը։ Գատուզոյի գալուստը, սակայն, նեապոլյան ակումբին, մեղմ ասած, հաջողություն դեռևս չի բերել։

Իտալացին «Նապոլիի» ղեկն ստանձնել է դեկտեմբերի 11-ին։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 6 հանդիպում, որոնցից 5-ը՝ Ա Սերիայում, 1-ը՝ Իտալիայի գավաթի խաղարկությունում։ Գավաթային խաղում «Նապոլին» 2-0 հաշվով հաղթել է «Պերուջային», իսկ Ա Սերիայում՝ 2-1 հաշվով «Սասուոլոյին»։ Իտալիայի առաջնությունում Գատուզոյի գլխավորությամբ անցկացրած մյուս 4 խաղերում «Նապոլին» պարտվել է համապատասխանաբար «Պարմային», «Ինտերին», «Լացիոյին» և «Ֆիորենտինային»։

«Ֆիորենտինայի» դեմ կայացած խաղից հետո Ջենարո Գատուզոն խոսել է հանդիպման մասին․ «Առաջին հերթին պետք է ներողություն խնդրենք երկրպագուներից և քաղաքից, քանի որ թիմը խայտառակ խաղ անցկացրեց։ Նախորդ խաղերում արժանապատիվ ելույթներ եղել են, սակայն այս խաղում 20-25 րոպե դա տեղի ունեցավ, իսկ մնացած խաղաժամանակը պետք է վերլուծության ենթարկել։

Չենք կարող արդարացումներ գտնել, քանի որ մենք շարունակում ենք անկում ապրել, իսկ դա նշանակում է, որ հարկավոր է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Այնպիսի տպավորություն էր, թե մենք առաջին անգամ հանդիպել ենք առավոտյան, հետո մարզաշապիկներ ենք հագել ու գնացել խաղի։ Կազմակերպվածություն և միասնություն չկային։ Կարծես բոլորս ծովում լինենք։

Այս ամենը տարօրինակ է, քանի որ ամբողջ շաբաթվա ընթացքում թիմը տքնաջան աշխատում է, մարզումներ անցկացնում, կարծես ամեն ինչ լավ է, սակայն երբ դուրս է գալիս խաղադաշտ՝ հանդիպում անցկացնելու համար, ոչինչ չի անում։ Մենք դանդաղում ենք, բաց ենք թողնում մրցակցի գրոհները, իսկ մեր գրոհները չենք կարողանում լավ կազմակերպել։ Մեր գործողություններից ոչ մեկը հաջողություն չունեցավ, և պատասխանատվությունը մեզ վրա է։

Ես բացատրելու բան չունեմ, քանի որ մինչև խաղն զգում էի, որ հիանալի հանդիպում ենք անցկացնելու, սակայն թիմը հուսախաբ արեց։ Թիմը ոգի չունի։ Կարծում էինք, թե վերագտնելու ենք մեր խաղը, սակայն հիմա կարող եմ ասել՝ մենք դեռ տառապում ենք հիվանդությամբ։

Պետք է տարբերվող գրոհներ անցկացնենք, քանի որ մենք հիմա կանխատեսելի ենք։ Երբ Ինսինյեն ու Կալյեխոնն սկսեցին տարբերվող գործողություններ անել, նրանք Միլիկին ստիպված բաց թողեցին։ Երկար տարիներ թիմն այս տակտիկայով է խաղացել Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ, հիմա պետք է փոփոխություն կատարել, քանի որ մրցակիցը հասկանում է այն, ինչ անում ենք։

Պետք է միասնական լինենք, քննարկենք, հասկանանք, թե ինչ է կատարվում, որպեսզի շտկենք այս իրավիճակը։ Ես կարծում էի՝ թիմը կլինի ավելի աշխույժ, ավելի եռանդուն, սակայն նույնիսկ ավելի վատ տեսք ուներ, քան «Պարմայի» դեմ խաղում։ Սա ավելին է, քան քայլ դեպի ետ»։

Կատարե՛ք խաղադրույք Իտալիայի Ա սերիայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նապոլին» և «Բարսելոնան» ոչ-ոքի խաղացին Նեապոլում (տեսանյութ)

Գրիզմանը հավասարեցրեց հաշիվը «Նապոլիի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

Մերտենսը բացեց հաշիվը «Նապոլի» – «Բարսելոնա» խաղում (տեսանյութ)

«Մարադոնան հանճար էր, իսկ Մեսին ամբողջական թիմ ունի, որը խաղում է նրա համար»․ «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ

«Նապոլի» – «Բարսելոնա»․ Մեկնարկային կազմեր

Մարադոնան ասել է՝ որ թիմին է երկրպագելու «Նապոլի» – «Բարսելոնա» դիմակայությունում

#ՉԼ_1/8. Մեսին ու Մարադոնայի մեծ ստվերը

Պիկե. «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ֆավորիտ չէ»

«Ինտերը» ծրագրում է գնել «Ռոմայի» կիսապաշտպանին

Անդրեա Անյելի. «Կխաբեմ, եթե ասեմ, որ նրա մասին չենք մտածում»

Սմոլինգը մեկնաբանել է իր՝ «Ռոմայում» մնալու մասին լուրերը

«Դերբի դ՛Իտալիան» ու Ա սերիայի ևս 5 խաղ կանցնի առանց հանդիսականների

Գատուզո. «Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

«Նապոլիի» առանցքային ֆուտբոլիստը չի խաղա «Բարսելոնայի» դեմ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Նեապոլ ժամանելիս ջերմաստիճանի ստուգում են անցել

Մխիթարյանը՝ Ա Սերիայի՝ տուրի խորհրդանշական հավաքականում