«Գավի, որտեղի՞ց ես եկել». Marca-ի անդրադարձը երիտասարդ ֆուտբոլիստի խաղին - VNews
Բաժիններ

«Գավի, որտեղի՞ց ես եկել». Marca-ի անդրադարձը երիտասարդ ֆուտբոլիստի խաղին

որտեղի՞ց ես եկել. Marca ի անդրադարձը երիտասարդ ֆուտբոլիստի խաղին - «Գավի, որտեղի՞ց ես եկել». Marca-ի անդրադարձը երիտասարդ ֆուտբոլիստի խաղին

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի Իտալիա – Իսպանիա հանդիպմանը «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստ Գավին իր նորամուտը նշեց Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: Իսպանական Marca օրաթերթն անդրադարձ է կատարել կիսապաշտպանի տպավորիչ ելույթին:

«Գուցե Լուիս Էնրիկեն շատերին անակնկալ մատուցեց՝ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի դեմ «Սան Սիրոյում» կայացած խաղում մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս բերելով երիտասարդ Գավիին, բայց «Բարսելոնայի» ֆուտբոլիստը հասուն խաղ անցկացրեց՝ օգնելով «Լա Ռոխային» հաղթել 2-1 հաշվով:

17 տարեկան 62 օրական հասակում Գավին իր նորամուտը նշեց Իսպանիայի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով հավաքականի պատմության ընթացքում նորամուտը նշած ամենաերիտասարդ խաղացողը:

1 3 - «Գավի, որտեղի՞ց ես եկել». Marca-ի անդրադարձը երիտասարդ ֆուտբոլիստի խաղին

Չնայած երիտասարդ տարիքին՝ նա ոչ միայն չէր վախենում գնդակով շատ խաղաժամանակ անցկացնելուց, այլև անընդհատ խնդրում էր գնդակը խաղընկերներից՝ շատ լավ աշխատելով Կոկե-Բուսկետս փորձառու զույգի հետ:

Նրա որակի ապացույցներից է 13-րդ րոպեի դրվագը, երբ Կիեզան ետևում թողեց Մարկոս Ալոնսոյին ու Կոկեին, բայց Գավին սահանկումով փակեց նրա ճանապարհը, որպեսզի թույլ չտա Ֆեդերիկոյին վտանգ ստեղծել Ունայ Սիմոնի դարպասի դիմաց:

Գավին երբեմն կատարում էր նաև «կեղտոտ» աշխատանք, չէր վախենում հզոր մրցակցից, շատ լավ կարդում էր Իտալիայի հավաքականի խաղը: Պաու Տորեսի սխալից հետո նա գնաց պաշտպանություն, ուղղեց Կոկեի սխալը: Նա իսկապես շատ խելացի էր:

2 2 - «Գավի, որտեղի՞ց ես եկել». Marca-ի անդրադարձը երիտասարդ ֆուտբոլիստի խաղին

Լուիս Էնրիկեն Գավիին 82 րոպե խաղաժամանակ հատկացրեց, որից հետո նրան փոխարինեց՝ խաղադաշտ դուրս բերելով Սերժի Ռոբերտոյին»,- գրում է Marca-ն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ադեյեմին մերժել է «Բարսելոնային»

Դեպայ. «Բավարիայի» դեմ խաղում ցանկանում ենք ռևանշի հասնել»

«Չելսիի» ավագը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

Պեդրի. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Ֆատին չի մասնակցի «Բավարիայի» դեմ խաղին

Չավի. «Մենք գոլ բաց թողեցինք այն ժամանակ, երբ ամենից լավն էինք խաղում»

«Բարսելոնան» նվազագույն հաշվով զիջեց «Բետիսին» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ խաղում

«Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպանի ծառայություններով

«Բետիսի» մարզիչ. «Պատրաստվում ենք հաղթել «Բարսելոնային»

Զախարյանը՝ «Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին

«Բարսելոնան» ցանկանում է վաճառել «Կամպ Նոու» անվան իրավունքները

«Բավարիա» – «Բարսելոնա» խաղը՝ առանց հանդիսականների

Պատկանո՞ւմ է միտքը Լեո Մեսիին, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

«Մուտքը միայն ծանոթ-բարեկամների համար». Չավին թոփ հարձակվող է իր հետ բերում Կատարից

«Բարսելոնան» ձմռանը պատրաստվում է երկու տրանսֆեր իրականացնել