Գեղարդ Մուսասին վերադարձեց չեմպիոնական գոտին ու նշեց հաղթանակը հայոց եռագույնով (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Գեղարդ Մուսասին վերադարձեց չեմպիոնական գոտին ու նշեց հաղթանակը հայոց եռագույնով (տեսանյութ)

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում կայացել է Bellator 250-ի մրցաշարը։ Շոուի գլխավոր իրադարձությունը դարձել է միջին քաշային կարգում նախկին չեմպիոն հայազգի Գեղարդ Մուսասիի ու կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Դուգլաս Լիմայի հանդիպումը։

Մենամարտի խաղասեղանին էր դրված միջին քաշային կարգում թափուր մնացած չեմպիոնական տիտղոսը։

5 ռաունդի արդյունքում Մուսասին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ (48-47, 49-46, 49-46)։

Մարտիկը վերադարձրել է տիտղոսը, որը 16 ամիս առաջ զիջել էր Ռաֆայել Լովատոյին, որը հիվանդության պատճառով ավարտել էր պրոֆեսիոնալ կարիերան։

35-ամյա Մուսասին տարավ կարիերայի 47-րդ հաղթանակը։ Նա պարտվել է 7 մենամարտում։ Իսկ 32-ամյա Լիման կրեց առաջին պարտությունը վերջին 2 տարում ու 8-րդը կարիերայում։

Գեղարդ Մուսասին՝ չեմպիոն դառնալուց հետո. «Այս հաղթանակը նվիրում եմ իմ ժողովուրդին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: