Գեղարդ Մուսասին՝ չեմպիոն դառնալուց հետո. «Այս հաղթանակը նվիրում եմ իմ ժողովուրդին» - VNews
Բաժիններ

Գեղարդ Մուսասին՝ չեմպիոն դառնալուց հետո. «Այս հաղթանակը նվիրում եմ իմ ժողովուրդին»

Bellator 250-ի մրցաշարի շրջանակում կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Դուգլաս Լիմային հաղթելուց ու միջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսը վերադաձնելուց հետո Գեղարդ Մուսասին ելույթ է ունեցել ու իր հաղթանակը նվիրել Հայաստանին, որը այս օրերին պատերազմի մեջ է։

«Նախ և առաջ ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին, որը այս պահին պատերազմի մեջ է»,-հայտարարել է մարտիկը ու շարունակել հայերենով. «Ես ձեզ շատ սիրում եմ իմ քույրեր ու եղբայրներ։ Ձեր հետ եմ։ Մեր սրտի ու աղոթքների մեջ եք։ Հույս եմ, որ շուտով խաղաղություն կլինի այնտեղ»։

Խոսելով մենամարտի մասին Մուսասին ասել է.

«Չէի ցանկանում շատ էներգիա ծախսել թեքդաուների վրա, այդ պատճառով անում էի այն, ինչ պետք էր հաղթանակի համար։

Մի քանի անգամ նրան հաջողվեց լոուքիկեր կիրառել իմ նկատմամբ, ես ձևացրի, թե ոչինչ չկա, բայց իրականում շատ ցավոտ էր։ Հեշտ չէր, Դուգլաս Լիման իր մարզավիճակի գագաթնակետում է, նա մեծ տեսք ուներ, նա նման չէր միջին քաշային կարգում կռվող մեկի։ Այդ պատճառով խելամիտ կռիվ էի վարում, օգտագործում տեխնիկական առավելությունը, երբ հնարավորություն էր տրվում, թեքդաուներ էի անում ու հաղթեցի։ Հնարավոր է, որ եթե ուրիշ մեկը լիներ կփորձեի մինչև վերջ հասցնել ամեն ինչ, բայց գիտեմ Լիմային, այդ պատճառով այդպես չարեցի»,-ասել է Մուսասին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: