-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՊՍԺ-ի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը Corriere della Sera-ին տված հարցազրույցում խոսել է Չեմպիոնների լիգաի շրջանակներում «Յուվենտուսի» հետ հնարավոր հանդիպման մասին:
«Դա կլինի գեղեցիկ և տարօրինակ: Ես կգնամ իմ մարզադաշտ, իմ երկրպագուների մոտ, ում ես հրաժեշտ եմ տվել զգացմունքներով լի: Դա վերամիավորում կլինի:
Բայց եթե դա պատահի եզրափակչում, դժվար կլինի գլուխ հանել զգացմունքների հետ: Հաղթանակի դեպքում ես կցանկանայի ազատ լինել տոնելու հարցում:
Չեմ կարծում, թե «Յուվեն» կկարոտի ինձ: Սա մի ակումբ է, որը շատ լավ է պլանավորում ամեն ինչ ու սովորաբար սխալ ընտրություն չի կատարում:
Ռոնալդոն․․․ Ես շատ չեմպիոնների հետ եմ խաղացել և միշտ ուզում եմ փորձարկել ինձ լավագույնների հետ: Բայց այնպես չէ, որ Փարիզում չկան այդպիսիք, Մբապեն ու Նեյմարը այդպիսի տղաներ են:
Չեմպիոնների լիգայում «Յուվեն» հավակնորդների թվում է, բայց միշտ չէ, որ հաղթում է ուժեղագույնը: Հատկապես այսպիսի կարճատև մրցաշարերում երբեմն հաղթում է ամենաքաջը»,-ասել է Բուֆոնը:
Դարպասապահը նաև նշել է, որ Իտալիայի հավաքական վերադառնալ չի պատրաստվում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո