Գենիկ Ասատրյանը բրոզնե մեդալ է նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում - VNews
Բաժիններ

Գենիկ Ասատրյանը բրոզնե մեդալ է նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում

Սարաեւոյում շարունակում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Մրցահարթակը առաջինը տրամադրվել է ազատ ոճային ըմբիշներին:

50 կգ քաշային Գենիկ Ասատրյանին հաջողվել է սփոփիչ գոտեմարտում առավելության հասնել ադրբեջանցի Ռամիզ Հասանովի նկատմամբ և նվաճել բրոնզե մեդալ:

Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի սաներից 46 կգ քաշային Առաքել Մովսեսյանը եւ 100 կգ քաշային Մարտին Սիմոնյանը այսօր բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն:

Հուլիսի 27-ից պայքարի մեջ դուրս կգա Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: