Գերազանցեց վաղեմի թիմակցի ռեկորդը․ Արտակ Գրիգորյանը՝ պատմական ցուցանիշի հեղինակ - VNews
Բաժիններ

Գերազանցեց վաղեմի թիմակցի ռեկորդը․ Արտակ Գրիգորյանը՝ պատմական ցուցանիշի հեղինակ

IMG 4561 - Գերազանցեց վաղեմի թիմակցի ռեկորդը․ Արտակ Գրիգորյանը՝ պատմական ցուցանիշի հեղինակ

«Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը հերթական նվաճմանը հասավ: «Նոայի» հետ առաջնության 21-րդ տուրի մրցավեճում նա հարազատ ակումբի մարզաշապիկով 139-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ ու դարձավ «Ալաշկերտի» ռեկորդակիրը՝ Բարձրագույն խմբում թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով:

Գրիգորյանը գերազանցեց Միհրան Մանասյանի ռեկորդը, որն «Ալաշկերտում» Բարձրագույն խմբում 138 խաղ է անցկացրել: Ինչպես հայտնի է, Մանասյանը որոշ ընդմիջումից հետո կրկին վերադարձել է «Ալաշկերտ», որի կազմում ընթացիկ առաջնությունում ընդամենը 2 անգամ է խաղադաշտ դուրս եկել՝ փոխարինման մտնելով խաղավերջում: Առաջնության վերջին 4 հանդիպումներին Մանասյանը չմասնակցեց, ինչն էլ հնարավորություն ընձեռեց Արտակ Գրիգորյանին շրջանցելու թիմի ռեկորդակրին:

174191876 426004465441863 6463248252885892268 n 960x1306 - Գերազանցեց վաղեմի թիմակցի ռեկորդը․ Արտակ Գրիգորյանը՝ պատմական ցուցանիշի հեղինակ

Արտակ Գրիգորյանը՝ VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Ընթացիկ մրցաշրջանում Արտակ Գրիգորյանն արդեն 3-րդ տպավորիչ ցուցանիշը գրանցեց: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 2-ին «Նոայի» հետ կայացած առաջնության խաղում Արտակ Գրիգորյանը ֆուտբոլային կարիերայում 400-րդ պաշտոնական խաղն էր անցկացրել: Առաջնության գարնանային հատվածի մեկնարկային խաղում՝ Վանաձորում «Լոռիի» հետ մրցավեճում, Արտակ Գրիգորյանին շնորհավորել էինք Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 300-րդ հանդիպման առիթով:

Արտակ Գրիգորյանն «Ալաշկերտում» հայտնվեց 2015/16թթ. առաջնության մեկնարկից առաջ՝ տեղափոխվելով «Միկայից»: Հենց «Ալաշկերտում» էլ նա հասավ ֆուտբոլային կարիերայում իր ամենանշանակալի նվաճումներին՝ արժանանալով Հայաստանի եռակի չեմպիոնի տիտղոսին, մեկական անգամ դառնալով ՀՀ գավաթակիր, սուպերգավաթակիր և բրոնզե մրցանակակիր:

Հետաքրքիր է, որ երբ 2015թ. օգոստոսի 8-ին Գրիգորյանը «Գանձասար-Կապանի» հետ խաղում նորամուտը նշեց «Ալաշկերտում», Միհրան Մանասյանը թիմի կազմում արդեն 51 հանդիպման էր մասնակցել: Սակայն Արտակ Գրիգորյանի կայուն ելույթների, ինչպես նաև հետագայում Միհրան Մանասյանի՝ որոշ ժամանակահատվածում թիմից բացակայելու արդյունքում «Ալաշկերտի» ավագը ռեկորդակիր դարձավ:

Ararat Armenia vs Alashkert cup first match 27 960x640 - Գերազանցեց վաղեմի թիմակցի ռեկորդը․ Արտակ Գրիգորյանը՝ պատմական ցուցանիշի հեղինակ

VNews.am-ը ներկայացնում է Բարձրագույն խմբում «Ալաշկերտում» առավել շատ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստների ցանկը:

ՖուտբոլիստներԽաղՄրցաշրջան
1.Արտակ Գրիգորյան1392015/16-2020/21
2.Միհրան Մանասյան1382013/14-2017/18, 2019/20-1920/21
3.Գագիկ Դաղբաշյան1122016/17-2020/21
4.Արտակ Եդիգարյան1092015/16-2018/19
5.Արթուր Եդիգարյան882015/16-2018/19
6.Վահագն Մինասյան812013/14-2017/18
7.Օգնեն Չանչարևիչ812017/18-2020/21
8.Տարոն Ոսկանյան752017/18-2020/21
9.Արարատ Առաքելյան732013/14-2017/18
10.Արտակ Դաշյան682016/17-2018/19
11.Ուրոշ Նենադովիչ682016/17-2018/19

Արտակ Գրիգորյանը ներկայումս հիանալի մարզավիճակում է և իր ֆուկցիոնալ պատրաստվածությամբ դեռ մի քանի մրցաշրջան կարող է բարձր մակարդակով շարունակել ելույթներն «Ալաշկերտում»: Ուստի նրա ռեկորդային ցուցանիշը խաղից-խաղ բարելավվելու է և ավելի պատկառելի է դառնալու: Իսկ առայժմ Գրիգորյանի ցուցանիշը 6-րդն է ընթացիկ առաջնությանը մասնակցած 10 թիմերի ռեկորդակիրների ցանկում, որը ներկայացնում ենք ֆուտբոլասերների ուշադրությանը:

ԹիմերԱմենափորձառունԽաղ
1.«Շիրակ»Հովհաննես Թահմազյան378
2. «Փյունիկ»Սարգիս Հովսեփյան365
3. «Արարատ»Արթուր Մինասյան247
4. «Գանձասար-Կապան»Արա Խաչատրյան246
5. «Ուրարտու»Արամ Բարեղամյան180
6.«Ալաշկերտ»Արտակ Գրիգորյան139
7. «Արարատ-Արմենիա»Դմիտրի Աբակումով62
8. «Նոա»Յուրի Գարեգինյան55
9.«Լոռի»Ջոնել Դեսիրե48
10. «Վան»Անդրանիկ Ոսկանյան

Էդգար Մովսեսյան

Էդեդեմ Էդեմ Էսիեն

21

21

21

Նա թողել էր ֆուտբոլը և անցել ծառայության, իսկ հետո դարձավ հավաքականի ամենակայուն ֆուտբոլիստներից մեկը․ Արտակ Գրիգորյանի պատմությունը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 2-1 «Ալաշկերտ». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Նոան» ու «Արարատը» գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Վանն» ու «Սևանը» խաղաղությամբ բաժանվեցին

VBET ՀՊԼ. «Վան» – «Սևան». Մեկնարկային կազմեր

«Ալաշկերտի» հերթական ֆիասկոն Կոնֆերենցիաների լիգայում

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ» 0-3 Լասկ. VNews-ի ֆոտոշարքը

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտն» առաջին կեսից հետո նվազագույն հաշվով պարտվում է Լասկին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Լասկի դեմ խաղում

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)