«Գերել Ֆերգյուսոնին ու փտել հայրենիքում». Անդերսոնը կարող էր դառնալ թոփ, բայց տապալվեց - VNews
Բաժիններ

«Գերել Ֆերգյուսոնին ու փտել հայրենիքում». Անդերսոնը կարող էր դառնալ թոփ, բայց տապալվեց

fbl eng man utd tevez ferguson 5d4444fa6bb6c3a34c000001jpg - «Գերել Ֆերգյուսոնին ու փտել հայրենիքում». Անդերսոնը կարող էր դառնալ թոփ, բայց տապալվեց

Օգոստոսին 33-ամյա Անդերսոնը մեղադրվեց ֆինանսական խարդախությունների և 5.5 մլն եվրո լվանալու համար։ Եթե խարդախության մեջ ֆուտբոլիստի մասնակցությունը հաստատվի, ապա նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Դատական հետապնդումն ու դատավարությունը ընդամենը մի փոքրիկ դրվագ են Անդերսոնի կյանքի անհաջողության մեծ շղթայում։ Նա վայելում է կյանքը, չնայած իր մշտական խնդիրներին, կարիերան ժամանակից շուտ ավարտելուն և սպորտի հետ կապ չունեցող մութ պատմություններին։ 

Դեռ 14 տարեկանում Անդերսոնը կորցրել է հորը և դարձել իր մեծ ընտանիքի միակ կերակրողը։ 16 տարեկանում նա իր առաջին քայլերն է արել «Գրեմիոյում» և բոլորին գրավել իր տուգանային հարվածներով։ Այդ ժամանակ ակումբը ելույթ էր ունենում երկրորդ դիվիզիոնում, սակայն Անդերսոնը օգնում է թիմին վերադառնալ էլիտա և փլեյ-օֆֆում գրավում «Նաուտիկոյի» դարպասը։ 2005-ին Անդերսոնը դառնում է մինչև 17 տարեկանների ԱԱ լավագույն ֆուտբոլիստ։ Նա աչքի էր ընկնում իր բացառիկ տեխնիկայով, արագությամբ, արագ կողմնորոշվելով և ուժով, ուներ թոփ կիսապաշտպանին բնորոշ բոլոր հատկանիշները։ 2005-ի հունիսին նա համաձայնության է հասնում «Պորտուի» հետ տրանսֆերի համար, սակայն ՖԻՖԱ-ի օրենքները արգելում էին մինչև 18 տարեկանների տեղափոխությունները։ Հաղթահարել այդ արգելքը հաջողվում է միայն նրա մայրիկի՝ այլ մայրցամաք տեղափոխվելու շնորհիվ, և 2006 թվականի հունվարին «Գիշատիչն» ընտանեկան հարցերի սկզբունքով փոխում է մայրցամաքը:

anderson oliveira porto 2007 xlb76eowt9o61v867bq391kvf 960x540 - «Գերել Ֆերգյուսոնին ու փտել հայրենիքում». Անդերսոնը կարող էր դառնալ թոփ, բայց տապալվեց

17-ամյա Անդոն «Պորտույի» կազմում անցկացնում է հինգ խաղ, իսկ 2006-2007 մրցաշրջանում էլ ստանում է պատվավոր «10» համարը։ Պորտուգալիայի Սուպերգավաթի «Վիտորիո Սետբուլի» դեմ խաղում նա առանձնանում է շքեղ գոլով։ Այս հեքիաթը քիչ էր մնում՝ վատ ավարտ ունենար, երբ 2007-ին «Բենֆիկայի» հետ դերբիի ժամանակ մրցակիցը կոտրում է բրազիլիացու ոտքը։ «Գիշատիչը» ոտքի է կանգնում 5 ամիս անց, սակայն առաջվա արագությունն այլևս չկար, այդ պատճառով  «Մանչեսթեր Յունայթեդում» նա ստիպված էր իր դերը փոխել՝ դիսպետչերի դիրքից իջնելով ներքև։

2007-ի գարնանը Անդերսոնի խաղադաշտ վերադառնալուց հետո Ալեքս Ֆերգյուսոնը ուղարկում է իր եղբորը ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտական ​​ծառայության ղեկավարին ՝ հետևելու երիտասարդ տաղանդին: Նա մի ամբողջ ամսվա ընթացքում հետևում էր «Պորտուի» յուրաքանչյուր խաղին և վերադառնում խանդավառությամբ լի. «Մարտինն ասաց. «Ալեքս, նա ավելի լավն է, քան Ռունին»: «Ես ասացի. «Մի ասա դա: Ռունիին գերազանցելու համար նա պետք է շատ լավը լինի»: Բայց նա անսասան մնաց»,-հիշում է Ֆերգին։ Այդպես, շոտլանդացին հետևում է ազգականի խորհուրդին, և արդեն մայիսի 30-ին «Մանչեսթերը» հայտարարում է Անդերսոնի տրանսֆերը 31.5 մլն եվրոյով ձեռք բերելու մասին։

Սկզբում Ֆերգին նրան փորձում էր օգտագործել հին դիրքում, սակայն մարզիչն արագ հասկանում է, որ Անդերսոնը ավելի արդյունավետ է գործում ստորին գոտում: Այնտեղ նորեկը ոչ միայն սկսում էր իր թիմի գրոհները, այլև քլունգով դիմավորում մրցակցին։ Ֆաբրեգասի ու Ջերարդի դեմ փայլուն ելույթի շնորհիվ նրան սկսեցին համարել Սքոուլզի արժանի հետնորդը։ Կիսապաշտպանության գծում «Գիշատիչը» ստիպված է լինում պայքարել հենց կարմրահեր հանճարի, Մայքլ Կարիկի, Դարեն Ֆլետչերի և Օուեն Հարգրիվզի հետ, սակայն դա նրան չի խանգարում առաջին մրցաշրջանում 38 հանդիպում անցկացնել բոլոր մրցաշարերում:

Anderson 960x640 - «Գերել Ֆերգյուսոնին ու փտել հայրենիքում». Անդերսոնը կարող էր դառնալ թոփ, բայց տապալվեց

Տեղափոխվելուց առաջ Անդերսոնը չէր կարող նույնիսկ երազել իր հանդեպ նման վերաբերմուքնի մասին։ «Ժորժե Մենդեշը զանգահարեց ինձ, սակայն իմ հեռախոսն այդ պահին անջատված էր։ Երբ միացրի հեռախոսս, գործակալն ինձ ասաց, որ Ֆերգյուսոնը, Կարլուշ Կեյրուշը և Դեվիդ Գիլն այստեղ են, նրանք ցանկանում են հանդիպել ինձ։ Ես գնացի դեպի ակումբային բազա։ Ֆերգյուսոնը մոտեցավ, որպեսզի սեղմի իմ ձեռքը, բայց շատ ամուր գրկեցի նրան», – հիշում է Անդերսոնը։

Մեր ընտրանին.

Առաջին մրցաշրջանում Անդոն խաղից չի խփում ոչ մի գոլ, փոխարենն իրացնում է ամենակարևոր 11 մետրանոցը ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Չելսիի» հետ հարվածաշարում: Նրա հարվածից 1 րոպե անց Էդվին վան դեր Սարը հետ է մղում Նիկոլա Անելկայի հարվածն ու «Մանչեսթեր Յունայթեդին» բերում ՉԼ երրորդ գավաթը: Հաղթական մրցաշրջանից հետո երկրպագուները հիացած էին դարպասապահի արձագանքով, Կրիշտիանուի խաղով, Վիդիչի քաջությամբ և Ֆերդինանդի տոկունությամբ, բայց դժվար է պատկերացնել այդ հաջողությունն առանց «Գիշատչի»: Նա չի փայլում արդյունավետ գործողություններով, բայց անում է այն, ինչ ամենալավն էր ստացվում իր մոտ։ Դա է պատճառը, որ 2008-ի դեկտեմբերին նրան շնորհվում է Golden Boy մրցանակը:

GettyImages 85912586 960x504 - «Գերել Ֆերգյուսոնին ու փտել հայրենիքում». Անդերսոնը կարող էր դառնալ թոփ, բայց տապալվեց

Երկրորդ մրցաշրջանը «Օլդ Թրաֆորդում» նույնպես հաջող էր, չնայած մի քանի թեթև վնասվածքների և Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բարսայից» կրած պարտությանը։ Խնդիրները սկսվում են հաջորդ տարի. 2010 թվականի հունվարին Անդերսոնի նկատմամբ միշտ լոյալ վերաբերմունք ունեցող Ֆերգյուսոնը, կոշտ քննադատության է ենթարկում բրազիլացուն և մի քանի հանդիպում անընդմեջ դուրս թողնում հայտացուցակից: Փոքրիկ բացակայությանը հաջորդում է ողբերգություն՝ խաչաձև կապանների պատռվածք «Վեսթ Հեմի» դեմ խաղում և նա դուրս է մնում շարքից երկար ժամանակով մրցաշրջանի ավարտից առաջ:

Վերականգնման ընթացում Անդերսոնի հիմնական թերությունը թույլ կամքն էր: «Գիշատիչը» խելքը տվել էր հաճույքներին ու շվայտ կյանքին։ «Նա շատ տաղանդավոր էր, բայց  գործի հանդեպ տիպիկ բրազիլական վերաբերմունք ուներ։ Շատ հանգիստ տղա էր, երբեմն չափազանց: Նա հաճույք էր ստանում գնդակով խաղից, բայց նրան չէր անհանգստացնում ավելորդ քաշը։ Վնասվածքներից հետո շատ երկար ժամանակ էր պահանջվում լավ մարզավիճակ ձեռք բերելու համար»,-հիշում է Մայքլ Օուենը, որն այդ ժամանակ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:

Վերականգնման ընթացքում «Գիշատիչը» մեկնում է Պորտուգալիա, որտեղ նրա հետ պատահում է ևս մեկ տհաճ միջադեպ. նա ենթարկվում է ավտովթարի։ Ֆերգյուսոնի համբերության բաժակը լցվում է, ու Անդերսոնը դուրս է մնում թիմից մինչև 2011 թվականի գարունը։ Մի կերպ համոզելով շոտլանդացի մասնագետին՝ «Գիշատիչը» վերադառնում է հիմնական կազմ ու անցկացնում իր կարիերայի լավագույն հատվածներից մեկը՝ ՉԼ կիսաեզրափակիչում «դուբլում է» «Շալկեին», իսկ «Բլեքպուլին» իր գոլով ուղարկում է Չեմպիոնշիփ, ինչպես նաև մասնակցում է «Արսենալի» ոչնչացման լեգենդար օպերացիային (8:2):

«Նա գերտաղանդավոր է։ Մենք սպասում ենք, որ նա դառնալու է մեր թիմի ապագան», – հույսով ասում էր Ֆերգին։

Երանի Ֆերգին ճիշտ լիներ…։

andersonferguson it68c9jpft4h1fry40yxd92pl 960x540 - «Գերել Ֆերգյուսոնին ու փտել հայրենիքում». Անդերսոնը կարող էր դառնալ թոփ, բայց տապալվեց

Որոշ ժամանակ անց Անդերսոնը ստանում է իր հերթական վնասվածքը, ինչի հետևանքով Ալեքս Ֆերգյուսոնի խնդրանով Սքոուլզը վերսկսում է կարիերան, սակայն նույնիսկ դա չի օգնում պահպանել չեմպիոնությունը. այն գնում է «Սիթիենց» տուն։ Հաջորդ տարի Մանչեսթերը նորից կարմիր էր, սակայն Անդերսոնը չէր համարվում այլևս հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Տարատեսակ վնասվածքների պատճառով նա դաշտ է դուրս գալիս ընդամենը 14 անգամ։ Բայց Անդերսոնի համար «մահաբեր» եղավ ոչ թե մրցակցի հարվածը ոտքին, այլ Ֆերգյուսոնի հեռանալը։ Դևիդ Մոյեսի հետ տանջվում էր ամբողջ թիմը։ Հատկապես ծանր էր Անդերսոնի համար։ Բրազիլացին նոր մրցաշրջանում խաղադաշտում անցկացնում է ընդամենը 247 րոպե ու հետո հայտնվում «Ֆիորենտինայում»։

Ֆլորենցիայում Անդերսոնն այնքան վատն էր, որ չկարողացավ տեղ գտնել նույնիսկ պահեստայինների նստարանին։ Իտալիայում հասկացան, որ իրենց տվել են «փչացած» ապրանք ու հետ ուղարկեցին Մանչեսթեր։ Խստապահանջ Վան Գալը չէր էլ ուզում նայել Անդերսոնի վրա։ «Գիշատիչի» հաջորդ կանգառը «Ինդեպենդիենտեն» էր, որտեղ կարիերան վերսկսելու վերջին փորձերը ձախողվեցին։ Դրանից հետո ավելի ու ավելի թույլ թիմեր, նահանջ ցածր լիգաներ։ 2020 թվականին Անդերսոնն ավարտում է կարիերան 32 տարեկանում։ Բրազիլացի կիսապաշտպանը հասկացել էր, որ իր կարիերան ավարտվել էր դրանից դեռ 7 տարի առաջ, երբ նա հրաժեշտ էր տալիս սըր Ալեքս Ֆերգյուսոնին։

48310A5500000578 0 image a 121 1516105634116 960x577 - «Գերել Ֆերգյուսոնին ու փտել հայրենիքում». Անդերսոնը կարող էր դառնալ թոփ, բայց տապալվեց

«Մի օր մենք ուտելիք էինք ընտրում, ու Անդերսոնը հայտարարեց, որ ֆաստ ֆուդ է ուզում։ Նա ուտում էր այն, ինչ հայտնվում էր իր առաջ։ Ուտելուց հետո էլ չէր ցանկանում վազել ու քաշ գցել։ Պրոֆեսիոնալ մնալու դեպքում նա կլիներ աշխարհում լավագույնը», – հիշում էր թիմակցին Ռաֆայելը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոգբայի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»

Մենդեշ. «Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

Ալեքս Ֆերգյուսոնն ասել է՝ ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»

«Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն եռյակը՝ ըստ Մաուրիսիո Պոչետինոյի

Լինգարդը կարիերան կարող է Իսպանիայում կամ Իտալիայում շարունակել

Ռոնալդուի հերթական բացառիկ նվաճումը

Ռոնալդուն թարմացրեց համաշխարհային ռեկորդը (տեսանյութ)

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» «օրվա գոլի» հեղինակն է (տեսանյութ)

Սքոուլզը՝ Պոգբայի հեռանալու մասին. «Ռեալում» ու «Բարսելոնայում կատարյալ խառնաշփոթ է»

Վան Գալը՝ «Բարսայի» մասին. «Երբ գործերը վատ են ընթանում, նրանք միշտ մեղադրում են օտարերկրացիներին»

Սիմեոնեն՝ Մեսիի ու Ռոնալդուի մասին

«Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել ՄՅՈՒ-ի կիսապաշտպանին

Ռոնալդուն 46 երկրի գոլ է խփել. սա ռեկորդ է

Պոգբայի «Յուվենտուս» վերադարձը գրեթե անհնար է

Ռոնալդուի գրառումը Պրեմիեր լիգայի՝ ամսվա լավագույն խաղացող ճանաչվելուց հետո

Ռոնալդուն՝ Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն խաղացող