fbpx

Գերմանական Բունդեսլիգա 2018/19. լավագույններն ու վատագույնները

Գերմանիայի ավարտված առաջնությունն այս անգամ բավական հետաքրքիր ստացվեց: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանների, այս անգամ չեմպիոնության համար պայքարը շատ թեժ ստացվեց: Մեծ մրցակցության պայմաններում, ի վերջո, կրկին չեմպիոն դարձավ «Բավարիան»: Երկար ժամանակ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բորուսիան» մնաց երկրորդը: «Լայպցիգը» 3-րդն էր, իսկ Լևերկուզենի «Բայերը» եզրափակեց լավագույն քառյակը: Այս 4 թիմերն ավտոմատ կերպով ապահովեցին իրենց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլում:

Եվրագավաթային, մասնավորապես՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին նաև Մյունխենգլադբախի «Բորուսիան» և «Վոլֆսբուրգը», իսկ «Այնթրախտը» կխաղա մրցաշարի որակավորման փուլում:

Բունդեսլիգան լքում են «Հանովերն» ու «Նյուրնբերգը», իսկ «Շտուտգարտը» փլեյ-օֆֆ փուլում կպայքարի «Ունիոն Բեռլինի» հետ իր տեղը պահպանելու համար: 2-րդ Բունդեսլիգայից բարձրացան «Քյոլնն» ու «Պադերբորնը»:

Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու դարձավ Ռոբերտ Լևանդովսկին: Լեհ ֆուտբոլիստը հասնում է այդ նվաճմանն իր կարիերայում 4-րդ անգամ:

Գերմանիայի առաջնության ավարտված խաղարկությունում ամենաշատ գոլային փոխանցումը կատարել է Դորտմունդի «Բորուսիայի» տաղանդավոր ֆուտբոլիստ Ջեդոն Սանչոն: Անգլիացին կատարել է 14 գոլային փոխանցում:

Բունդեսլիգայի «Ոսկե ձեռնոցը» նվաճեց «Լայպցիգի» դարպասապահ Պետեր Գուլաչին, որին հաջողվել է 16 խաղում սեփական դարպասն անառիկ պահել:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բորուսիայի» ու «Բավարիայի» բանակցությունները փակուղի են մտել

«Ռեալի» աստղային ֆուտբոլիստներից մեկը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»

Ռիբերին խոսել է իր մարզական կարիերայի ամենամեծ անարդարության մասին

Պաշտոնական. ՊՍԺ-ի կիսապաշտպանը տեղափոխվեց «Բայեր»

Մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների թոփ 10-ը՝ ըստ L’Equipe-ի

«Եզրային ինքնագոլից մինչև ձնե պաշտպան». Գերմանիայի ավարտված մրցաշրջանի ամենազավեշտալի դրվագները (տեսանյութ)

Ռոբենը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

Պաշտոնական. Ռաֆինյան նոր ակումբ ունի

Պաշտոնական. Խամեսը հեռանում է «Բավարիայից»

Երկրպագուներն ընտրել են ՉԼ ավարտված մրցաշրջանի լավագույն գոլը (տեսանյութ)

Յուրգեն Կլոպը խոսել է «Բավարիան» գլխավորելու հավանականության մասին

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը

«Բավարիան» պատրաստ է վաճառել Բոատենգին փոքրիկ գումարի դիմաց

«Բավարիայի» վերջնական որոշումը՝ Խամեսի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» մերժել է «Բավարիայի» թանկանոց առաջարկը

Պերեսը խոսել է Խամես Ռոդրիգեսի վերադարձի մասին