Գերմանական թիմը պարտվել է 0-37 հաշվով․ ակումբը խաղադաշտում սոցիալական հեռավորություն է պահպանել - VNews
Բաժիններ

Գերմանական թիմը պարտվել է 0-37 հաշվով․ ակումբը խաղադաշտում սոցիալական հեռավորություն է պահպանել

Գերմանական «Ռիպդորֆ» սիրողական ակումբը պարտություն է կրել 0-37 հաշվով՝ հաղորդում է Goal-ը։

Թիմի ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում պահպանել են սոցիալական հեռավորություն մրցակցի ֆուտբոլիստներից՝ կորոնավիրուսի համավարակից խուսափելու համար։

«Ռիպդորֆի» ներկայացուցիչները վստահ էին, որ խաղադաշտում կորոնավիրուսով վարակվելու վտանգ կա, քանի որ մրցակից «Հոլդենշտադտի» ֆուտբոլիստներից մեկն ավելի վաղ շփվել էր կորոնավիրուսով վարակված անձի հետ։

«Ռիպդորֆը» խնդրել էր չեղարկել հանդիպումը, սակայն խնդրանքը չէր բավարարվել տեղական ասոցիացիայի կողմից, ինչի արդյունքում թիմը որոշել էր խաղադաշտում պահպանել սոցիալական հեռավորություն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: