Գերմանիայի առաջնությունը կարող է ավարտվել՝ առանց չեմպիոնին որոշելու - VNews
Բաժիններ

Գերմանիայի առաջնությունը կարող է ավարտվել՝ առանց չեմպիոնին որոշելու

Կորոնավիրուս համաճարկի պատճառով Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացան լրջորեն քննարկում է ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերի դադարեցումը, տեղեկացնում է գերմանական Express պարբերականը:

«Մենք պետք է հաշվի առնենք իրադարձությունների զարգացման ընթացք, որպեսզի պատրաստ լինենք հանդիպումների անցկացնելու այն ժամանակ, երբ նման հնարավորություն ընձեռնվի, մրցաշրջանը կընդհատվի կամ կավարտվի ժամանակից շուտ: Նպատակը, իհարկե, ավարտել մրցաշրջանը համաձայն սպորտային սկզբունքի: Սակայն որոշիչ խոսքը առողջապահության մարմիններին է: Նրանք պետք է կայացնեն հստակ ու անհետաձգելի որոշումներ»,-ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ֆրիդրիպ Քուրտիսը:

Հավանականություն կա, որ երկրում կդադարեն բոլոր մարզական իրադարձությունները առաջիկա շաբաթների ընթացքում: Ավելի ակնհայտ է դառնում, որ մրցաշրջանը ծայրահեղ դեպքում կընդհատվի, ու հնարավոր է, որ կավարտվի 26-րդ տուրից հետո, որը դեռ պետք է անցկացվի հանգստյան օրերին: Դեպքերի զարգացման տարբերակներից մեկը այն է, որ այդ տուրից հետո մրցաշրջանը կավարտվի ու այն կամփոփվի տեղի ունեցած հանդիպումների հիման վրա, սակայն չեմպիոն չի դառնա թիմերից ոչ մեկը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուս է նաև ախտորոշվել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Դանիելե Ռուգանիի,«Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբիադինիի ու «Չելսիի» խաղացող Կալում Հադսոն-Օդոյիի մոտ: Հիվանդության տարածման պատճառով դադարեցվել են Իտալիայի, Իսպանիայի ու Ֆրանսիայի առաջնությունները: Հետաձգվել են Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» ու «Յուվենտուս»-«Լիոն» հանդիպումները:

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


6 գոլ՝ «Քյոլն» – «Լայպցիգ» խաղում (տեսանյութ)

Վերները գոլի հեղինակ է դարձել դարպասապահի փոխանցումից հետո (տեսանյութ)

«Լայպցիգն» առաջին կեսից հետո կամային հաղթանակ է տոնում «Քյոլնի» դեմ արտագնա խաղում (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց առաջնության հետնապահին (տեսանյութ)

«Պադերբորն» – «Բորուսիա Դ»․ Մեկնարկային կազմեր

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» խոշոր հաշվով հաղթեց Բեռլինի «Ունիոնին» (տեսանյութ)

Մարկուս Թյուրամը գոլից հետո ծնկի է եկել՝ հարգանքի տուրք մատուցելով ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդին (տեսանյութ)

«Ռեալը» միացել է Բունդեսլիգայի աստղի տրանսֆերային պայքարին

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Բավարիան» Բունդեսլիգայի ռեկորդ կրկնեց

«Ֆորտունայի» «բախտը չբերեց» «Բավարիայի» դեմ խաղում (տեսանյութ)

Լևանդովսկին թոփ-5 ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուն է․ լեհ հարձակվողի ֆանտաստիկ վիճակագրությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Բավարիան» խոշոր հաշվով հաղթում է «Ֆորտունային» (տեսանյութ)

«Բավարիա» – «Ֆորտունա»․ Մեկնարկային կազմեր

«Շալկեի» «ազատ անկումը» շարունակվում է, «Հոֆենհայմը» հաղթեց առանց Ադամյանի, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Վերդերի» ֆուտբոլիստի սուպերգոլը «Շալկեի» դեմ խաղում (տեսանյութ)